Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Օդնոկլասնիկազացիա

Գնահատական. 6 ձայն, 5.00 ընդհանուր:
Թվում է, թե այս թեման բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում այնքան է քննարկվել, որ արդեն սպառվել է, ոչ մեկի համար ոչ մի նորություն չկա, նոր ասելիք, նոր լսելիք չկա: Իսկ այ ես, չգիտես ինչու, դեռ շարունակում եմ զարմանալ:

Նախ փաստեմ, որ համադասարինցերի կայքը, իր նախնական ու բուն նշանակությամբ, բնավ վատ բան չի, հակառակը, լավ բան է: Ու բազում են մարդիկ, ովքեր այն կիրառում են ըստ իր բուն նշանակության, որպես սոցիալական ցանց, որը հնարավորություն է տալիս գտնելու համախոհների, համանման մտածողների, նույն հետաքրքրություններն ունեցող անձանց, ծանոթանալ նրանց հետ, կազմակերպել հետաքրքիր քննարկումներ և այլն: Կարճ ասած՝ սոցիալական ցանցի գաղափարն ինքն իրենով պարզապես հրաշալի բան է: Բայց, երբ ասում ենք «Օդնոկլասնիկազացիա», միանգամից հասկանում ենք, որ ես բնավ նկատի չունեմ կայքի այդ լավ իմաստով կիրառումը, այլ նկատի ունեմ «հիվանդությունը», որը համակել է շատերին: Չեմ կարծում, որ այստեղ կարիք կա մանրամասն բացատրելու, թե «հիվանդության» տակ ինչ եմ հասկանում, քանզի վստահ եմ, որ ընթերցողս արդեն իսկ հասկացել է:

Իսկ հիմա գանք զարմանքիս առարկային: Հուսով եմ, որ գրառումս ոչ մեկին չի վիրավորի:
Երբ աշխարհայացքը ամբողջովին չձևավորած մարդիկ օդնոկլասիկազացվում են, բնավ չեմ զարմանում. շատերի համար սա հրաշալի միջոց է արտահայտվելու, շփման փորձ ձեռք բերելու, ինչու ոչ՝ ինքնահաստատվելու: Ու երբ տարեկիցներս, ավելի փոքրերը, դրանով տարվում են, բնավ չեմ զարմանում, միաժամանակ մտածելով, որ լավ կլիներ, եթե ավելի լավ հետաքրքրություն գտնեին:

Արդեն ինձ չեն զարմացնում «Էս կոմպյուտերի մեջ օդնոկլասնիկ կա՞», կամ «որ պենտիում 3 առնեմ, կկարողանա՞մ օդնոկլասնիկ անել» տիպի նախադասությունները:

Բայց երբ այդ նույն «հիվանդությամբ» սկսում են տառապել հստակ ձևավորված աշխարհայացքով մարդիկ, ուղղակի ապշում եմ:

Վերջերս էր, ընկերս զանգել ու «շոկի մեջ» պատմում է.
- Արտ, հորողբորս աղջկա ծնունդն էր: Հորեղբայրս աղջկան երեք փունջ ծաղիկ է նվիրել, պատկերացնու՞մ ես:
- Է ի՞նչ կա որ, - ասում եմ զարմացած:
- Արտ, իսկական չէ, օդնոկլասնիկով, ու պատկերացնու՞մ ես, դրա համար փող ա տվել:
- ..., - չգիտեմ ինչ պատասխանել:
- Արտ, գնացինք իրանց տուն, հորողբորս աղջիկը հպարտ ու երջանիկ տարավ ինձ կոմպի մոտ, էդ ծաղիկները ցույց տվեց: Չափն էլ պատկերացնու՞մ ես ինչքան, պուճուր, մի բան, որ մոտիկից պիտի նայես, որ հասկանաս ծաղկեփունջ ա: Ու էդ երեխեն էլ նենց ա ուրախացել, ոնց-որ աշխարհի վերջն ա: Պրինցիպի ընկա, դուրս եկա, մի հատ շքեղ, իսկական ծաղկեփունջ առա, բերեցի էդ երեխուն նվիրեցի: Վերցրեց, նենց ահագին անտարբեր «շնորհակալոթյուն» ասեց ու ֆսյո, մոռացավ: Փոխարենը ով տուն էր գալիս, ուրախ-զվարթ տանում, կոմպով ցույց էր տալիս: Տո մենակ ինքը չէ, հորողբերս էլ էր բոլորին ասում. «Տեսե՞լ եք, թե աղջկաս ի՜նչ նվեր եմ արել»: Ու իրար հետ էլ օդնոկլասնիկով են հաճախ շփվում: Մեկ նստում ա, օդնոկլասնիկով մյուսի նկարներն ա նայում ու 5 դնում:

Ընկերոջս հորեղբայրը (ճանաչում եմ), առավել քան կայացած, հստակ աշխարհայացքով մարդ է: Բայց հիմա փաստորեն օդնոկլասնիկով տարբեր աղջիկների նկարներ է բացում ու «5+»-ներ դնում: Երիտասարդ չի, 40 տարեկան:

Մեկ այլ օրինակ:
Հայրիկիս ընկերներից մեկը նույնպես հստակ ձևավորված աշխարհայացքով մարդ է, կայացած մարդ է, որևէ ինքնահաստատման խնդիր չունի, եղել է հասարակական գործիչ, հետո պաշտոններ է զբաղեցրել, հրատարակած գրքեր ունի, բիզնես ունի, հսկայական շրջապատ ունի: Դեռ անցյալ տարի, երբ մի վեպի վրա էր աշխատում, որոշեց, որ ինքը պետք է համակարգչով մուտքագրի ու միանգամից էդպես էլ գրի: Որքան փորձեցի սովորեցնել, չստացվեց: Միևնույն է 5 րոպեն մեկ զանգում էր «Արտակ, իսկ ո՞նց սեյվ անեմ» ու նման «թեյնիկային» հարցեր: Կմտածեի, թե ես եմ վատ դասատու, բայց միայն ես չէի, որ փորձում էի սովորեցնել:

Վերջերս մեր տանն էր:
Իմացավ, որ համակարգիչն ինտերնետին միացած է: Թույլտվություն խնդրեց, նստեց համակարգչի մոտ ու շատ վարժ միացրեց բրոուզերը, հասցեի տողում հավաքեց «odnoklassniki.ru» (այս նոր համակարգչիս վրա դեռևս այդ հասցեն ոչ մեկը չէր հավաքել), մտավ ու սկսեց վարժ օգտվել: 60 տարեկան մարդը, ով ընդամենը մեկ տարի առաջ չէր կարողանում «սեյվ անել» սովորել: Հետո էլ հարցրեց.
- Դու գրանցված ես օդնոկլասնիկում:
- Հա, - չնշեցի, որ վաղուց չեմ մտնում:
- Յա, այ տղա, բա ասա քեզ ո՞նց գտնեմ, նկարներիդ «5+» դնեմ:

Այ մարդ, լավ, էն երեխեքը փող են տալիս, էդ «5+» դնելու իրավունքն առնում են, քո ինչի՞ն ա պետք:
Չէ, չեմ հասկանում:


Իսկ ինձ թվում էր, թե օդնոկլասիկազացիան արդեն սկսել ենք հետևում թողնել...

Ուղարկել «Օդնոկլասնիկազացիա"» Digg-ին Ուղարկել «Օդնոկլասնիկազացիա"» del.icio.us-ին Ուղարկել «Օդնոկլասնիկազացիա"» StumbleUpon-ին Ուղարկել «Օդնոկլասնիկազացիա"» Google-ին

Թարմացել է 16.02.2010, 04:03 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Անկապ օրագրային , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. VisTolog-ի ավատար
    Շնորհավոր նոր համակարգիչդ

    Երևի հասկացար, որ խոսքեր չունեի

    Մի պահ վերնագիրը "օդնոկանալիզացիա" ոնցոր կարդայի
    Թարմացել է 16.02.2010, 10:02 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. One_Way_Ticket-ի ավատար
    Մի պահ վերնագիրը "օդնոկանալիզացիա" ոնցոր կարդայի
    Իսկ ես սկզբում "օդնոկլասսնիցա" էի կարդում:
  3. Ծով-ի ավատար
    սենց ճշտով /կներե՛ք էս բառի համար/ դեռ չէի կարդացել
  4. Ուլուանա-ի ավատար
    Աչքիս՝ էդ կայքի մեջ թուղթուգիր կա արած. մարդիկ էլ հերթով մտնում, նավսվում–մնում են...
  5. Աբելյան-ի ավատար
    Իսկ ե՞ս, որ մի հատ սիրուն աղջկա եմ ճարում, նկարները պահում եմ կոմպիս մեջ…