Նայել RSS հոսքը

Cassiopeia - W կամ M

Տարածաշրջանային խնդիր

Գնահատել այս գրառումը
Նման խնդրի հանդիպել եմ դեռևս դպրոցական տարիներին, երբ ամառային արձակուրդներին հանգստյան ճամբար էինք գնացել: 2 տարբեր շրջանների երեխեք էինք` Մյասնիկյան շրջանից մոտ 6 հոգի (3 աղջիկ, 3 տղա) ու Լենինյան շրջանից մոտ 20 հոգի: Չգիտեմ թե ինչ սև կատու էր անցել այդ երկու շրջանների տղաների միջև, բայց նրանք իրար հետ լեզու չէին կարողանում գտնել, նույնիսկ պահ եղավ, երբ հազիվ խուսափեցինք «պատերազմից»: Կրքերը զսպեցինք, պարզապես համոզելով, որ մի կողմ թողելով նրանց վարքը, այնքան էլ գեղեցիկ չի նայվի, օրինակ, եթե հենց նույն տարածաշրջանային խնդիրը առաջանա աղջիկներիս մեջ:

Տարիներ անցան, ամեն տարի իր հետ նորանոր նման օրինակներ էր ի ցույց դնում: Դրանց չեմ պատրաստվում անդրադառնալ, այլ մի մեծ անցում կանեմ դեպի վերջին տարին:

Մի մեծ տարածաշրջանային խնդիր գոյություն ունի օրինակ «Հայ Սուպերսթարի» բեմում: Դա առավել նկատելի է հիմա, երբ բացի հայաստանյան մասնակիցներից, մասնակիցներ են հայտնվել նաև սփյուռքից: Ու քվեարկությունը հիմանականում տեղի է ունենում հենց այդ տարածաշրջանային մակարդակով` սիրիացուն քվեարկում է Սիրիայի ու Լիբանանի սփյուռքը, գերմանուհուն` Գերմանիայի նրա ծանոթները, արմավիրցուն` Արմավիրն իր գյուղերով ու ախպերություններով և այլն: Չէ, ես չեմ ասում թե նրանք լավ կամ վատ են կատարում իրենց վրա դրված պարտականությունը, պարզապես նման խնդրի առկայության դեպքում գերակշռում է ծանոթ-բարեկամություն կապը:

Շատ շուտով տեղի կունենա արվեստի մի միջոցառում, որը ավելի գլոբալ ձևով կհատվի այդ խնդրին: Խոսքս Եվրատեսիլի մասին է: Չէ, ոչ հայաստանյան փուլը, չնայած դրանից էլ խուսափել հնարավոր չի լինի: Խոսքն այն մասին է, որ արդեն կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերում կխոսի քաղաքականությունը: Ինչքան էլ լավ կատարում լինի, առաջին հերթին քվեարկող պետությունը իր ձայները (ինչքան էլ դրանք համապատասխանեն կամ չհամապատասխանեն իրականությանը) նվիրաբերելու է իր տարածաշրջանի մասին քիչ թե շատ մտածող այնպիսի մի պետության, որից ինքը քիչ թե շատ կախում ունի, իր հարևաններին և այլն:

Տեսնես կգա՞ մի օր, երբ նման խնդիրներն իսպառ վերացած կլինեն:

Ուղարկել «Տարածաշրջանային խնդիր"» Digg-ին Ուղարկել «Տարածաշրջանային խնդիր"» del.icio.us-ին Ուղարկել «Տարածաշրջանային խնդիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Տարածաշրջանային խնդիր"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն