Ալ Գորի տգիտության մասին
Այսօր խանութում թերթում էի Ալ Գորի «Մեր Ընտրությունը» գիրքը։
Այս գրքում Ալ Գորը պնդում է որ մարդկանց արտադրած ածխածնի դիօքսիդը՝ լինելով ջերմոցային գազ, բերում է գլոբալ տաքացմանը որը մենք պարտավոր ենք կանգնեցնել։
Գրքի 46-րդ էջում Ալ Գորը ներկայացնում է չարաբաստիկ ածխածնի դիօքսիդի մոլեկուլի նկարը որը ուներ հետևյալ տեսքը՝
Միանգամից սա աչքս ծակեց։ Դեռ դպրոցական տարիներից քիմիայի դասերին միշտ ասում են որ ի տարբերություն այլ եռատոմ մոլեկուլների ածխածնի դիօքսիդի մոլեկուլը գծային է, այսինքն բոլոր երեք ատոմները գտնվում են մի գծի վրա՝
Այս մարդը գրել է բազում գրքեր և հոդվածներ այս գազի մասին, հանել է կինո որի համար ստացել է Օսկարի և Նոբելյան մրցանակներ՝ մարդկությանը գլոբալ տաքացման մասին իրազեկելու համար։
Բայց ո՛չ ինքը ո՛չ էլ իր խմբագիրները և սրբագիրները չեն պատկերացնում թե այդ գազի մոլեկուլը ինչ տեսք ունի։
Ալ Գորի բացարձակ տգիտությունը նաև պարզ էր երբ հեռուստացույցով հարցազրույց տալուց ինքը նորից մարդկությանը իրազեկում էր գեոթերմիկ էներգիայի մասին։ Ըստ Ալ Գորի երկրագնդի կենտրոնը մի քանի միլիոն աստիճան տաք է, և մենք պետք է օգտագործենք այդ էներգիան որպես ալտերնատիվ էներգիա։ Սակայն ըստ գիտնականների երկրի կենտրոնի ջերմաստիճանը չի գերազանցում 7 հազար աստիճան։ Ավելի մանրամասն սրա մասին կարող եք կարդալ հայտնի ֆիզիկոս Մոթլսի բլոգում։