Նայել RSS հոսքը

TigranTheGreat

Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Առաջարկում եմ ստեղծել մի խումբ, որը կզբաղվի ԱՅՍ համահայկական "Տիգրան Մեծ" խաղ -պրոյեկտով:
...Խաղի սցենարը հիմնված է հայոց պատմության վրա (սկսած Հայկ նահապետից) եվ հետապնդում է ուսուցողական բնույթի, ինչպես նաև ազատ ժամանացի ՕԳՏԱԿԱՐ եվ արդյունավետ օգտագործման նպատակ: Խաղում պատկերված են հին ժամանակաշրջանների կենցաղը, մշակույթը, ռազմական արվեստը, երկրի քաղաքականությունը, բնությունը:
Խաղի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մանրամասնորեն ծանոթանալ, ինչպես նաեվ անմիջականորեն մասնակցել հայկական տնակների կառուցման գործընթացին, հետևել հայ գյուղացիների բերքավապաքի պրոցեսին (շեշտս ուզում են դնել զուտ հայկական մրգերի տեսակների վրա, օրինակ` խաղող, ծիրան, նուռ), կառուցել կազարմա` տարբեր տիպի հայ զինվորներով ու հայկական զինամթերքի տեսակով, կառուցել հեթանոսական տաճարներ (եկեղեցիներ, եթե արդեն 301 թ.ից առաջ ենք ընկել խաղում), արձաններ, և իհարկե, պատերազմել հարևան պետությունների հետ, կատարելով ինչպես անվանի պատմական արշավներ, այնպես էլ մասնակիցների նախաձեռնությամբ, վարել կամայական ճակատամարտեր:
Այդ ամենը, իհարկե, ուղղեկցվելու է անզուգական հայկական դուդուկի քաղցր հնչյուններով եվ առհասարակ հայկական երաշժտությամբ (ցանկալի է աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանի և Yanni-ի երաժշտությունը): Խաղի ընթացքում մասնակիցները հանդիպելու են պատմական նշանակություն ունեցող սարերի, գետերի ու լճերի, որոնց մասին ցանկության դեպքում, ցանկացած խորությամբ (սարի բարձրությունը, լճի խորությունը, գետի մոտ վարած անվանի մարտերը և այլն) մանրամասն ինֆորմացիա են ստանալու...

Ուղարկել «Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը"» Digg-ին Ուղարկել «Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը"» del.icio.us-ին Ուղարկել «Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Լուսաբեր-ի ավատար
    Այս ամենը պարզա որ պետքա լինի, եթե ինքը ռազմական խաղա, բայց այսպիսի պրոյեկների համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, հովանավոր կա՞ արդեն..
  2. Լուսաբեր-ի ավատար
    Թեմայի գրածներն էլ նոր կարդացի, շատ լավ միտք է , դե առաջ դեպի նպատակի իրականացում .
    Հաջողություն Ձեզ
  3. Dorian-ի ավատար
    Լավ կըլնի... :(