Հայկական խաղ, որը կցնցի աշխարհը
Առաջարկում եմ ստեղծել մի խումբ, որը կզբաղվի ԱՅՍ համահայկական "Տիգրան Մեծ" խաղ -պրոյեկտով:
...Խաղի սցենարը հիմնված է հայոց պատմության վրա (սկսած Հայկ նահապետից) եվ հետապնդում է ուսուցողական բնույթի, ինչպես նաև ազատ ժամանացի ՕԳՏԱԿԱՐ եվ արդյունավետ օգտագործման նպատակ: Խաղում պատկերված են հին ժամանակաշրջանների կենցաղը, մշակույթը, ռազմական արվեստը, երկրի քաղաքականությունը, բնությունը:
Խաղի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մանրամասնորեն ծանոթանալ, ինչպես նաեվ անմիջականորեն մասնակցել հայկական տնակների կառուցման գործընթացին, հետևել հայ գյուղացիների բերքավապաքի պրոցեսին (շեշտս ուզում են դնել զուտ հայկական մրգերի տեսակների վրա, օրինակ` խաղող, ծիրան, նուռ), կառուցել կազարմա` տարբեր տիպի հայ զինվորներով ու հայկական զինամթերքի տեսակով, կառուցել հեթանոսական տաճարներ (եկեղեցիներ, եթե արդեն 301 թ.ից առաջ ենք ընկել խաղում), արձաններ, և իհարկե, պատերազմել հարևան պետությունների հետ, կատարելով ինչպես անվանի պատմական արշավներ, այնպես էլ մասնակիցների նախաձեռնությամբ, վարել կամայական ճակատամարտեր:
Այդ ամենը, իհարկե, ուղղեկցվելու է անզուգական հայկական դուդուկի քաղցր հնչյուններով եվ առհասարակ հայկական երաշժտությամբ (ցանկալի է աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանի և Yanni-ի երաժշտությունը): Խաղի ընթացքում մասնակիցները հանդիպելու են պատմական նշանակություն ունեցող սարերի, գետերի ու լճերի, որոնց մասին ցանկության դեպքում, ցանկացած խորությամբ (սարի բարձրությունը, լճի խորությունը, գետի մոտ վարած անվանի մարտերը և այլն) մանրամասն ինֆորմացիա են ստանալու...