Նայել RSS հոսքը

Անուկապատում

Երևանը

Գնահատել այս գրառումը
Մի քիչ էլ Երևանի մասին...
Երևանը միշտ էլ սիրել եմ, թեկուզ ուղղակի որպես իմ հայրենի քաղաք, քաղաք, որում ծնվել ու ապրել եմ մինչև ԱՄՆ մեկնելս։ Բայց էս անգամ Հայաստան գալով՝ Երևանը մի տեսակ ուրիշ տեսանկյունից տեսա ու ավելի սիրեցի՝ արդեն ոչ միայն որպես իմ քաղաք, այլև որպես քաղաք, որը հոգի ունի, դեմք ունի։ Ճիշտ է, շատ քաղաքներում լինելու առիթ չեմ ունեցել, որ կարողանամ համեմատել տարբեր քաղաքների հետ, բայց, օրինակ, ի տարբերություն Նյու Յորքի, որում ապրում եմ արդեն երկու տարի, Երևանն ինձ համար իսկապես հոգի ու դեմք ունեցող քաղաք է՝ իր բոլոր անկատարություններով հանդերձ։ Սիրում եմ Երևանը։

Ուղարկել «Երևանը"» Digg-ին Ուղարկել «Երևանը"» del.icio.us-ին Ուղարկել «Երևանը"» StumbleUpon-ին Ուղարկել «Երևանը"» Google-ին

Թարմացել է 25.01.2010, 03:12 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն