Նայել RSS հոսքը

Անուկապատում

Հայաստանյան հանդիպումներ

Գնահատել այս գրառումը
Մի ամբողջ ամիս Հայաստանում... Երկու տարի, երեք ամիս էնտեղ չլինելուց հետո... Ահագին մեծ բան էր թվում էդ երկու ամիսը, քանի դեռ չէինք գնացել, բայց պարզվեց՝ նույնիսկ մտերիմ մարդկանց հետո կարգին շփվելու համար չբավարարեց։ Բայց էլի գոհ եմ։ Մեկնելուց առաջ մի մեծ ցուցակ էի կազմել այն մարդկանց, որոնց հետ պիտի անպայման հանդիպեմ։ Բայց ցուցակը, հատկապես ամսվա առաջին կեսի ընթացքում, ոչ միայն չէր կրճատվում, այլև ընդլայնվում էր. դե, հանդիպումից հանդիպում էր ծնվում, որը մի կողմից, իհարկե, շատ հաճելի էր, մյուս կողմից էլ յուրաքանչյուր «լևի» հանդիպում լրջորեն վտանգում էր մյուս հանդիպումների իրականացումը։

Երբ գիտակցեցի, որ մի տասն օր է մնացել մեկնելուն, խուճապի մեջ ընկա. զգացի, որ չեմ հասցնում նախատեսածս բոլոր մարդկանց հետ հանդիպել կամ ուզածիս չափ շփվել։ Բայց ճարը գտա. գրաֆիկն ավելի խտացրի. նախկին օրական երեք հանդիպման փոխարեն արդեն փորձում էի օրական երեքը կազմակերպել։ Հիմնականում հաջողվում էր։ Ճիշտ է, օրվա վերջին ուժասպառ էի լինում ու հատկապես էդ պահերին սկսում էի կարոտել Նյու Յորքի մեր չափից դուրս խախանդ առօրյան , բայց դե հանդիպումներն ամեն դեպքում հաճելի էին։ Ահագին մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպեցի, լիքը ակումբցիների հետ ռեալում ծանոթացա, որոշ մտերիմ, բայց մինչ այդ միայն վիրտուալ ընկերների հետ հարաբերություններն ամրապնդվեցին ռեալով։

Մի խոսքով՝ այցն ընդհանուր առմամբ կարելի է բավական հաջողված համարել։ Ճիշտ է, շատերի հետ չհասցրի շփվել այնքան որքան ուզում էի(ն(ք)), նախատեսածս մարդկանցից մի երկուսի հետ ընդհանրապես չհասցրի հանդիպել, բայց դե հո չէր կարող ամեն ինչ իդեալական լինել։ Համենայնդեպս, ԱՄՆ–ում ապրածս ավելի քան երկու տարվա ընթացքում էնքան հանդիպումներ չէի ունեցել, որքան էս մի ամսվա ընթացքում Հայաստանում ունեցա։ Բայց ամենավատն էն էր, որ մամաս, ինչպես ինքն է ասում, մեր գալուց բան չհասկացավ, քանի որ անընդհատ հանդիպումների էինք գնում, ու տանը համարյա չէինք լինում... Ճիշտն ասած՝ ես ինքս էլ շատ էի ուզում էնպես լիներ, որ մեր այցը ոչ թե որպես արտակարգ իրավիճակ անցկացնեինք, այլ գոնե մի քիչ էլ ապրեինք առօրեական, հանգիստ կյանքով, էնպես, կարծես հենց էդտեղ ենք ապրում, ուղղակի ապրեինք, էլի, ոչ թե առավոտից իրիկուն վզվզալով մի հանդիպումից մյուսին վազեինք՝ անընդհատ գցել–բռնելով, թե ոնց անենք, ում հետ ոնց, երբ, ումից հետո խցկենք հանդիպումը, որ մնացած ժամանակի մեջ տեղավորվենք։ Բայց, մեկ է, լավ էր։

Ուղարկել «Հայաստանյան հանդիպումներ"» Digg-ին Ուղարկել «Հայաստանյան հանդիպումներ"» del.icio.us-ին Ուղարկել «Հայաստանյան հանդիպումներ"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայաստանյան հանդիպումներ"» Google-ին

Թարմացել է 25.01.2010, 03:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: հայաստան Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն