Նայել RSS հոսքը

Elmo

Ուրեմն էդպես էր պետք:

Գնահատել այս գրառումը
Մեջբերում «Ճանապարհ համար 60» ֆիլմից(ի միջայլոց խորհուրդ կտամ դիտել):
«Ասում են անվերջ մեծ տիեզերքում այնքան իրադարձություններ են կատարվում, որ ցանկացած իրադարձություն գոնե մեկ անգամ կկատարվի: Այսինքն ցանկացած իրադարձություն անխուսափելի է»

Մեջբերում «Եվ որոտաց ամպրոպը» ֆիլմից:
«Ցանկացած իրադարձություն յուրօրինակ է և կատարվում է մեկ անգամ և բոլոր հաջորդիվ իրադարձությունները անմիջապես կախված են այդ, թեկուզ և չնչին, իրադարձության հետ: Ինչքան մեծ է դիտարկվող ժամանակային դիապազոնը, այնքան մեծ են հետևանքները»

Մեջբերում «քաոսի տեսությունից»
«Նույնիսկ թիթեռնիկի թևի շարժումը մի մայրցամաքում, որոշ ժամանակ անց, կարող է առաջացնել փոթորիկ մի այլ մարյցամաքում»:

Մեջբերում «Ժողովրդի խոսքերից»
«Մարդու ճակատին ինչ գրած է, ուրեմն էդպես էլ պետք է լինի»:

Սեփական հետևություններ:
1. Ցանկացած իրադարձություն անխուսափելի է և անպայման պետք է կատարվի, սակայն դրա կատարվելու վայրն ու ժամանակը կախված են մանր ու մեծ գործոններից, ինչպիսիք են թիթեռնիկի թևերի ժարժումն ու բնական տարերային աղետները:

2. Մարդը ի վիճակի չէ հաշվարկելու թիթեռնիկի թևերի շարժման բոլոր հետևանքները և հետևաբար անզորու է գիտակցաբար կառավարելու լինելիք իրադարձությունները՝ կապված իր և մնացածի հետ:

3. Մարդուն մնում է համակերպվել այն ապագայի ու կատարվելիք իրադարձությունների հետ, որոնք սպասվում են, որովհետև սեփական միջամտության ոչ մի հետևանք կանխատեսելի չէ:

Այսինքն ինչ կատարվում է «ուրեմն էդպես էր պետք»: Կա ճակատագիր, որը մենք չենք տնօրինում, մենք չենք կարող կարդալ այն, մենք չենք կարող գիտակցաբար փոխել այն:

Թեթևակի հարց: Ստատի՞կ է ճակատագիրը, թե՞ դինամիկ փոփոխվող, եթե մենք միևնույն է չենք կարող պնդումներից մեկն ու մեկը ապացուցել:

Ուղարկել «Ուրեմն էդպես էր պետք:"» Digg-ին Ուղարկել «Ուրեմն էդպես էր պետք:"» del.icio.us-ին Ուղարկել «Ուրեմն էդպես էր պետք:"» StumbleUpon-ին Ուղարկել «Ուրեմն էդպես էր պետք:"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ռուֆուս-ի ավատար
    Վազգ, առաջին ֆիլմը կարծեմ «Մայրուղի համար 66» է կոչվում
  2. Elmo-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Վազգ, առաջին ֆիլմը կարծեմ «Մայրուղի համար 66» է կոչվում
    Չէ, հենց 60
    հեսա http://www.kinopoisk.ru/level/1/film/3563/
    Քո ասածը ուրիշ ֆիլմ ա:
  3. Dayana-ի ավատար
    Ձյաձ, քո ասելով էն, որ դու Անուշի պես պուպուշ աղջկա հետ ես ամուսնացել դրանում քո անհերքելի խելքը մեղք չունի հա՞ չեմ հա-վա-տում
    Թարմացել է 23.01.2010, 23:03 ըստ [ARG:5 UNDEFINED]
  4. Elmo-ի ավատար
    Չէ Դայ ջան, կարայի պարզապես չհանդիպեի չէ՞ իրան: Բայց որ հանդիպել եմ, ուրեմն տենց էլ պետք ա լիներ:
  5. Ռուֆուս-ի ավատար
    Մեջբերում Elmo-ի խոսքերից
    Չէ, հենց 60
    հեսա http://www.kinopoisk.ru/level/1/film/3563/
    Քո ասածը ուրիշ ֆիլմ ա:
    Վայ, կներես, ես էլ էի էս ֆիլմի հետ, չգիտեմ ինչի հիշում էի, թե անունը 66 էր
  6. Դեկադա-ի ավատար
    Ես էլ գրեմ կարծիքս լա՞վ:Կա մայրուղի ու կան դրան տանող լիքը ճանապարհներ: Մենք մեր գործողություններով խոչընդոտում կամ խթանում ենք այդ ուղին:Ու անկախ նրանից, որ մեր գործողություններն են որոշում մեր հետագան՝ մենք միշտ ասում ենք- ինչ գրված ա էն էլ լինում ա.
  7. Yeghoyan-ի ավատար
    Մեջբերում Dekada-ի խոսքերից
    Կա մայրուղի ու կան դրան տանող լիքը ճանապարհներ: Մենք մեր գործողություններով խոչընդոտում կամ խթանում ենք այդ ուղին:Ու անկախ նրանից, որ մեր գործողություններն են որոշում մեր հետագան՝ մենք միշտ ասում ենք- ինչ գրված ա էն էլ լինում ա.
    իսկ, եթե հենց մեր գործողություններն էլ է կանխավ մտածված ինչ-որ մեկի կամ բանի կողմից: Այդ մայրուղուն տանող լիքը ճանապարհներից հենց մեր ընտրածը էլի որոշված էր արդեն նախօրոք: Սրա մասին ի՞նչ կասեք:
  8. Դեկադա-ի ավատար
    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից
    իսկ, եթե հենց մեր գործողություններն էլ է կանխավ մտածված ինչ-որ մեկի կամ բանի կողմից: Այդ մայրուղուն տանող լիքը ճանապարհներից հենց մեր ընտրածը էլի որոշված էր արդեն նախօրոք: Սրա մասին ի՞նչ կասեք:
    99%- կասեմ, որ համաձայն եմ ձեր հետ:Իմ գրածը մտնում էր մնացած 1%- ի մեջ...
    ...սա են խնդիրն ա, որ ես կուզեմ մեր գործողության շնորհիվ հասնենք մայրուղի՝ մեդալի մի կողմը, որը ինչպես կյանքն ա ցույց տալիս մի քիչ ուտոպիական ա հնչում:Բայց մեդալի մյուս կողմը, որ ավելի իրական ա՝ էտ նախանշված ճանապարհն ա մեկի կամ մի բանի կողմից:
    ... բայց կա չէ՞ նաև ընտրության ճանապարհ... է դու էլ էն մեկը ընտրեիր, էտ մեկը չընտրեիր...
    ... հիմա օր. հանզագործություն անողին ո՞վ է ասում արա, կամ արդյո՞ք նրա ճակատագիրը դա էր... կարա չէ՞ ինքը ընտրի ճիշտը՝ էն ճիշտը, որը իրեն է հոգեհարազատ:
    ...իսկ քո ասած տարբերակը... երևի թե ճակատագրական հարցերում ինչ որ ոչ տեսանելի ու գերբնական ուժերի մասնակցություն կա...

    մի քիչ խառը ստացվեց...