Ուրեմն էդպես էր պետք:
Մեջբերում «Ճանապարհ համար 60» ֆիլմից(ի միջայլոց խորհուրդ կտամ դիտել):
«Ասում են անվերջ մեծ տիեզերքում այնքան իրադարձություններ են կատարվում, որ ցանկացած իրադարձություն գոնե մեկ անգամ կկատարվի: Այսինքն ցանկացած իրադարձություն անխուսափելի է»
Մեջբերում «Եվ որոտաց ամպրոպը» ֆիլմից:
«Ցանկացած իրադարձություն յուրօրինակ է և կատարվում է մեկ անգամ և բոլոր հաջորդիվ իրադարձությունները անմիջապես կախված են այդ, թեկուզ և չնչին, իրադարձության հետ: Ինչքան մեծ է դիտարկվող ժամանակային դիապազոնը, այնքան մեծ են հետևանքները»
Մեջբերում «քաոսի տեսությունից»
«Նույնիսկ թիթեռնիկի թևի շարժումը մի մայրցամաքում, որոշ ժամանակ անց, կարող է առաջացնել փոթորիկ մի այլ մարյցամաքում»:
Մեջբերում «Ժողովրդի խոսքերից»
«Մարդու ճակատին ինչ գրած է, ուրեմն էդպես էլ պետք է լինի»:
Սեփական հետևություններ:
1. Ցանկացած իրադարձություն անխուսափելի է և անպայման պետք է կատարվի, սակայն դրա կատարվելու վայրն ու ժամանակը կախված են մանր ու մեծ գործոններից, ինչպիսիք են թիթեռնիկի թևերի ժարժումն ու բնական տարերային աղետները:
2. Մարդը ի վիճակի չէ հաշվարկելու թիթեռնիկի թևերի շարժման բոլոր հետևանքները և հետևաբար անզորու է գիտակցաբար կառավարելու լինելիք իրադարձությունները՝ կապված իր և մնացածի հետ:
3. Մարդուն մնում է համակերպվել այն ապագայի ու կատարվելիք իրադարձությունների հետ, որոնք սպասվում են, որովհետև սեփական միջամտության ոչ մի հետևանք կանխատեսելի չէ:
Այսինքն ինչ կատարվում է «ուրեմն էդպես էր պետք»: Կա ճակատագիր, որը մենք չենք տնօրինում, մենք չենք կարող կարդալ այն, մենք չենք կարող գիտակցաբար փոխել այն:
Թեթևակի հարց: Ստատի՞կ է ճակատագիրը, թե՞ դինամիկ փոփոխվող, եթե մենք միևնույն է չենք կարող պնդումներից մեկն ու մեկը ապացուցել: