Նայել RSS հոսքը

Ֆոտոն

Մեկ-մեկ ....

Գնահատել այս գրառումը
Ա՜հ:
Էս կարդալու համար չի: Ես էլ եմ ուզում հիմարություններ գրել, որ ոչ ոք չկարդա, կամ էլ ով էլ կարդա, վեջս չլինի: Ես էլ եմ ուզում բլթեր գրել, որ լիցքաթափվեմ, բայց որ ինձ ճանաչում են, ինչ-որ կաշկանդվում եմ: Հա՛, հենց կաշկանդվում: Ախր որ մի բլթ էլ ասելու լինեմ... Ախր վատ բառեր էլ չգիտեմ: Ամենավատ բառը, որ բարձրաձայն օգտագործում եմ, «դեբիլ»ն ա, իսկ մտքինս՝ «ապուշ»: Դե՛, ծիծաղեք վրաս:

Հա ի՞նչ տխուր եմ:
Ոմանք կզարմանան, թե ես տխուր է՞լ եմ լինում:

Համ էլ քնել եմ ուզում, մի տեսակ անզոր եմ 1 մետր տեղաշարժվել դեպի անկողին: Ու երևի հենց քնատությունն է տխրության մատնել զիս: ...

Օրագրային իմ գրառումներից էլ հոգնել եմ, միշտ ուրախ երևալու ենթադրելի տպավորությունից էլ խուսափում եմ: Հետո իմ դիրքորոշումների ոչ սուր լինելուց եմ փախչում: էն որ զենք ու զրահով չեմ ջնջխում թեման: Երբեմն հավեսս լիքն ա լինում, բայց մի բան սենց կաշկանդում ա: Աաաաա, .... էս իմ ամենաանկեղծ հիմարաբանություններից ա եր.ի, էսքան խոսակցական...

Էս բլոգը շատ հավանական է, որ չի լինի շուտով:

Էհհհ,
գիտեի, թե ակտիվ ու անկաշկանդ եմ: Ազատասեր ու էլ եսիմինչ:
Կաղապարս ինձ օրինակ, ո՞ւր է էդ...


Վերջերս էլ նեղվում եմ, որ տեղեկացում չեմ ունենում: Թեկուզ մի հիմար կամ ոչ ինձ ուղված նամակ: Նամակ եմ սիրում: Նույնսիկ դատարանի նամակներից ուրախանում եմ:
Կպած ուզում եմ, որ մի բան լինի, երբեմն էլ ինքս եմ հաղորդագրություն թողնում: Էհհ... էդ էդքան էլ հետաքրքիր չի: Որպես չկարդացված չի ցույց տալիս:...


ՀԳ Էս սմայլիկս էլ եմ կարոտել , սա էլ, ու միշտ սրանք սիրում, բայց «վախից» չեմ օգտագործում՝ : Հա ի՞նչ.... ծիծաղեք:

Ուղարկել «Մեկ-մեկ ...."» Digg-ին Ուղարկել «Մեկ-մեկ ...."» del.icio.us-ին Ուղարկել «Մեկ-մեկ ...."» StumbleUpon-ին Ուղարկել «Մեկ-մեկ ...."» Google-ին

Թարմացել է 18.01.2010, 05:47 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Ջուլ
  2. Ֆոտոն-ի ավատար
    Հը՞ն, Դայ: Ասա...

    Ծիծաղու՞մ ես վրաս
  3. Dayana-ի ավատար
    Քո սիրելի սմայլերն եմ տեղադրել Ջուլ ջան, որ չամաչես տեղադրել
  4. Ֆոտոն-ի ավատար
    Էդ գլխի էի ընկել:

    Հարցս դրա հետ կապ չուներ: