Նայել RSS հոսքը

Նորմարդ

Ասպիրանտուրայի Գերիները ...

Գնահատել այս գրառումը
Պատմությունը այս ամբողջովին իրականություն է, որ պատահել է ինձ հետ 13/10/2009-ին…

Ուրեմնս այսօր որոշեցի այցելել ինստիտուտ տեսնելու թե ինչքան եմ հասցրել ջղայնացնել ղեկավարիս իմ «անհարգելի» բացակայուտյան համար (2 օր ինստիտուտ չէի գնացել) վերջը ներս եմ մնտում ու ղեկավարս դուրս ա գալիս դեմս
_Բարև
_Բարև Նորայր ջան ոնց ե՞ս, չսպասելով պատասխանիս միանգամից ավելացնում ա, օգնելու բան կա կօ՞գնես մեզ
Դե ես էլ ուրախանալով որ այս անգամ վրաս չեն խոսալու միանգամից համաձայնվում եմ
_ Հա իհարկե ինչ կա անելու որ, մեծ սիրով )
_Դե առանձնապես բան չկա մի 10-15 մեշոկ ավազ ա պետք մաղել տեղափոխել կողքի կորպուս բարձրացնել 3-րդ հարկ ցեմենտի հետ խառնել ջուր բերել ու ստայշկա անել
Դե մտովին միանգամից պատկերացնելով որ այդքանը 2-3 ժամում չենք հասցնի (գործից 2-3 ժամով էի դուրս եկել) ասում եմ
_Դե սկսենք ինչին ենք սպասում.
_Ու ազատվելով վերարկուիցս վազում եմ բահերի ու մաղի հետևից (դե մտածում եմ ինչքան շատ գործ հասցնեմ ես 2-3 ժամվա մեջ այնքան քիչ կխոսան վրաս վաղը)
Էլ չպատմեմ թե ինչ դժվարություններ ու փորձություններ հաղթահարեցի մինչև պլոտնիկ Վալոդ-ին բացատրեցի թե ինչ եմ ուզում ու ինչի համար ա դա :լօլ
Բահերը ու մախը ստանալով վազեցի բակ ու տեսնեմ որ 10 հոգուց միայն մեկն ա սպասում ինձ ու բահերին, դե ինչ արած գորցը պետք էր անել ու 2-ով անցանք գործի. 15 մեշոկ ավազ տեղափոխելուց հետո սկսեցինք մաղելու սուրբ և պատասխանատու գործը.
Դե մաղում էինք բակում որը հենց փողոցի կողմում եր հարևանությամբ ել դատարան, դպրոց ու հիվանդանոց կա. մեկ էլ ակամա հայտնվեցինք փողոցով անցնող մի կնոջ և նրա փոքրիկ 3-4 տարեկան տղայի ուշադրության կենտրոնում.
_Մամա մամա են ի՞նչ են անում
_ Աշոտ ջան տես տղաները գործ են անում, դժվար ու ծանր գործ ա ուզում ես գնաս օգնես՞
_Ցե ցե մամա ցեմ ուզում
_Դե Աշոտ ջան ՍՈՎՈՐԻ ՈՐ ՄԵԾԱՆԱՍ ՍԵՆՑ ԳՈՐԾ ՉԱՆԵՍ!
Այ այստեղ ես արդեն չդիմացա :լօօօօոլզ
_Այ մորքուր ջան մենք բանվոր չենք այլ գիտության նվիրյալներ, մենք ստեղի ասպիրանտուրայի գերիներն ենք.
_Աշոտ ջան չսովորես ախպեր ես հեսա 17 տարի ա սովորում եմ ու տես էլի սենց գործ եմ անում:լօօօօօլզ
Շփոթվացծ տիկինը երևի թե մեզ գժի տեղ դնելով աճապարեց վերցնել տխայի ձեռքը ու արագ հեռանալ չմոռանալով ինձ մի արհամարհական հայացք նետել :լօօօօօօոլզ

Հ.Գ.
Տեքստը տրանսլիտից եմ փոխարկել այնպես որ հնարավոր են սխալները, որոնց համար կարդացողիս ներողամտությունն եմ հայցում

Ուղարկել «Ասպիրանտուրայի Գերիները ..."» Digg-ին Ուղարկել «Ասպիրանտուրայի Գերիները ..."» del.icio.us-ին Ուղարկել «Ասպիրանտուրայի Գերիները ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ասպիրանտուրայի Գերիները ..."» Google-ին

Պիտակներ: ասպիրանտ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ռուֆուս-ի ավատար
    Ինչ ճիշտ բան արեցի ասպիրանտուրաս կեսից թողեցի...

    Թե չէ հիմա ես էլ քո նման ցեմենտի ու գաջի գործ կանեի
  2. Kita-ի ավատար
    Մեռա
  3. Chuk-ի ավատար
    Խեղճ Աշոտիկ
  4. PetrAni-ի ավատար
    Սաղ հեչ, էտքան տանջանքը գոնե օգուտ տվեց?
  5. Նորմարդ-ի ավատար
    Ազատ լինեմ էս պատմության սկիզբը կգրեմ …)))