Նայել RSS հոսքը

impression

Ավատար

Գնահատական. 4 ձայն, 4.75 ընդհանուր:
ավատարս հիմա խելոք նստած բլոգ ա գրում

էս զգացումը Ավատար ֆիլմից հետո առաջացավ
ու ինչքան խորանում ես, էնքան վախենալու ա
դու չկաս, կա քո մականունը, որը ինչ-որ չափով կարողանում է վիրտուալ կյանքում իրեն դրսևորել, էստեղ դու ապրում ես, կյանքի սիմուլյատորներ խաղում, ինչ-որ բաների հասնում, իսկ իրական մարմինդ հաշմանդամի պես մի տեղ վեր ընկած` միայն մատներն է աշխատացնում, որ դու վիրտում երջանիկ լինես, սիրահարվես, տուն սարքես, ֆերմեր լինես, ունենաս շքեղ մեքենա...

ու էդ ամենից հետո շատ դաժան ա վերադառնալ իրական կյանք, մի քանի րոպե դեռ զոմբիացած ես, հետո մեկ էլ տեսնում ես ռեալում գոյություն ունեցող ընկերներիցդ մեկի մուննաթախառը սմս-ն ու ամեն ինչ տեղն ա ընկնում` հասկանում ես, որ քեզ մականվան տակ թաքնվելն ավելի է դուր գալիս, ռեալ կյանքում քեզ ոչ սպասող կա, ոչ հասկացող, իսկ էստեղ գոնե մականունդ կուտի էդ ամենը, ոչ թե քո իսկական ԵՍ-ը, որովհետև իսկական ԵՍ-իդ տեղը վաղուց մոռացել ես, չգիտես` ինքը որտեղ ա

Ուղարկել «Ավատար"» Digg-ին Ուղարկել «Ավատար"» del.icio.us-ին Ուղարկել «Ավատար"» StumbleUpon-ին Ուղարկել «Ավատար"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի