Նայել RSS հոսքը

Arxangelo

***

Գնահատել այս գրառումը
Չքնաղ տեսիլք` դարձած մի վերք
Հավերժացավ սրտիս վրա:
Չքնաղ մի ձայն, չքնաղ մի երգ`
Ինձ կործանեց շատ անխնա:

Եվ հասկացա, որ էլ չկամ,
Կործանեց ինձ սերն իմ դաժան,
Մի հոյակերտ ապարանքում`
Իջեցրեց նա ինձ գերեզման:

Ու հնչեց շարականը երկնային,
Եվ իմ աղոթքը հիշեցի`
Դա քո ձայնն էր անմահական,
Եվ անունդ` սուրբ նեկտարն իմ շուրթերի:

Ուղարկել «***"» Digg-ին Ուղարկել «***"» del.icio.us-ին Ուղարկել «***"» StumbleUpon-ին Ուղարկել «***"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն