Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Գարեջրասիրություն

Գնահատական. 6 ձայն, 4.33 ընդհանուր:
Այսօր ակումբի հերթական հանդիպումն էր, հանդիպման հիմնական առանցքը խեցգետինը ու գարեջուրը: Ու թեև դեռևս չգտանք թե ինչու սարսափելի հիվանդությունն ու համովագույն կենդանին նույն անունն ունեն (ՌԱԿ), մի հարցում, կարծում եմ, բոլորս համաձայն էինք. գարեջուրը (պիվա) հրաշալի ըմպելիք է:

Ես գարեջուր պաշտում եմ ու երբ այսօր մեր հին ու սիրելի Վեսթում լիտրանոց բաժակով գարեջուր էի խմում, մտածեցի, որ այդ չափի բաժակ չունեմ: Երևի թե պետք էլ չի, այնուամենայնիվ այդ բաժակով խմելը հենց այդ միջավայրում է հաճելի, իսկ տանը, ունենալու դեպքում, դժվար թե դրանով խմեի:

Բայց գարեջուրն այնպիսի խմիչք է, որ դրա համար տանն անպայման պիտի հատուկ նախատեսված բաժակ կամ բաժակներ ունենաս: Ընդ որում ամեն մի տրամադրության ժամանակ պետք է կարողանաս ընտրել համապատասխանը: Ու գիտեք, այսօր չեմ ասի, թե տանը որն ընտրեցի, բայց ցույց կտամ, թե ամեն անգամ գարեջուր խմելիս ինչ ընտրության առջև եմ կանգնում, հավես է: Բաժակներից շատերը նվեր են. դե Չուկին ուրիշ ի՞նչ պիտի նվիրեն, եթե ոչ գարեջրի բաժակ: Նկարներում աթոռիկը գեղարվեստական արժեք հաղորդելու համար չի հայտնվել, այլ բաժակների չափը ցույց տալու














և իհարկե հավաքածուում պիտի լինի նաև զվարճալի տարբերակը.

Ուղարկել «Գարեջրասիրություն"» Digg-ին Ուղարկել «Գարեջրասիրություն"» del.icio.us-ին Ուղարկել «Գարեջրասիրություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Գարեջրասիրություն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Ուղղակի , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. Ֆոտոն-ի ավատար
    Գերազանց տեսականի:
    Ընտրությունդ այնքան մեծ է, որ հաճախ երևի բավականին երկար ժամանակ ես վատնում ընտրության վրա:

    Գարեջրի բաժակների հուշանվերների խանութում զգացի ինձ մի պահ:
  2. Ռուֆուս-ի ավատար
    Վերջինը բոց ա
  3. Սերխիո-ի ավատար
    ես քո գարեջարասեր ջանին մեռնեմ...