Նայել RSS հոսքը

Աբելյան

Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 3 և վերջին)

Գնահատել այս գրառումը
Սա վերջին մասն ա, վերաբերվում ա էս վերջին դարաշրջանին, կապված ա հիմնականում իմ "սիրային" անհաջողությունների հետ: Իսկ թե ոնց ես մի 2 ամսվա մեջ միանգամից դառա էդքան "ռոմանտիկ", գնալով ավելի եմ զարմանում: Մի խոսքով, 2009-ը մի ուրիշ կարգի անսովոր տարի էր: Գրառումների հիմնական մասում մեկնաբանություններն ավելորդ են: Լրիվ պարզ ու հասկանալի լեզվով իմ ասելիքը փոխանցել եմ: Էդ ամեն ինչը եղել ա պահի տակ, հիմնականում տաք գլխով:

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար:
Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել,
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ:

30.01.2009

Էլի դու:
Չէ, դու ձեռիցս չես պրծնի, միշտ քեզ պատմելու եմ պրոբլեմներս, թեկուզ առանց ինչ-որ հույսի:

02.02.2009
Սա Անկապ Օրագրին էր ուղղված: Ու էդ մոտեցումը չի փոխվել մինչև օրս:

Է, սենց էլ բան կլնի:
Հանուն քեզ երազումս տենալու էդքան աղ կուլ տվեցի, որ վերջում էն թարախ դասախոսը մեր տուն գա՞:
Լավ ա մի քիչ ջուր էի խմել:

08.02.2009

Էհ, ուրիշ ինչ ասեմ:
Երևի քո հանդեպ մահացու մեղք եմ գործել:
Միանգամից քել ինձ կախաղան հանի, պրծի:
Հա, երևի շատ ծանր հանցանք ա, որ տենց ես պատժում:

10.02.2009
Ու սա մենակ սկիզբն էր… Գլխիդ գալիքը չգիտեիր… Ու դու փորձեցիր… Սկսեց էն, ինչը մինչև հիմա չես մոռացել… Սկսեց…

Շատ խորն եմ վիրավորված, բայց թե մենակ իմ վրա եմ ներվայնանում: Մենակ ինձ եմ մեղադրում: Զզվում եմ ինքս ինձնից: Չեմ ուզում աչքիս երևամ: Էն էլ ու՞ր պախկվեմ: Ու՞ր կորեմ ինքս իմ աչքից:
Մի քանի րոպե ա մնում, հասցնելը կհասցնեմ: Էն էլ ի՞նչ... Անզոր կլնեմ ինչ-որ բան ասեմ: Ու երևի չարժի էլ: Թող, թե չէ ամեն ինչ ավելի կփչացնես: Թող ու գնա քնի, էլի: Աչքիս էլ մի երևա:
Ըհը, սկսավ: Արդեն չես էլ հասցնի: Իսկ էն ամեն ինչը, էն պատկերները, ձայները, զգացողությունները, որ քո մոտ ասոցիացիաներ են առաջացնում, էսօր էլ քեզ հանգիստ չեն տալու: Ցավակցում եմ:

18.02.2009

Փախնելու կարիք ունեմ: Ինքս ինձնից, տնից, քաղաքից, բոլորից: Բայց ու՞ր:
Մի հատ ծնկաչոք ներողություն խնդրելու կարիք ունեմ: Բայց ինչի՞ համար:
Նորից տանջվելու ու հին վերքերը նորից բացելու կարիք ունեմ: Բայց թե խի՞:
Նորից ապրելու կարիք ունեմ:


մի հատ իսկական մեկի, որ մյուսի բացակայությունը չզգացվի

Այսօր իշխանության նյարդերը, դրսի ուժերի մեծ ճնշման ներքո, վերջապես տեղի տվեցին: Անվտանգության աշխատողները վերջապես ջարդեցին ընդդիմության կողմից արդեն մեկ շաբաթ շարունակվող անկարգությունների շարքը: Նոր անկարգություններից խուսափելու համար իշխանություններից հետագայում կպահանջվի մեծ սառնություն ու զսպվածություն:
25.02.2009
Դրսի ուժերը շատ օգնեցին. խորհուրդներ տալով, թուլությանդ վրա զարմանալով, հանդիմանելով, բայց նոր անկարգությունները դրանից հետո էլ չվերացան: Մենակ մի քիչ ուժ գտար մի փոքր ավել դիմանալու…

Ես մեղսավոր եմ: Ներիր ինձ, որ ես, հասարակ մահկանացուս, համարձակվեցի ծռվել քո հրեշտակային դիմագծերի վրա ու օր ու արև չունեցա քո անմեղ ժպիտի պատճառով: Մեղք եմ գործել: Ուղղակի դա ուշ գիտակցեցի: Գիտակցեցի քո շնորհիվ: Որ դու ինձ չհասկացնեիր, ես տենց մեղքի մեջ էլ ապրելու էի: Վայ ինձ, որ յոթ օրում յոթ ամսվա տառապանք եմ ունեցել, ինչ ա խախտեմ քո անբիծ հոգու անդորրը: Ներիր, որ մրոտեցի անմեղ սիրտդ իմ զզվելի բառերով, որոնցից աչքերդ չռված-կլորացած նայեցին շփոթված դեմքիս, որ տենան, կարող ա՞ էշ-էշ խոսում եմ, թե՞ լուրջ եմ ասում: Դե, ես էլ անօգնական գտնվեցի, որովհետև ենթագիտակցությունս ինձ հետ էր պահում, որ ավելի մեծ մեղք չգործեմ, ուղղակի ես իրան չէի լսում, ու իմ ներքին ընդդիմությունը ավելի էր թեժացնում իրավիճակը: Ես իմ պատիժը մինչև էսօր էլ կրում եմ: Մեղսավոր եմ:
03.03.2009

մարդամեկի տանջանքների կարիքն ունեմ

Մեկի, որ իմ ցավերը կհասկանա: Մեկի, որ իմ հետ միասին կտառապի: Մեկի, որ իմ հետ միասին իրա վերջի փողերը կծախսի պիվի ու արաղի վրա, որ իմ հետ միասին, մի խախանդ տեղ նստած, կխմի մինչև անջատվելը... Մեկի, որ իմ հետ միասին, խմած-խմած կերգի: Մեկի, որի հետ միասին հարբած կհելնենք, գիշերով հասարակական կարգ կխախտենք, շուշեք կջարդենք, արաղ-մարաղ կթռցնենք խանութներից, մարդ կբռնենք-կծեծենք, մեզ կբռնեն, կտանեն մի քանի օրով կմեկուսացնեն, խելքներս գլուխներս կգա:

Է՜... Քնե՛լ, քնել…
Աչքերս փակեմ ու սեղմեմ ամուր
Ու չմտածեմ ոչնչի մասին:
Մի՞թե, երբեմն, չէի՞նք միասին...
Ա՛խ, օրոր ասա, անդորր ու օրոր.
Քնել եմ ուզում` գիշերն անց կացավ…
Երա՞զ էր արդյոք, զառանցա՞նք, թե ցավ…

Ցա՛վ, ցա՛վ էր, անշուշտ.
Դու երբե՜ք, երբե՜ք ինձ չես ժպտացել
Քո ժպիտն անգամ ցա՜վ է թվացել
Իմ հոգուն տկար...
Ես քեզ կանչեցի երկա՛ր ու երկա՛ր —
Դու չեկար, չեկար, —
Ցանկացա լինել քո դեմ մի հլու
Ու անկամ գերի —
Եվ ես իմ սիրով քեզ ձանձրույթ բերի...


Օտա՛ր էր հոգիս քեզ համար, ինչպես
Օտար դաշտերից բերած ծաղկեփունջ.

Տանջանքի վարդեր, հույզի ծաղիկներ,
Երազի աստղեր, հույսերի ցոլքեր —
Ու կարմի՛ր, կարմի՛ր խաշխաշներ ցավի, —
Այս ծաղիկներով զարդարված հոգիս քեզ նվեր բերի,
Որ քո կույս հոգին իմի հետ ցավի...
Ու ես չեմ հիշում, թե ինչպե՞ս մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին…

Չէ՜, դու գնացիր, չգիտեմ թե ուր:
Ես էլ գնացի: Իհարկե, այնտեղ,
Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՜ր լինի: —
Չէ՛ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև հիմա ես չեմ մոռացել...

Թողնենք, ախ, ի՞նչ հոգ.
Չ՞է որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել. —
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի...


Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ախ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար.

Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար...

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել,
O, նենգոտ տեսիլ...
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել...


Օ, զզվելի՜ կին, —
Քեզ արատ է պետք, սին արատ հոգու,
Որ լավ ծիծաղես ու չարկամ խնդաս —
Եվ ամբողջ հոգով հրճվանքից թնդաս...

ապրի Չարենցը

22.03.2009

Էհ, էսքան գլխիս մուր լցրեցիր, հիմա՞ ինչ ես ուզում: Հիմա՞ ինչ գործ ունես երազներիս մեջ: Գոնե քնածս վախտ ինձ հանգիստ թող, այ մարդակերպ կապիկ: Էս աշխարհում դու իմ համար առաջինն ես: Առաջինը, որին ես ի սրտե ատում եմ: Հել, կորի մտքերիցս: Թող իմ համար ապրեմ: Աչքիս հերիք ա երևաս: Ու թարսի պես իմ հարազատ միջավայրը իմ համար հիմնականում քո հետ ա ասոցացվում ու դու ինձ ստիպում ես, որ ես էդ միջավայրից կտրվեմ:
Միակողմանի ատելությունն էլ մի բան չի:

10.04.2009

Էլի մտքումս ամեն ինչ դատարկվեց, ու էլի քո պադոշ ներկայությունը իրան ցույց տվեց: Հիմա՞ ինչ կա: Թող ապրեմ: Խնդրում եմ արդեն: Կյանքիս մի ամիսը հարամ արիր, կյանքս երևի մի քսան տարով պակասեց, մի օր էլ երևի կաթված կստանամ: Խնդրում եմ, եթե էս պահին ինձ կարդում ես, քեզ քցի (մտքիցս): Քցի ու гости մտի, որ իմանամ կարդացել-քեզ քցել ես: Մենակ առանց խաբելու:
05.05.2009

Մենակության:
Ոչ մեկին չեմ ուզում: Մի հատ անմարդաբնակ կղզի, որտեղ որ ես մենակովս կապրեմ: Առանց ինչ-որ մեկի, թեկուզ առանց տուն, ամենակարևորը՝ առանց ադնակլասնիկի, ակումբի, Լևոնի ու մնացածի:
Օդի-ջրի պես պետք ա:


Մեկ մեղեդի, ծանոթ մի ձայն... Ու ես նորից հին հիշողությունների վրա եմ ծռվում: Հին ձայները, էն հին երգերը, էն, ինչը մի ժամանակ էդքան սովորական էր, էդ ամեն ինչը նորից ինձ էն հին վախտերին ա մտովի բերում: Ու էլի անհաջող երազ: Յըխք, էլի դու՞... Ու էլի երազախաբություն: Բա էլ ուրիշ ի՞նչ: Չնայած, արդեն երազներումս էլ ինձ չես խաբում:
25.05.2009

Ուղիղ կես տարի անցավ: Ուղիղ վեց ամիս: Բայց քեզ չեմ կարա մոռանում, չպտի էլ մոռանամ: Ինչքան էլ ցավոտ ա, մեկ ա, պետք ա հիշեմ, ականջիս օղ անեմ, որ մյուս անգամ նույն սխալը չանեմ: Չգիտեմ, ինչ փոխվեց, բայց զգում եմ, որ շատ բան փոխվեց: Չգիտեմ, ինչ ա ինձ պետք, բայց մի բան ինձ պետք ա: Չե, դու էդ բանը չես, որ ինձ պետք ա: Ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ քո հետ ոչ մի կապ չեմ ունենալու, որ դու իմ համար ոչ մի բան չես ներկայացնելու քեզանից, որ ես քեզ արհամարհելու եմ ամբողջ սրտով: Բայց իմացի, որ առանց քեզ դժվար ա ու տխուր:
17.08.2009

Էլի ինչ-որ բանի կարիք ա զգացվում, ու էլի չգիտեմ, թե կոնկրետ ինչի: Ու դատարկությունը լրացնում եմ ինչով պատահի: Ու կյանքը իրա հին հունով շարունակվում ա: Էհ, կարար ավելի վատ ըլներ:
10.10.2009

Կյանքը եքա փոխվել ա... Առաջ ֆուտբոլի էի գնում, երաժշտություն էի լսում, ազատ ժամանակ գիրք էլ էի կարդում... Даже պատահում էր, գրում էլ էի...
Հիմա ի՞նչ կա հեչ... Ակումբում հազարից մեկ եմ ինչ-որ լուրջ թեմայում բան գրում, էն էլ մի 2 բառով: Ֆուտբոլը էն տպավորությունն ա, որ մոռացել եմ... Մի հատ խաղ չկա, որ գոնե մի հինգ րոպեով կարենամ նայեմ: Իսկ հիմա ի՞նչ գիրք կարդալ... "Շատ զբաղված" եմ...
Շատ եմ փոխվել: Հետաքրքրություններ ունեի, կորցրել եմ, ամեն ինչ ալարում եմ... Չգիտեմ: Հետ նայել ոնց-որ թե չեմ ուզում: Միշտ ավելին եմ պահանջում... Էն, ինչ որ ունեցել եմ ժամանակին, իմ համար հին ա արդեն, ու ես անընդհատ նորն եմ ուզում: Ու ինչքան նոր բաներ եմ հայտնագործում, ախորժակս ավելի ա բացվում: Էլ հինը ուտել չեմ ուզում:
Վոբշմ, կարոտում եմ Հայկոյին... Իրա համար խախանդ ապրում էր: Ոչ գիտեր ինչ բան ա խաբվածությունը, ոչ գիտեր մարդկանց հետին հատկանիշները... Սկի սիրահարված էլ չէր... Էրնեկ իրան...
Էս ինչ անկապ բաներ ստացվան... Սիրում եմ էլի էս անկապ օրագիրը:

31.10.2009
Սա որպես հետգրություն էր արդեն:
Ու ամեն ինչ հլա նոր-նոր ա սկսում…

Ու վերջում` մի փոքր ժպիտ.

Շատ ցավեր եմ ես կրել,
Տանջվել, վշտել, տառապել,
Ավա՜ղ, թշերդ զուլում
Նորից են սիրտս հուզում:
Գերող թշեր կլորիկ...
Իսկ սրտումս` փոթորիկ...
Սիրտս արիր գահավեժ,
Տառապելու եմ հավերժ...

27.11.2009
Էսօր էդ մի պրոբլեմից բարեբախտաբար ազատված եմ: Էս մի հեքիաթն էլ իրա բարի ավարտն ունեցավ: Մնում ա մյուսների բարի ավարտին սպասել:

Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 3 և վերջին)"» Digg-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 3 և վերջին)"» del.icio.us-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 3 և վերջին)"» StumbleUpon-ին Ուղարկել «Թերթելով Կյանքիս էջերը... (մաս 3 և վերջին)"» Google-ին

Թարմացել է 22.12.2009, 13:13 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ծով-ի ավատար
    Իմ լավ ընկեր ջան, դւո էն մարդկանցից ես, ում հպարտ եմ իրոք , որ ճանաչում եմ...շատ ունիկալ ես էէէ...
    մի հատ ֆիլմ կա , կոչվում ա lucky man...հերոսը ոնցորդ ու լինես...
    ահավոր բարի մարդ ա, ամբողջ կյանքում շահագործում են էդ բարությունն ու ազնվությունը, բայց մեկա ինքը չի փոխվում...
    Դու մի՛ փոխվի...դու ուրիշ ես Հա՛յկ, ուրիշ մարդկանց համար միշտ ավելի դժվար ա լինում, հա դժվար ա լինելու, ավելի դժվար ա լինելու, բայց դու հասնելու ես ամեն ինչի...լօլ ձեռքդ եմ նայում...հիշեցի մի անգամ կոնգրեսում, անուններ չեմ տա, բայց տարբեր, ոչ ՀԳ-ից ջահելներով խոսում էինք...մեկը ասեց. «Ձեր Հայկոյին լավ չեմ ճանաչում, բայց ինքը շատ բեզաբիդնի դեմք ա» ու որոշում էինք, որ եթե հարթակից Հայկոն խոսա, չի լինի տենց մարդ, որ չհավատա, որ ազնիվ ա...
    մի խոսքով , Հայկ, նոր որ կարդում էի, անընդհատ մտքումս էլի իմ ասած հիմար բառն էր ֆռում ու էլի զզվեցի ինձնից էդ պահին,որովհետև կար մի ժամանակ, որ ես չէի նկատել, որ մի շատ բարի մարդ կա ու իրան ես ճանաչում եմ...ու ինքը իմ թանկ ընկերներից ա, ինչքան էլ ես չեմ ցույց տվել , թե որքան շատ եմ իրան սիրում
  2. Աբելյան-ի ավատար
  3. Arpine-ի ավատար
    Լավն էր երբեմն ուրախ, երբեմն տխուր, խառը զգացմունքներով:

    Շատ ցավեր եմ ես կրել,
    Տանջվել, վշտել, տառապել,
    Ավա՜ղ, թշերդ զուլում
    Նորից են սիրտս հուզում:
    Գերող թշեր կլորիկ...
    Իսկ սրտումս` փոթորիկ...
    Սիրտս արիր գահավեժ,
    Տառապելու եմ հավերժ...
    լավնա, իրոք մի փոքր ժպիտ