Վան Գոգն ազատվեց իր ականջից,
Որովհետեւ այն իրեն պետք չէր.
Նա արդեն լսե՛լ էր Հանճարը:
Ալ-Մա'արին իրականում տեսնում էր այնքան,
Որ այլեւս
Աչքերն այնքան էլ կարեւոր չէին:
Չարենցը գերեզման չունեցավ,
Քանզի
Նա դեռ չի՛ էլ մեռել:
Ես մարդկանց ձախո՛վ եմ բարեւում,
Որովհետեւ
Աջով արդեն բարեւե՛լ էմ Աստծուն...
Հարենցի բանաստեղծական ճանապարհը անհամաչափ զարացումներով է առաջ գնում,սակայն ինչ վերաբերվում է այս բանաստեղծությանը,ապա կարող եմ առանց վախենալու ասել,որ այն կատարյալ է իր տեսակի մեջ: