Նայել RSS հոսքը

Տաթև Արծրունի

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ

Գնահատել այս գրառումը


Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակի առթիվ լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով. Զոնա ուղարկված նամակներ» գիրք-ալբոմը, ուր զետեղված են այն բոլոր նամակներն ու նկարները, որոնք մեծանուն ռեժիսորի մտերիմներն ու հարազատները նրան են գրել բանտում եղած տարիներին:
Ինչպես նշեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, այդ նամակները, որոնք այսօր արդեն ունեն նաեւ փաստաթղթային արժեք, հրապարակվում են առաջին անգամ: Նրա խոսքերով, նամակներից ընթերցողը կարող է գաղափար կազմել, թե ինչ է կատարվել այդ ժամանակաշրջանում, ինչ մեթոդներ են կիրառվել բանտերում, հատկապես քաղբանտարկյալների նկատմամբ: Այս առումով գիրքն ուսումնասիրության հրաշալի աղբյուր է հետազոտողների համար:

Փարաջանովը բանտում եղած ժամանակ իրավունք ուներ ամիսը ընդամենը երկու նամակ գրել, սակայն նրան ուղարկվող նամակները բազմաթիվ էին: Այդ պատճառով էլ, ինչպես նշեց Զ. Սարգսյանը, Փարաջանովը պատասխան նամակը մեկն էր լինում, գրված կամ կնոջը` Սվետլանային, կամ մտերիմներից որեւէ մեկին:

Զավեն Սարգսյանը հայտնեց նաեւ, որ գիրքը հրատարակվել է ռուսերեն, քանի որ նամակների հեղինակները բոլորը գրել են այդ լեզվով:

Ուղարկել «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ"» Digg-ին Ուղարկել «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ"» del.icio.us-ին Ուղարկել «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն