Նայել RSS հոսքը

Cassiopeia - W կամ M

Ախ այս փոքրիկները...

Գնահատական. 2 ձայն, 5.00 ընդհանուր:
Ինչ հրաշք է բալիկս, ու չեմ կասկածում, մնացած բոլորի բալիկներն էլ են հրաշք։
Դառել է մի չարաճճի սնդիկ։ Շատ բաներ է անում, որոնք անթույլատրելի են։ Ու բարկության տեղիք տալիս։ Ձայնս բարձրացնում եմ նրա վրա։ «Չի կարելի»-ն անպակաս է դառել իմ ու փոքրիկիս բառապաշարից։ Բայց... Ամեն մի «չի կարելի»-ից հետո նրա անմեղ աչուկների անմեղ հայացքը բավական է, որ դեմքիս բարկացած արտահայտությունն անմիջապես վերանա ու ես ժպտալով ասեմ. «Ուտեմ մռութդ»։
Իմ փոքրիկի քաջագործություններին ուզո՞ւմ եք ծանոթանալ

Շատ է սիրում հոր թերթերը ուտել։ Երբ Արտակը ձեռքից վերցնում է թերթի կտորը, որ լնդերով պոկել է թերթից, Կորյունչիկը թերթը նետում է հատակին ու գնում այն փոքրիկ թերթի կտորին, որն իր լնդերով էր կտրել, ու որից զրկել էր նրան հայրը։

Անչափ շատ է սիրում հեռուստացույցի հեռակառավարման վահանակը կամ մեր բջջային հեռախոսները տանել բերանը։ Բայց այնքան «չի կարելի»-ներ է լսել, որ ամեն անգամ, բերանը տանելուց նայում է աչքերիս մեջ, հետևում հայացքիս, ու եթե հանկարծ այդ պահին նայում եմ վրան, խելոք-խելոք ձեռքինը հեռացնում է բերանից։

Քայլասայլակի մեջ վազվզում է տնով մեկ։ Ու... գտնելով քաղաքային հեռախոսը (կամ հեռուստացույցի հոսանքի լարը) կամ սկսում է լարերից քաշքշել, կամ էլ հենց հեռախոսի հետ է խաղում։ Երեկ պատահաբար աչքս ընկավ, թե ինչպես էր հեռախոսի մոտ 3 մետրանոց լարը փաթաթել վզին։ Բարկացա, բայց էլի անմեղ հայացքը... ու «Մռութդ ուտեմ»-ը...

Կորյունչիկս, ուտեմ մռութդ

Ուղարկել «Ախ այս փոքրիկները..."» Digg-ին Ուղարկել «Ախ այս փոքրիկները..."» del.icio.us-ին Ուղարկել «Ախ այս փոքրիկները..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ախ այս փոքրիկները..."» Google-ին

Թարմացել է 08.12.2009, 21:36 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Anulik.Sh-ի ավատար
    Փոքրիկ թող քո աչուկները միշտ փայլեն: Քեզ անհոգ մանկություն: Մամային էլ մի բարկացրու
  2. Ուլուանա-ի ավատար
    Իսկապես որ ուտելու մռութ ա։
  3. Բարեկամ-ի ավատար
    Երեկ պատահաբար աչքս ընկավ, թե ինչպես էր հեռախոսի մոտ 3 մետրանոց լարը փաթաթել վզին։
    էդ ամենազգույշն ա պետք լինել
  4. Դեկադա-ի ավատար
    Երեկ պատահաբար աչքս ընկավ, թե ինչպես էր հեռախոսի մոտ 3 մետրանոց լարը փաթաթել վզի
    Առաջի հերթին ասեցի վայ մամա ջան...
    էս ինչ համով մռութ ա, իսկը պաչելու բալիկա
  5. Cassiopeia-ի ավատար
    Երկու օր առաջ Կորյունչիկի ատամնհատիկն էր: Դե, նախընտրեց բժշկի լսողական գործիքն ու փողը:
  6. Դեկադա-ի ավատար
    Էս ճուտոն խալացի աչքեր ունի. զգացվում է, որ մեծ մարդ կդառնա…
  7. Cassiopeia-ի ավատար
    Մեջբերում Dekada-ի խոսքերից
    Էս ճուտոն խալացի աչքեր ունի. զգացվում է, որ մեծ մարդ կդառնա…
    Շնորհակալություն, հուսանք, որ այդպես էլ կլինի, և միայն հուսալով չէ, ամեն ջանք կգործադրենք դրան հասնելու համար:
  8. Ֆոտոն-ի ավատար
    Վու՜յ, ինչ արագ ա մեծանում: Պստոն արդեն լրիվ լուրջ կերպար է դարձել: Ես էլ միանում եմ մռութն ուտողներին:
  9. Cassiopeia-ի ավատար
    Երկու օրով Կորյունչիկին թողել էինք տատիկի մոտ ու մենք մեկնել էինք Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Իհարկե, ամեն ակնթարթ ուշք ու միտքս երեխայի կողմն էր... Ամեն պատեհ ու անպատեհ ժամանակ զանգում էի հետաքրքրվելու փոքրիկիս ինքնազգացողությամբ ու պահվածքով։ Ըստ սկեսրոջս խոսքերի, երեխան իրեն շատ լավ ու հանգիստ է պահում, ու կարծես մեր բացակայությունը չի էլ նկատում...
    Վերադարձանք Երևան։ Երեխան քնած էր մեր տուն մտնելու պահին։ Բայց երևի մեր ձայներից արթնացավ։ Մտանք ննջասենյակ։ Բալիկս նայեց ինձ, ապա նայեց Արտակին, հուզմունքիս սկսեց ֆսֆսացնել ու մեջը կուտակած կարոտը հոնգուր-հոնգուր լացով արտահայտեց։ Վիրավորված էր։ Երբ գրկում էինք, շարունակում էր լացել։ Չեր գալիս ոչ իմ, ոչ էլ Արտակի մոտ։ Մոտ մի տասը րոպե այդպես էլ չեկավ մեր մոտ։ Վերջապես հեռախոսով մի քանի րոպե խաղալով հանգստացավ, ու էլ բարիշեց հետներս։