Նայել RSS հոսքը

Jarre

2010

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:


1) Երբ հարգարժան, սակայն արդեն ծերացած գիտնականը պնդում է, որ ինչ որ բան հնարավոր է, ապա նա հավանաբար համարյա թե ճիշտ է։ Իսկ երբ նա պնդում է, որ ինչ որ բան ահնար է, ապա նա հավանաբար սխալվում է։

2) Հնարավորության սահմանները իմանալու միակ ճանապարհը, այդ սահմաններից դուրս գալու քաջություն ունենալն է։

3) Ցանկացած լավ զարգացած տեխնոլոգիա հեշտությամբ կարելի է շփոթել մոգության և կախարդության հետ։



Սրանք գիտնական, գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ Արթուր Քլարքի երեք հիմնական օրենքներն են։

Արթուր Քլարքը «2001 թվականի տիեզերական ոդիսականը» կուլտային վեպի հեղինակն է։ 2001-ի թողարկմանը հաջորդող 30 տարիների ընթացքում Քլարքը ավարտին հասցրեց այս թեմային նվիրված քառհատորյակը՝ աշխարհին ներկայացնելով 2010, 2061 և 3001 թվականների ոդիսականները, որոնք համարվում են գիտաֆանտաստիկ ժանրի կլասիկա։

Այս բլոգը անվանվում է 2010 ի պատիվ «2010 թվականի տիեզերական ոդիսականը» գրքի և նվիրվում է Արթուր Քլարքին և նրա վեպերին։ Հույս ունեմ, որ գիտաֆանտաստիկ ժանրի սիրահար գալիք սերունդները 2061 և 3001 թվականներին կստեղծեն նմանատիպ (ես կասեի՝ անհամեմատ ավելի մեծ պրոեկտներ)

Արթուր Քլարքը իր պատմվածքներում և վեպերում «հոմո սապիենսին» քարոզում է բանականության ավելի մասշտաբային դրսևորում, զսպվածություն և հանդուրժողականություն։ (Պետք չէ անդադար առաջնորդվել անասնականից ավելի ցածր բնազդներով՝ ափսոսալով ի գործ դնել բանականությունը, չէ որ այն մեզ տրված է օգտգործելու համար, արխային օգտագործեք չի պրծնի... Երբեմն անասունը իր բնազդներով ավելի բանական է, քան մարդը իր բանականությամբ )։ Դա անելու համար նա փորձում է այսօր արդեն սովորական դարձած սարսափելի երևույթները՝ պատերազմները, ցեղասպանությունները, համատարած ատելությունը, և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները մեկնաբանել այլ քաղաքակարթության ներկայացուցչի տեսակետից։ Ահա այդպիսի մի հիանալի օրինակ «Տիեզերական ոդիսականը» քառհատորյակից.

«Պատկերացրեք, որ դուք բանականությամբ օժտված այլմոլորակային եք, որին հետաքրքրում են միայն փաստերը, որոնք հնարավոր է ապացուցել և ստուգել։ Եվ այսպես, Երկիր մոլորակի վրա դուք հայտնաբերում եք արարածների, որոնք բաժանված են հազարավոր.... չէ, արդեն ոչ թե հազարավոր, այլ՝ միլոնավոր ազգային խմբերի։ Տիեզերքի առաջացման և աշխարհում մարդու դերի վերաբերյալ նրանք ունեն անհավանականության հասնող քանակի հավատալիքներ, որոնք հիմնականում նույն բանն են ասում։ Սակայն եթե նույնիսկ 99 տոկոսով նրանք նույնն են և կա ընդամենը 1 տոկոս տարբերություն, դա էլ է հերիք նրանց ստիպելու, որ ատեն, սպանեն և տանջեն միմյանց իրենց դավանանքի աննշան տարբերությունների պատճառով։ Ի՞նչ կարծիք կկազմեիք նման արարածների մասին....»։

Մեր իրականությունը ներկայացնող սարսափելի ճշմարտություն։ Իսկ դու, ի՞նչ կարծիք ես կազմում....

Այս բլոգում ես կտեղադրեմ նմանատիպ մտքեր նրա մյուս գրքերից։

(Ի դեպ, իմ կարծիքով մարդուն «հոմո սապիենս» անվանելը ամենաչափազանցված արտահայտությունն է, որ երբև է ստեղծել է մարդ արածը։ Եթե համաձայն չեք, ուրեմն փորձեք բացատրել, թե ինչպես կարող է իրեն բանական էակ համարողը կատարել նման վայրագ գործողություններ, որոնք մենք տեսնում ենք մեր շրջապատում։ Եվ սարսափելին ոչ թե կատարելն է, այլ այդ երևույթները արդարացնելը, աստվածացնելը և քարոզելը, իսկ չանողին էլ մարդ կոչվելու իրավունքի զրկելը.... բանականության լիակատար բացակայություն)։

Արթուր Քլարքը կատարել է նաև բազմաթիվ կանխատեսումներ (ոչ թե գուշակություններ), որոնցից ոմանք արդեն իրականություն են դարձել՝ ինտերնետը, բջջային կապը, երկրի արհեստական արբանյակները և այլն։ Ես կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել արդեն կատարված և չկատարված կանխատեսումները։ Վստահեցնում եմ, որ չկատարված կանխատեսումները նույնպես ձեզ համար կլինեն անչափ հետաքրիր և ուսանելի, քանի որ դրանք արտահայտում են Արթուրի երազանքները՝ ինչպիսին նա կուզենար տեսնել մարդ արարածին։ «Տիեզերական ոդիսականներում» Քլարքը, ի տարբերություն մյուս մարդկանց ովքեր տառապում էին 2000 թվականի աշխարհի վերջով, կատարեց մի հետաքրքիր և համարձակ կանխատեսում, ըստ որի 2000 թվականի դեկտեմբերի 31-ից պետք է չեղյալ համարվեին միջազգային հեռախոսազանգերի համար վարձվող գումարները։ Այպիսով երկրի վրա գտնվող բոլոր հեռախոսահամարները համարվելու էին «տեղական» և մարդկությունը մուտք էր գործելու նոր հազարամյակ, որպես մեկ միաբան ու վիթխարի ընտանիք....

Բարի՛ գալուստ Արթուր Քլարքի առեղծվածներով լի անծայրածիր աշխարհ....

Ուղարկել «2010"» Digg-ին Ուղարկել «2010"» del.icio.us-ին Ուղարկել «2010"» StumbleUpon-ին Ուղարկել «2010"» Google-ին

Թարմացել է 01.01.2010, 13:43 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Jarre-ի ավատար
    Վերջերս ընկերներով զրուցում էինք, թե որքանով են միմյանց հետ փոխկապացված բարոյականության և տեխնոլոգիաների զարգացումը։

    Այս առումով Արթուր Քլարքը իր գրքերից մեկում հետքարքիր միտք է գրում։ Արեգակնային համակարգ է մուտք գործում այլ քաղաքակրթություն ներկայացնող մի վիթխարի տիեզերանավ։ Այն անցնում է մեր Երկիր մոլորակի կողքով, բայց ոչ մի կապ չի հաստատում մարդկության հետ։ Ամենափայլուն ուղեղները սկսում են առաջ քաշել տարբեր վարկածներ և կարծիքներ։

    Արթուր Քլարքը խոսելով իր կերտած հերոսներից մեկի միջոցով ասում է. «Այսպիսի տեխնիկա ունեցող քաղաքակրթությունը անպայման պետք է լինի բարոյապես էլ շատ զարգացած։ Հակառակ դեպքում վաղուց իրենք իրենց ոչնչացրած կլինեին, ինչպես մենք ուր որա է մեզ ոչնչացնելու էինք 20-րդ դարի վերջին»։

    Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ բարոյապես թերզարգացած էակները անկարող են գործածել նորարարությունները և բարձր տեխնոլոգիաները ի նպաստ հասարակության։
    Թարմացել է 02.02.2010, 18:23 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Jarre-ի ավատար
    Արթուր Քլարքը ունի յուրահատուկ ունակություն իր ընթերցողին ամբողջությամբ վերացնելու այս աշխարհից և իր հետ միասին տանելու միջտիեզերական ճանապարհորդությունների։

    Համարյա ամեն անգամ իր վեպերը կարդալուց հետո, երբ դուրս եմ գալիս տանից, ընենց յուրահատուկ ձևով եմ ուրախանում, որ ես ապրում եմ Երկրի վրա։ Էն ամենահասարակ բաները՝ օդը, քամին, արևը.... այնքա՜ն մեծ ուրախություն են պատճառում.... Որովհետև ընթերցանության ժամանակ ուղեղդ լրիվ տեղափոխվում է արեգակնային համակարգից տասնյակ լուսատարիներ այն կողմ։ Եվ նա ամեն ինչ այնքան մանրամասնորեն է նկարագրում, որ մոռանում ես, որ սա ընդամենը վեպ է, այն էլ հորինված։

    Երբեմն մոտս նույնիսկ առաջանում է միստիկ վախ, Քլարքի պատմվածքներից և մի պահ առաջանում է այնպիսի զգացողություն, որ այն ամենը ինչին մարդկությունը մինչև այսօր հասել է իրականում կարծես թե լինի հսկայական օվկիանոսից մի կաթիլ։ Ու բացի դրանից, այն ինչ թանկ է մեզ համար, այն առանց ինչի մարդու կյանքը բացարձակ անարժեք կլինի, մի գուցե ինչ որ մի ժամանակ վերանա....

    Այսպիսի մտքերից մեկն է հետևյալ գաղափարը։ Երբ Ռամա տիեզերանավը երկրորդ անգամ է մոտենում Երկրին, մի հատուկ պատրաստված խումբ գնում է այն ուսումնասիրելու. «Ռամայի վրա գոյություն չունի գեղարվեստական արտահայտման գեթ մեկ հետք։ Հաշվի են առնված միմիայն պրակտիկությունը և ֆունկցիոնալությունը։ Մի գուցե Ռամացիները ճանաչելով Տիեզերքի գաղտնիքները այլևս չեն ոգեշնչվում երազանքներով և նպատակներով, որոնցով առաջնորդվում է մարդը»։

    Երբ խորանում եմ այս մտքի մեջ, տեսնում եմ, որ ինչ որ չափով ճշմարտություն կա այստեղ։ Արվեստի գործերից շատերը ստեղվծվում են միստիկ և դեռ չբացահայտված գաղափարների հիման վրա, չբացահայտվածը բացահայտելու համար։ Օրինակ՝ մահը, տիեզերքը, ժամանակը, անսահմանությունը և այլ նման հասկացություններ հաճախ են հիմք հանդիսանում արվեստի ինչ որ գլուխգործոցի համար։ Իսկ եթե դրանք այլևս չլինեն չբացահայտված....

    Աշխարհն առանց արվեստի.... Պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի սառնություն կտիրի աշխարհում այդ ժամանակ....
  3. Jarre-ի ավատար
    Երբևէ մտածե՞լ եք անտարբերության մասին։ Երբ մեզ չեն նկատում, բանի տեղ չեն դնում դա շատ տհաճ է։ Բայց ամեն ինչ այդքան սարսափելի չէ, քանի որ կարող է լինել անտարբերության այնպիսի գլոբալ դրսևորում, որի հետ ոչինչ չի կարելի համեմատել։

    «Նրանք անցնում են մեր մոլորակի կողքով, սակայն ոչ մի ձև ցույց չեն տալիս, որ մեզ նկատել են, կամ որ ցանկանում են կապ հաստատել։ Հավանաբար նրանք երբեք էլ չեն իմանա մարդկության գոյության մասին։ Այսպիսի մեծագույն անտարբերությունը շատ ավելի վատ է նպատակադրված վիրավորանքից»։

    Բայց անհանգստանալու բան չկա։ Մենք հոգ գիտենք, որ մենք բանականության գագաթնակետն ենք ողջ տիեզերքում.... Արթուր Քլարքը այս մտածելակերպը անվանում է «մթնոլորտային շովունիզմ»՝ «Բոլոր կյանքի տեսակների ներկայացուցիչների պես, դուք էլ կարծում եք, թե ապրելու համար անհրաժեշտ պայմանները սահմանփակվում են միայն ձեր տեսակին անհրաժեշտ պայմաններով և որ դուք ամեն ինչով կյանք տեսակների մեջ լավագույնն եք»։
  4. Jarre-ի ավատար
    Մարդկությանը անհամեմատ գերազանցող բանականությանը ներկայացնող Ռամա տիեզերանավը ամեն ինչով դուրս է գալիս «տիեզերանավի» մարդու պատկերացումներից։

    Այն մի վիթխարի քաղաք է, որի երկարությունը ավելի քան 48 կիլոմետր է, իսկ շրջագիծը՝ 20։

    Այդ տիեզերանավը ունի հատուկ նպատակ։ Հատուկ մարդկության ներկայացուցիչների համար նրանում կառուցված է մի մեծ քաղաք՝ արհեստական արևով, երկնքով, բուսականությամբ, որոնք դժվար է տարբերել բնականից։ Այդ քաղաքում կարող են ապրել մի քանի հազար հոգի։ Մարդկության մասին բազմաթիվ տվյալներ ունենալու շնորհիվ, Ռամացիները կարողացել են այդ քաղաքը դարձնել մարդկության ժամանակակից մեց քաղաքների՝ Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի.... նման։

    Բազմաթիվ մարդիկ են ոգեշնչվել Քլարքի այս ցնցող վեպից և այս տիեզերանավի շշմեցուցիչ նկարագրությունից։ Հուլիվուդյան դերասան Մորգան Ֆրիմենը այնքան էր տարված Ռամայով, որ հայտարարեց «Հանդիպում Ռամայի հետ» ֆիլմի նկարահանումների մասին։ Սակայն հետագայում ֆինանսական և տեխնիկական դժվարությունների պատճառով, պրոեկտը կանգ առավ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

    Սակայն Քլարքի ստեղծագործությունների, գիտաֆանտաստիկ ժանրի և ֆիլմերի սիրահարները ձեռքերը ծալած չնստեցին։ Այստեղ ձեզ եմ ներկայացնում երկու սիրողական կադրեր Ռամայի մասին։

    Ռաման արտաքինից.



    Ռամայի մեջ.
    Թարմացել է 02.02.2010, 18:16 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Jarre-ի ավատար
    «Ռամա 1-ի հետ հանդիպումից հետո, մարդկային հոգեբանությունը ենթարկվեց արմատական փոփոխությունների։ Հպարտ մարդկությունը, մինչև վերջերս իրեն համարում էր Մեծագույն և Միակ.... Միակ իսկական ուղեղը տիեզրեքում։ Նա համոզված էր, որ ամեն ինչ ենթարկվում է իրեն և նա կարող է հոգալ իր սերունդների ապագան մինչև անասելի ժամանակները.... Այս պատկերացումը ընկած է համարյա բոլոր քչից շատից ապագայի հույս ունեցող փիլիսոփայական ուղղությունների հիմքում։ Ռամացիների գոյության փաստը փոխում է ամեն բան։ Մարդկությունը Ունիկալ չէ։ Մի գուցե ոչնչով չի տարբերվում շատ ուրիշներից...»։

    ՌԱՄԱ-2
    «Առաջին Ռաման անցավ Երկիր մոլորակը, անցավ Արեգակը և ուղղություն վերցրեց դեպի հեռավոր աստղերը։ Երկրի վրա գիտնականների մի մեծ բանակ սկսեց մշակել այն բոլոր տեղեկությունները, որ կարողացել էր հավաքել Ռամա-1-ից վերադարձած հետախուզական խումբը։

    ....Մարդկությունը սպասում էր Ռամայի վերադարձին, սակայն Տիեզերքը «դատարկ էր»։ Ոչ մեկը չէր շտապում այցելել Արեգակնային համակարգ։ Անցնում էին տարիներ։ Երկիր մոլորակի բնակիչների առջև ծառանում էին ավելի հրատապ խնդիրներ, քան Ռամայի վերադարձը։ Ռամայի՝ հիսուն կիլոմետր երկարություն ունեցող նավի, կառուցողների հանդեպ հետաքրքրությունը ժամանակի հետ համարյա անհետացավ։ Թեև շատ գիտնականներ դեռ շարունակում էին հետաքրքրվել Ռամայով, սակայն մարդկության ներկայացուցիչների մեծ մասը ստիպված էր մտածել ուրիշ խնդիրների մասին։ Այսպես, 2140-ական թվականներին աշխարհը ընկավ դաժան համաշխարհային ճգնաժամի մեջ։

    .... 2197 թվականին աշխարհն իմացավ, որ արտաքին տիեզերքից արեգակնային համակարգի ներքին մոլորակներին է մոտենում երկրորդ այլմոլորակային տիեզերական ապարատը։ ՀՏԳ-ն՝ «Համաշխարհային տիեզերական գործակալությունը» ծախսեց իր ողջ ունեցվածքը, որպեսզի ի վիճակի լինի կազմակերպելու այն էքսպեդիցիայի աշխատանքները, որը 2200 թվականի փետրվարին Վեներայի օրբիտայում պետք է հանդիպեր այս տիեզերական հյուրին։

    Մարդկությունը իր հայացքն ուղղեց դեպի աստղերը և Ռամա-1-ի այցելությունից առաջացած փիլիսոփայական հարցերը մարդկության ուշադրությունը կրկին հրավիրեցին իրենց վրա....»։
    Թարմացել է 02.02.2010, 19:08 ըստ [ARG:5 UNDEFINED]
  6. Jarre-ի ավատար
    Մի փոքր շեղում Ռամայից։

    Ծանոթ բան չե՞ք տեսնում տեքստում

    «There was plenty to occupy his time, even if he did nothing but sit and read. When he tired of official reports and memoranda and minutes, he would plug his foolscap-sized Newspad into the ship's information circuit and scan the latest reports from Earth. One by one he would conjure up the world's major electronic papers; he knew the codes of the more important ones by heart, and had no need to consult the list on the back of his pad. Switching to the display unit's short-term memory, he would hold the front page while he quickly searched the headlines and noted the items that interested him.

    Floyd sometimes wondered if the Newspad, and the fantastic technology behind it, was the last word in man's quest for perfect communications. Here he was, far out in space, speeding away from Earth at thousands of miles an hour, yet in a few milliseconds he could see the headlines of any newspaper he pleased. (That very word "newspaper," of course, was an anachronistic hangover into the age of electronics.) The text was updated automatically on every hour; even if one read only the English versions, one could spend an entire lifetime doing nothing but absorbing the ever-changing flow of information from the news satellites».

    Այո՛, դեռ 1960-ականներին իր «2001 թվականի Տիեզերական ոդիսականը» գրքում, Քլարքը տվել էր iPad-ի մոտավոր գաղափարը՝ այն անվանելով NewsPad



    Թերթ բառը արդեն կորցնում է իր իմաստը
    Թարմացել է 03.02.2010, 14:27 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. Jarre-ի ավատար
    Ռամա 2-ում Արթուր Քլարքի հերոսներից մեկը ասում է մի բան, ինչը կարծես քաջ ծանոթ է բոլորիս։ Բայց իրականությունը ցույց է տալի, որ ինչ որ բանին քաջ ծանոթ լինելը և այդ բանը կիրառելը շատ տարբեր բաներ են։

    «Կյանքը ժամանց չէ։ Այն մահացու վտանգավոր գործ է։ Կյանքում կլինես հաջողակ միայն եթե ունենաս հստակ սկզբունքներ, իդեալներ, կարողանաս տիրապետել ու կառավարել ինքդ քեզ և լինես համառ ու վճռական այդ ամենը պաշտպանելու և կատարելու համար»։

    Ռամայի մասին պատմող այս և մյուս երկու վեպերի ամենագլխավոր գաղափարախոսություններից մեկը հենց այս ճշմարտությունն է. ուր ուզում ես գցի մարդ արարածին, միևնույնն է անսկզբունքային, ամեն ինչը հարաբերական համարող և էգոզիմով տառապող մարդը ի վիճակի չէ ստեղծել ավելի լավ կյանք, քան այն ինչ ստեղծել է Երկիր մոլորակի վրա....
  8. Jarre-ի ավատար
    Այսօր իմ բլոգի համար շատ կարևոր օր է։ ԻՐ օրն է՝ 2010-ի օրը՝ 10-ի օրը՝ 10.10.10

    Այսպիսի օր մեկ էլ կգա հազար տարի հետո։ Չէ ես ճիշտ եմ, այդ դուք եք սխալվում։ Հարյուր տարի հետո կլինի 2110 թվկանը, իսկ այս 10.10.10-ը այս հազարամյակի առաջին 10-ն է։

    Ես թվերի մեջ ոչ մի միստիկ գաղափաղ չեմ դնում, պարզապես 2010-ը իմ համար շատ խորհրդանշական տարի է մի շարք հանգամանքների բերումով։ Խորհրդանշական էր նաև Արթուր C. Քլարքի համար։

    Մանրամասները օրվա ընթացքում։

    Իսկ այժմ պարզապես բարի՛ գալուստ «2010 թվականի տիեզերեկան ոդիսական»։

    Ապագան ներկան է....

  9. Jarre-ի ավատար
    «A future is now»՝ Ապագան ներկան է։ Սա Արթուր Քլարքի խոսքերն են ասված 2001 թվականի հունվարի մեկին՝ 01.01.01-ին։ Խոսքը գնում է Քլարքի կուլտային դարձաց «2001 թվականի տիեզերական ոդիսականը» գիտաֆանտաստիկի վեպի մասին։ Այն ինչ Քլարքը ներկայացրեց ավելի քան կես դար առաջ ապագայի մասին, 01.01.01-ին դարձավ ներկա։

    Մի ամբողջ սերունդ 60-ական և 70-ական թվականների ոգեշնված էին և ապրում էին 2001 թվականի մասին Քլարքի պայծառ կանխատեսումների հրաշք աշխարհում։ Ահա թե ինչ է ասում այդ ժամանակները հիշող Ժան Միշել Ժառը. «Վերջին 40 տարիների ընթացքում ապագայի հանդեպ ունեցած մեր տեսակետները դարձել են շատ ավելի նեղ և կարճատես։ Երբ առաջին անգամ մարդը ոտք դրեց լուսնի վրա մեզ մոտ ծնվեցին Տիեզերքը նվաճելու դյուցազներգական գաղափարներ։ 2001 թվականը ապագան էր և ամեն բան իրականանալի էր թվում։ Բայց հիմա երբ 2001 թվականը արդեն մեր անցյալն է, հարկավոր է հայացքը շեղել ապագայից և կենտրոնանալ մեր Երկիր մոլորակի էկոլոգիայի վրա։ Մեր ապագան «բանտարկված է» Երկրի վրա, քանի որ դինոզավրներից հետո մենք հաջորդ կյանքի տեսակն ենք, որը ենթակա է ոչնչացման։ Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք մոռացել ենք այն փաստը, որ կյանքը մեր մոլորակի վրա պահպանվում է բնության շնորհիվ։ Այս առումով ես շատ եմ կարևորում աստղագիտության դերը։ Այն օգնում է «դիտել» Երկիրը տիեզերական համատեքստում»։

    Իսկ իր ստեղծագործություններից մեկում՝ «C'est la vie»-ում («Այսպիսին է կյանքը») Ժան Միշել Ժառն ապագայի և ներկայի մասին ասում է՝ «Այս ամենը գնում է դեպի անցյալ»։ Այո, կարծես թե ներկան գոյություն չունի։ Ռեալ գոյություն ունի միայն անցյալը։ Իսկ այն ինչ քեզ թվում է ներկա անգամ չես էլ կարող հաշվել թե քանի վայրկյան է այն ներկա համարվում, քանի որ շատ արագ այն դառնում է անցյալ։ Իսկ այն ինչ քեզ թվում էր ապագա, կրկին շատ շուտով դառնում է անցյալ։

    Եվ այսպես, մատուցելով հարգանքի տուրք մեծ գիտնականին՝ Արթուր Քլարքին, 01.01.01-ի Ժան Միշել Ժառը ներկայացնում է համերգ նվիրված Քլարքի «2001»-ին։

    Քլարքի տիեզերական ոդիսականը շարունակվեց։ «2001»-ից ընդամենը մի քանի տարի հետո Քլարքը ներկայացնում է «2010»-ը։ Նա խոստովանում է, որ այս վեպը գրելուն նրան ոգեշնչում է Ժան Միշելի Oxygene և հատկապես Equinoxe ալբոմները։

    Իր հերթին էլ Ժան Միշել Ժառը որպես հարգանքի տուրք այս մեծ գիտնականին, 2010 թվականի իր համաշխարհային տուրնեն անվանում է պարզապես «2010» և նվիրում այն Քլարքի «2010 թվականի տիեզերական ոդիսականը» վեպին։ Այս առումով առավել հետաքրքրական է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ժառի պաշտոնական կայքում սկսվեցին հայտնվել վիդեո հաղորդագրություններ կապված 10.10.10-ի հետ։ Վեց օր առաջվանից սկսվեցին հայտնվել այս տարօրինակ վիդեոները, որոնք հայտնում են, որ 10.10.10-ի Լոնդոնյան համերգի ժամանակ տեղի է ունենալու տարօրինակ մի բան։ Գուցե սա պարզապես համընկում չէ, որ Ժառը այս օրվա համերգը կազմակերպում է սեր Արթուր Քլարքի մայրաքաղաքում՝ Լոնդոնում։

    Մնաց 6 օր


    Մնաց 5 օր


    Մնաց 3 օր


    Մնաց 1 օր


    Ավարտելով Քլարքի և Ժառի կապը 10.10.10-ի հետ հիշեցնեմ, որ այսօր Բրիտանիայի ժամով 20:00-ին Ժան Միշել Ժառի պաշտոնական կայքում հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ դիտել 10.10.10 համերգը նվիրված 2010-ին։ Փաստ է, որ Քլարքի ներկայացրած 2010 թվականը շատ ավելի մարդասիրական և բարի է, քան այն իրականում կա այսօր։ Փաստ է, որ 2010-ի Ժառի երաժշտական մեկնաբանությունը նույնպես ավելի գեղեցիկ է ու խորը, քան իրական 2010-ը։ Սակայն հուսանք, որ խոսքի և ձայնի այս գեղեցիկ «ներկայացումներում» պարփակված պատգմաները կազդեն առնվազն ոմանց աշխարհահայացքի վրա։
  10. Jarre-ի ավատար
    Արթուր Քլարքի ապագայի մի քանի կանխատեսումներ «3001: The Final Odissey» վեպից։
    • Հեռուստացույցները կկառավարվեն ոչ թե հեռակառավարման վահանակով, այլ ձայնային հրամաններով։
    • Ամբողջ աշխարհի համար կլինի Universal Time և կվերանան խճճող և շփոթության մեջ գցող ժամային գոտիները։
    • 4-րդ հազարամյակում Յուպիտերը կդառնա Երկիր մոլորակի արեգակներից մեկը, որը ջերմություն չի տա։ Այն ավելի շատ կկատարի լուսնի դեր։