Նայել RSS հոսքը

Jarre

Մի՛ տխրիր

Գնահատական. 12 ձայն, 4.58 ընդհանուր:
Իմ վիճակը անելանելի է։
Ես էլ այսպես չեմ կարող ապրել։
Ո՞ւմ է պետք նման կյանքը։
Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար։
Ապրում ենք միայն մի կտոր հաց վաստակելու համար։
Ինձ ոչ մեկը չի հասկանում։
Ես ոչ մեկի պետք չեմ։
Ես այլևս չեմ կարող լինել երջանիկ։
Իմ վիճակն անելանեիլ է։

Նման արտահայտությունների ցանկը կարելի է շարունակել անվերջ։

Եթե ձեզ էլ են այցելում այպիսի մտքեր, ինչպես և ինձ, ապա այս բլոգը ձեզ համար է։ Կամ ավելի ճիշ ՄԵՐ համար ։

Եկե՛ք միշտ հիշենք ու վստահ լինենք, որ կյանքի ցանկացած իրավիճակից կա ելք, նույնիսկ ամենասարսափելի դժբախտության ժամանակ։

Այսօր հիշեցի ընկերներիցս մեկի ուղարկած մեյլը, երբ ես շատ անտրամադիր վիճակում էի գտնվում։ Այստեղ կարևորը թվերը և վիճակագրությունը չի, այլ.... Վստահ եմ ինքներդ կհասկանաք։

Դե սկսենք.

Եթե այսօր տրամադրություն չունես և քեզ թվում է, որ դու շատ վատ վիճակում ես գտնվում, ապա խնդրում եմ մտածիր.

  • Եթե դու արթնացել ես առողջ, ուրեմն դու երջանիկ ես մեկ միլիոն մարդկանցից ովքեր չեն կարողանա ապրել մինչև այս շաբաթվա վերջ
  • Եթե դու չես տեսել պատերազմ, չես գտնվել կալանավայրում, չես ենթարկվել չարչարանքների, ուրեմն դու երջանիկ ես կես միլիոն մարդկանցից, ովքեր այս ամենը զգացել են իրենց մաշկի վրա
  • Եթե քո համոզմունքների պատճառով ստիպված չես վտանգելու կյանքդ, ազատությունդ, դու երջանիկ ես երեք միլիարդ մարդկանցից, ովքեր ենթարկվում են հալածանքի իրենց ընտրած կրոնի պատճառով
  • Եթե քո սառնարանում կա կերակուր, դու հիմա հագնված ես, ապրում ես փակ տանիքի տակ և ունես անկողին, ուրեմն դու ավելի հարուստ ես, քան ութհարյուր միլիոն մարդ, որոնք մատնված են սովի
  • Եթե դու տանը կամ բանկում ունես գումար, ուրեմն դու ծայրահեղ աղքատ չես
  • Եվ վերջապես, եթե դու կարդում ես այս տեքստը և հիմա մտքումդ քննադատում ես ինձ ոչ այնքան էլ ճիշտ վիճակագրություն ներկայացնելու համար, կամ մեկ ուրիշ բանի համար, ուրեմն դա նշանակում է, որ.
    1) անկախ ամեն ինչից, ինչ որ մեկը (տվյալ դեպքում՝ ես) մտածել է քո մասին և այսքան գրել է
    2) դու չես մտնում այն յոթհարյուր միլիոն մարդկանց ցուցակում, ովքեր չգիտեն գրել և կարդալ
    3) և վերջիվերջո, եթե դու կարդում ես սա, ուրեմն դու ունես համակարգիչ կամ հնարավորություն օգտվելու ինտերնետից


Բա որ ասում եմ, ՄԻ՛ ՏԽՐԻՐ

Ուղարկել «Մի՛ տխրիր"» Digg-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» del.icio.us-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի՛ տխրիր"» Google-ին

Թարմացել է 04.12.2009, 16:10 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Anulik.Sh-ի ավատար
    ինչ որ տեղ այս ամենը անիմաստ չի գրված, բայց մի քիչ լավատեսությունը չի խանգարի;
  2. Դեկադա-ի ավատար
    Ժառ ամեն ինչում օրիգինալ ես
  3. Jarre-ի ավատար
    Դիտողներին, հավանողներին ու գրառումներ կատարողներին շնորհակալություն, իսկ ում դուրը չի եկել սորի

    Երբ կյանքումս ծագում ես անելանելի իրավիճակներ միշտ հիշում եմ մի միտք, որը ինձ միանգամից ուժ է տալիս պայքարը շարունակելու և թևաթափ չլինելու։

    Դուք էլ միշտ հիշեք, եթե կա խնդիր ու պրոբլեմ, ուրեմն կա նաև լուծում կամ ելք։ Պարտադիր չէ, որ այդ լուծումը կամ ելքը լինի մեր ուզածը։ Ընդհակառակը, հաճախ դա լինում է մի տարբերակ, որը հեչ մեր սրտով չի։ Բայց փաստն այն է, որ կա լուծում։ Ուրեմն փոախանակ անիմաստ տառապելու ու դարդոտելու, եկեք գտնենք այդ լուծումը։ Աշխատացնենք մեր ուղեղը, զոռ տանք երևակայությանը և ամենակարևորը չլցվենք խղճահարությամբ ինքներս մեր նկատմամբ։ Սա շատ խորամանկ և վտանգավոր մտածելակերպ է, որին մենք դեռ կանդրադառնանք։

    Իսկ մինչ այդ, եթե ունեք խնդիր, ապա հիշեք. այդ խնդրից ելք անպայման կգտնվի
  4. Jarre-ի ավատար
    Այսօր կարդացի Ջորջ Բերնարդ Շոուի կողմից ասված մի միտք. «Կյանքիդ տխուր իրադարձությունները գրիր ավազի վրա, իսկ ուրախները՝ քարի»։

    Այս խոսքերի գլխավոր մտքերից մեկն այն է, որ եթե մարդ կենտրոնանա միայն վատի վրա, ապա նա իր սեփական ձեռքերով իր կյանքը կդարձնի իրոք տխուր ու դժբախտ։

    Իսկ դրական տրամադրվածությունը և ազնվամտությունը օգնում է պրոբլեմների հետ մեկտեղ նկատել նաև կյանքում գոյություն ունեցող դրական ու լավ բաները։

    Իսկ Աստվածաշունչի Առակաց 17-րդ գլխի 22 խոսքը այս կապակցությամբ ավելի դիպուկ միտք է ասում. «Ուրախ սիրտը առողջարար է. հոգսերի մէջ ընկած մարդու ոսկորները ցամաքում են»։

    Փաստորեն կլինի մեր կյանքը ուրախ թե տխուր, կախված չէ միայն արտաքին հանգամանքներից, այլ այդ հանգամանքների հանդեպ մեր վերաբերմունքից։
  5. Ուլուանա-ի ավատար
    Նենց եմ սիրում էս գրառումդ։
    Երանի էսպիսի դրական ու լավատեսական մտքերով գրառումները շատ լինեին։ Բայց դե, ցավոք, դեպրեսիվիզմն ու պեսիմիզմն ավելի նորաձև հոգեվիճակներ են։

    Էլի բան էի ուզում գրել, բայց մնացածը քեզ առանձին կասեմ։
  6. Ռուֆուս-ի ավատար
  7. CactuSoul-ի ավատար
    Չեմ ընդունում «ավելի երջանիկ, քան…» տիպի արտահայտությունները: Երջանիկ կա՛մ լինում են, կա՛մ ոչ: Դա համեմատելի չի:
    Երբևէ երջանկություն ունեցած մարդիկ ինձ կհասկանան:
  8. Jarre-ի ավատար
    Այսօր հիշեցի մի առակի պես պատմություն, որը շատ սազում է այս թեմային։

    Երկու հարազատ եղբայրներ առավոտյան արթնանում են։ Ամպամած և անձրևոտ եղանակ է։ Տեսնելով դա նրանք սկսում են մտածել։

    1 եղբայր. -Ի՜նչ գեղեցիկ եղանակ է։ Հետաքրքիր տրամադրություն է ստեղծում։
    2 եղբայր. -Ֆո՛ւ, անձրև է գալիս։ Ի՜նչ մռայլ ու տխուր եղանակ է։

    1 եղբայր. -Որքա՜ն հաճելի է, երբ ամառվա տաք եղանակից հետո գալիս է անձրև։
    2 եղբայր. -Մինչև հիմա ամառվա շոգն էր սպանում, հիմա էլ էս անձրևը։

    1 եղբայր. -Լավ է, որ անձրև է գալիս, օդը կմաքրվի։
    2 եղբայր. -Հեսա փողոցները էլի ցեխի մեջ կորելու են էս անձրևի պատճառով։

    1 եղբայր. -Բացի օդը մաքրվելուց նաև բերքը կջրվի։
    2 եղբայր. -Ըհը, հիմա էլ հաստատ կարկուտ կդառնա, ու ամբողջ բերքը վարի կտա։

    1 եղբայր. -Ի՜նչ լավ է։ Հիմա կվերցնեմ անձրևանոցս և ոտքով կգնամ աշխատանքի՝ վայելելով այս եղանակը։
    2 եղբայր. -Վա՜յ, ի՜նչ զզվելի ա էս ամեն ինչը։ Դե հիմա արի ու էս անձրևոտ եղանակին գործի գնա....

    Դուք ձեզ ո՞ր մի եղբոր կերպարի մեջ տեսաք
  9. Ֆոտոն-ի ավատար
    Ճիշտն ասած, երկու եղբոր դերում էլ եղել եմ, երբեմն միաժամանակ:

    Իսկ մեծ մասամբ մարդիկ տխրում են սիրո պակասից: Այդ կետի վերաբերյալ ոչինչ չես գրել: Թերի է գրառումդ իմ պատկերացմամբ: Մեկ էլ իմ դիտարկմամբ, երբ տխուր ես լինում, նույնիսկ կարդալդ չի գալիս, դրան էլ չես հավատում, անիմաստ ես համարում: Հույս առաջացնողը համեմատական երջանիկ լինելը չի:

    Անիի հետ էլ համաձայն եմ, որ երջանիկ լինում են կամ ոչ: Երևի ավելի հաջողակ կամ բախտավոր բառերը պիտի օգտագործեիր:
  10. Yeghoyan-ի ավատար
    Մեջբերում Jarre-ի խոսքերից
    Այսօր հիշեցի մի առակի պես պատմություն, որը շատ սազում է այս թեմային։

    Դուք ձեզ ո՞ր մի եղբոր կերպարի մեջ տեսաք
    Եվ ի՞նչ կուսուցաներ առակն այս
    Հարցին էլ պատասխանեմ՝ ավելի շատ առաջինի մեջ տեսա ինձ

    Հ.Գ. Լավ բլօգ է, գրառումներն էլ լավն են ու ճիշտ
    Թարմացել է 12.12.2009, 13:43 ըստ [ARG:5 UNDEFINED]
  11. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Jarre-ի խոսքերից
    Այսօր հիշեցի մի առակի պես պատմություն, որը շատ սազում է այս թեմային։

    Երկու հարազատ եղբայրներ առավոտյան արթնանում են։ Ամպամած և անձրևոտ եղանակ է։ Տեսնելով դա նրանք սկսում են մտածել։

    1 եղբայր. -Ի՜նչ գեղեցիկ եղանակ է։ Հետաքրքիր տրամադրություն է ստեղծում։
    2 եղբայր. -Ֆո՛ւ, անձրև է գալիս։ Ի՜նչ մռայլ ու տխուր եղանակ է։

    1 եղբայր. -Որքա՜ն հաճելի է, երբ ամառվա տաք եղանակից հետո գալիս է անձրև։
    2 եղբայր. -Մինչև հիմա ամառվա շոգն էր սպանում, հիմա էլ էս անձրևը։

    1 եղբայր. -Լավ է, որ անձրև է գալիս, օդը կմաքրվի։
    2 եղբայր. -Հեսա փողոցները էլի ցեխի մեջ կորելու են էս անձրևի պատճառով։

    1 եղբայր. -Բացի օդը մաքրվելուց նաև բերքը կջրվի։
    2 եղբայր. -Ըհը, հիմա էլ հաստատ կարկուտ կդառնա, ու ամբողջ բերքը վարի կտա։

    1 եղբայր. -Ի՜նչ լավ է։ Հիմա կվերցնեմ անձրևանոցս և ոտքով կգնամ աշխատանքի՝ վայելելով այս եղանակը։
    2 եղբայր. -Վա՜յ, ի՜նչ զզվելի ա էս ամեն ինչը։ Դե հիմա արի ու էս անձրևոտ եղանակին գործի գնա....

    Դուք ձեզ ո՞ր մի եղբոր կերպարի մեջ տեսաք
    Ես մի ժամանակ որոշակիորեն երկրորդն էի, հիմա երկուսից էլ լինում եմ, բայց ոնց որ թե ավելի շատ առաջինին եմ սկսել նմանվել։
  12. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից
    Անիի հետ էլ համաձայն եմ, որ երջանիկ լինում են կամ ոչ: Երևի ավելի հաջողակ կամ բախտավոր բառերը պիտի օգտագործեիր:
    Կարելի է ասել նաև՝ կյանքից գոհ։
  13. Դեկադա-ի ավատար
    Մեջբերում Jarre-ի խոսքերից
    Այսօր հիշեցի մի առակի պես պատմություն, որը շատ սազում է այս թեմային։

    Երկու հարազատ եղբայրներ առավոտյան արթնանում են։ Ամպամած և անձրևոտ եղանակ է։ Տեսնելով դա նրանք սկսում են մտածել։

    1 եղբայր. -Ի՜նչ գեղեցիկ եղանակ է։ Հետաքրքիր տրամադրություն է ստեղծում։
    2 եղբայր. -Ֆո՛ւ, անձրև է գալիս։ Ի՜նչ մռայլ ու տխուր եղանակ է։

    1 եղբայր. -Որքա՜ն հաճելի է, երբ ամառվա տաք եղանակից հետո գալիս է անձրև։
    2 եղբայր. -Մինչև հիմա ամառվա շոգն էր սպանում, հիմա էլ էս անձրևը։

    1 եղբայր. -Լավ է, որ անձրև է գալիս, օդը կմաքրվի։
    2 եղբայր. -Հեսա փողոցները էլի ցեխի մեջ կորելու են էս անձրևի պատճառով։

    1 եղբայր. -Բացի օդը մաքրվելուց նաև բերքը կջրվի։
    2 եղբայր. -Ըհը, հիմա էլ հաստատ կարկուտ կդառնա, ու ամբողջ բերքը վարի կտա։

    1 եղբայր. -Ի՜նչ լավ է։ Հիմա կվերցնեմ անձրևանոցս և ոտքով կգնամ աշխատանքի՝ վայելելով այս եղանակը։
    2 եղբայր. -Վա՜յ, ի՜նչ զզվելի ա էս ամեն ինչը։ Դե հիմա արի ու էս անձրևոտ եղանակին գործի գնա....

    Դուք ձեզ ո՞ր մի եղբոր կերպարի մեջ տեսաք

    Կար ժամանակ որ առաջինին ավելի է նման, բայց հիմա երկրորդի մեջ եմ ինձ տեսնում:
  14. Դեկադա-ի ավատար
    Ես սխալ եմ գրել... Ես հիմա առաջինն եմ
  15. Ուլուանա-ի ավատար
    Մեջբերում Dekada-ի խոսքերից
    Ես սխալ եմ գրել... Ես հիմա առաջինն եմ
    Ես էլ որ կարդացի, զարմացա, որ տենց ժպտալով գրել ես տխուր փաստի մասին։
  16. Jarre-ի ավատար
    Շնորհակալություն գրառումների և կարծիքների համար։

    Ես ուղղակի գրում եմ այն ինչ զգում եմ ինքս՝ անձնական մտքերս և տեսակետներս, ուստի կներեք, եթե չեմ համապատասխանում ձեր ակնկալիքներին կամ պահանջներին, կամ չեմ գրում այն, ինչ կուզեիք դուք

    Հնչել են կարծիքներ, թե՝ «երջանիկ կամ լինում են կամ՝ ոչ»։ Շնորհակալություն դիտողության համար։ Ինչ որ չափով համաձայն եմ այս մտքի հետ, սակայն նաև մտածում եմ, որ կան հասկացություններ, որոնց հանդեպ պետք է որ միևնույն սկզբունքը կիրառվի, սակայն չգիտես ինչու մենք լինում ենք շատ ուրախ, ոչ այդքան էլ ուրախ կամ քիչ ուրախ։ Սերը նույնպես չափվում է՝ «սիրում եմ», «գիտե՞ս ես քեզ ինչքան եմ սիրում», «ես քեզ շատ եմ սիրում», «ես քեզ էլ չեմ սիրում առաջվա պես»....։ Կամ հարգանքը՝ «ես քեզ շատ-շատ եմ հարգում», «ես հարգում եմ x-ին, որպես մասնագետ», «ես նրան չեմ կարող հարգել առաջվա նման, չէ հարգում եմ, բայց առաջվա հարգանքը չի».... Ուստի կարծում եմ, որ ամեն ինչ կախված է, թե ինչ է երջանկությունը մեզ համար։ Այնպես, որ ես էլ դեռ լիովին չեմ հասկանում, թե արդյո՞ք հնարավոր է լինել երջանիկ, շատ երջանիկ կամ քիչ երջանիկ, թե՞ երջանիկ կամ լինում են կամ ոչ....

    Անցնեմ առաջ
    Մեզ շրջպատող մյուս մարդկանց պես, ես բազմաթիվ անգամներ եմ սխալվել ու ում եմ, այսինքն՝ սխալվում եմ։ Մի ժամանակ ամեն բան շատ ցավոտ էի տանում։ Երբ բախվում էի որոշումներիս ոչ ցանկալի հետևանքներին կարծես աշխարհը շուռ եկած լիներ գլխիս։

    Կամ երբ բախվում է դժվարությունների միանգամից խուճապի էի մատնվում ու իրավիճակը շտկելու փոխարեն անկապ դարդոտվում էի։

    Իսկ հիմա լրիվ այլ կերպ եմ նայում այդ ամենին։ Ես մտածում եմ, որ յուրաքանչյուր իրավիճակ, յուրաքանչյուր դժվարություն, դժբախտություն, փորձություն և խնդիր դա մի մեծ կրթական համակարգի մի մասն է։ Այդ ամեն ինչից հնարավոր է քաղել դրական բաներ՝ չնայած դրանց պատճառած վշտին ու ցավին։ Ու երբ այս ամենին նայում ես որպես դպրոցի, խաղի, որից պիտի ամեն գնով ելք գտնես, ավելի հեշտ է լինում պայքարել։

    Այս միտքը ինձ միշտ օգնում է չտխրել և ցանկացած իրավիճակից փորձել ելք գտնել և շարունակել ապրել, քանի դեռ կա դրա հնարավորությունը։ Ապրել որքան հնարավոր է ուրախ և երջանիկ։ Պետք չի շտապել մեռնել, մեկա դա անխուսափելի է՝ կհասցնենք իր ժամանակին.... Իսկ հիմա՝ Մի՛ տխրի։
  17. Ռուֆուս-ի ավատար
    Արթուր ջան, օֆֆթոփիս համար կներես, բայց բլոգիդ ձևավորումը ինչ անհաջող ա, տառերը ընդհանրապես չեն երևում, ստիպված highlight եմ անում, որ կարդամ...
  18. Jarre-ի ավատար
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Արթուր ջան, օֆֆթոփիս համար կներես, բայց բլոգիդ ձևավորումը ինչ անհաջող ա, տառերը ընդհանրապես չեն երևում, ստիպված highlight եմ անում, որ կարդամ...
    Հայկ ջան, շնորհակալություն, որ տեղյակ պահեցիր այդ խնդրի մասին
    Ինչպես տեսնում ես, արդեն ամեն ինչ նորմալ է
  19. Դեկադա-ի ավատար
    ահագին ժամանակ է չէի մտել բլոգդ: Էս ինչքան տաքուկ անկյուն ա: Մի տեսակ գույները փափուկ են ու... ինչ որ ընտանեկան միջավայր ա ստեղծվել... էն ընտանիքները, ովքեր ունենալով դժվար օրեր միշտ առավել գնհատում են երջանիկ պահերը... այ էդպիսի տպավորություն ստացա...
  20. Jarre-ի ավատար
    Շատ շնորհակալ եմ Դեկադա ջան

    Հետաքրքիր է չէ՞, մենք՝ մարդիկս չենք կարող առանց իրար ապրել, բայց շատ հաճախ իրար հետ էլ չի ստացվում՝ անընդհատ խնդիրներ են առաջանում մարդկային փոխհարաբերություններում։

    Մարդիկ պետք է սովորեն նորմալ ապրել իրենց նմանների հետ։ Բայց այսօր այնքան արհեստական ստեղծած «բայց»-եր կան, որոնց ստեղծելով մենք ինքներս խանգարում ենք նորմալ մարդկային փոխհարաբերություններին և մեր անձնական երջանկությանը։

    Այսօր մարդկային փոխհարաբերությունների բոլոր մակարդակներում նկատվում է օտարացում մեկը մյուսից։ Մարդիկ ավելի հեշտ են իրարից բաժանվում, ավելի հեշտ են «թքած ունենում միմյանց վրա», ավելի հեշտ են համոզում իրենք իրենց, որ իրենցից լավը, իրենիցից ճիշտ ապրող ու հասկացողը չկա.... Ու դա համարում են շատ նորմալ, իսկ երբ ասում ես, որ կարելի է փորձել փոխել այդ մոտեցումը, միանգամից դառնում ես ծիծաղի առարկա, հետամնաց, կյանքին ռեալ չնայող ու կյանքից նենց լա՜վ հետ ընկած մեկը։

    Իսկ ես երջանիկ եմ, որ թե՛ ակումբում ու թե՛ ռեալ կյանքում ճանաչում եմ մարդկանց ովքեր փորձում են «բանական կապիկից» ավելին լինել։ Ու համաձայնվիր, որ սա էլ չտխրելու և ուրախանալու պատճառ է