04.12.2009, 16:07 (6104 Դիտումներ)
Իմ վիճակը անելանելի է։
Ես էլ այսպես չեմ կարող ապրել։
Ո՞ւմ է պետք նման կյանքը։
Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար։
Ապրում ենք միայն մի կտոր հաց վաստակելու համար։
Ինձ ոչ մեկը չի հասկանում։
Ես ոչ մեկի պետք չեմ։
Ես այլևս չեմ կարող լինել երջանիկ։
Իմ վիճակն անելանեիլ է։
Նման արտահայտությունների ցանկը կարելի է շարունակել անվերջ։
Եթե ձեզ էլ են այցելում այպիսի մտքեր, ինչպես և ինձ, ապա այս բլոգը ձեզ համար է։ Կամ ավելի ճիշ ՄԵՐ համար
։
Եկե՛ք միշտ հիշենք ու վստահ լինենք, որ կյանքի ցանկացած իրավիճակից կա ելք, նույնիսկ ամենասարսափելի դժբախտության ժամանակ։
Այսօր հիշեցի ընկերներիցս մեկի ուղարկած մեյլը, երբ ես շատ անտրամադիր վիճակում էի գտնվում։ Այստեղ կարևորը թվերը և վիճակագրությունը չի, այլ.... Վստահ եմ ինքներդ կհասկանաք։
Դե սկսենք.
Եթե այսօր տրամադրություն չունես և քեզ թվում է, որ դու շատ վատ վիճակում ես գտնվում, ապա խնդրում եմ մտածիր.
- Եթե դու արթնացել ես առողջ, ուրեմն դու երջանիկ ես մեկ միլիոն մարդկանցից ովքեր չեն կարողանա ապրել մինչև այս շաբաթվա վերջ
- Եթե դու չես տեսել պատերազմ, չես գտնվել կալանավայրում, չես ենթարկվել չարչարանքների, ուրեմն դու երջանիկ ես կես միլիոն մարդկանցից, ովքեր այս ամենը զգացել են իրենց մաշկի վրա
- Եթե քո համոզմունքների պատճառով ստիպված չես վտանգելու կյանքդ, ազատությունդ, դու երջանիկ ես երեք միլիարդ մարդկանցից, ովքեր ենթարկվում են հալածանքի իրենց ընտրած կրոնի պատճառով
- Եթե քո սառնարանում կա կերակուր, դու հիմա հագնված ես, ապրում ես փակ տանիքի տակ և ունես անկողին, ուրեմն դու ավելի հարուստ ես, քան ութհարյուր միլիոն մարդ, որոնք մատնված են սովի
- Եթե դու տանը կամ բանկում ունես գումար, ուրեմն դու ծայրահեղ աղքատ չես
- Եվ վերջապես, եթե դու կարդում ես այս տեքստը և հիմա մտքումդ քննադատում ես ինձ ոչ այնքան էլ ճիշտ վիճակագրություն ներկայացնելու համար, կամ մեկ ուրիշ բանի համար, ուրեմն դա նշանակում է, որ.
1) անկախ ամեն ինչից, ինչ որ մեկը (տվյալ դեպքում՝ ես) մտածել է քո մասին և այսքան գրել է
2) դու չես մտնում այն յոթհարյուր միլիոն մարդկանց ցուցակում, ովքեր չգիտեն գրել և կարդալ
3) և վերջիվերջո, եթե դու կարդում ես սա, ուրեմն դու ունես համակարգիչ կամ հնարավորություն օգտվելու ինտերնետից
Բա որ ասում եմ, ՄԻ՛ ՏԽՐԻՐ