Նայել RSS հոսքը

Լուսաբեր

Երջանիկ եմ...

Գնահատել այս գրառումը
Երեկ մեկը հարցրեց,- դու երջանիկ մարդ ե՞ս, ասեցի,-հա,շարունակեց,- ինչի՞ց ... այ ստեղ կախեցի որովհետև այնքան բաներ կան իմ կյանքում, որից ես երջանիկ եմ զգում ինձ ու ավելի շատ են քան մյուս երևույթները...Բայց չկարողացա այդ պահին կողմնորոշվել. Ի՞նչ պետքա պատասխանեյի, որ լիարժեք լիներ Երջանկություն զգում եմ համարյա ամեն պահ, երեխաներին նայելիս, հարգալից վերաբերմունքից, հասակն առած, բայց դեռ թևանցուկ իրար հետ քայլող, իրարով հիացած ամուսիններից, սիրելիիս ժպտացող հայացքից, անգամ ծիտիկների ծլվլոցից կամ պայծառ եղանակից, և ալյն...
Ու միանշանակ պատասխանել ինչի՞ց եմ երջանիկ չկարողացա

Առավոտյան զանգ հնչեց: Քնից արթնացա: Մամաս էր, հարցնում էր, ո՞նց եմ ու ո՞նց եմ քնել /վա՜յ մամ, ախր օրը 20 անգամ զանգելով կփոխվի իմ ինքնազգացողությունը/ այ ստեղ հասկացա, որ երջանկության աղբյուրս իմ Ընտանիքնա՝ մայրս, հայրս, եղբայրներս , քույրս, տատիկս, հորաքույրս.... Եթե չլիներ իրենց մասնակցությունն ու դաստիարակությունը իմ անձը ձևավորելու մեջ, միգուցե ես այդպես չէի ընկալի աշխարհը ու այդքան երջանիկ չէի զգա ինձ

Երջանիկ եմ, որ ծնվել, մեծացել, դաստարակվել եմ այդպիսի ընտանիքում:

Ուղարկել «Երջանիկ եմ..."» Digg-ին Ուղարկել «Երջանիկ եմ..."» del.icio.us-ին Ուղարկել «Երջանիկ եմ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Երջանիկ եմ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն