Գարեջրասիրություն
Այսօր ակումբի հերթական հանդիպումն էր, հանդիպման հիմնական առանցքը խեցգետինը ու գարեջուրը: Ու թեև դեռևս չգտանք թե ինչու սարսափելի հիվանդությունն ու համովագույն կենդանին նույն անունն ունեն (ՌԱԿ), մի հարցում, կարծում եմ, բոլորս համաձայն էինք. գարեջուրը (պիվա) հրաշալի ըմպելիք է:
Ես գարեջուր պաշտում եմ ու երբ այսօր մեր հին ու սիրելի Վեսթում լիտրանոց բաժակով գարեջուր էի խմում, մտածեցի, որ այդ չափի բաժակ չունեմ: Երևի թե պետք էլ չի, այնուամենայնիվ այդ բաժակով խմելը հենց այդ միջավայրում է հաճելի, իսկ տանը, ունենալու դեպքում, դժվար թե դրանով խմեի:
Բայց գարեջուրն այնպիսի խմիչք է, որ դրա համար տանն անպայման պիտի հատուկ նախատեսված բաժակ կամ բաժակներ ունենաս: Ընդ որում ամեն մի տրամադրության ժամանակ պետք է կարողանաս ընտրել համապատասխանը: Ու գիտեք, այսօր չեմ ասի, թե տանը որն ընտրեցի, բայց ցույց կտամ, թե ամեն անգամ գարեջուր խմելիս ինչ ընտրության առջև եմ կանգնում, հավես է: Բաժակներից շատերը նվեր են. դե Չուկին ուրիշ ի՞նչ պիտի նվիրեն, եթե ոչ գարեջրի բաժակ: Նկարներում աթոռիկը գեղարվեստական արժեք հաղորդելու համար չի հայտնվել, այլ բաժակների չափը ցույց տալու
և իհարկե հավաքածուում պիտի լինի նաև զվարճալի տարբերակը.
![]()