Նայել RSS հոսքը

Apsara

Մի մենակ ծառ չորացավ

Գնահատել այս գրառումը
10 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք նոր բնակարան, որի ետնամուտքի մոտ պապս փոքրիկ այգի տնկեց: Երբ պապս մահացավ, այգին մի տեսակ տխրեց, մեզանից ոչ ոք այգուն տիրություն չի անում; այնտեղ ծաղիկներ չի ցանում, վերևից նետվածա աղբը չի հավաքում; Շատ հազվագյուտ որոշ կոսմետիկ և կարևոր բաներով մայրս է զբաղվում:
Արդեն 1 տարի է այդ տանը չեմ բնակվում, բայց ամեն այցելության ժամանակ մի ուրիշ կարոտով այգի եմ գնում, ուշադիր ուսումնասիրում բոլոր ծառերը, յասամանի, մոշի, մոռի թփերը; Իսկ վերջին այցելությանս ժամանակ հայտնաբերեցի, որ վիշնիայի ծառերից մեկը չորանում է, զարմացա, մտածեցի, չեն ջրել կամ վնասվել է, բայց ոչ մի նման բան; Իսկ հետո հասկացա....

....պապիկս վիշնիայի տնկիները տնկելիս երկու երկու է դրել հողի մեջ, իսկ այդ մեկը մենակ էր, մյուս երկու զույգերի կողքին, իսկ նրանք առանց ամաչելու արդեն քանի տարի գրկախառնված կանգնած են: Երևի սիրտը չդիմացավ, միայնությունը լավ բան չի...

Ուղարկել «Մի մենակ ծառ չորացավ"» Digg-ին Ուղարկել «Մի մենակ ծառ չորացավ"» del.icio.us-ին Ուղարկել «Մի մենակ ծառ չորացավ"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի մենակ ծառ չորացավ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սլիմ-ի ավատար
    Հա միայնությունը ահավորա, մենակ , ոնց որ անտեր լինես, ոչ ոքի պետք չլինես ու մի պահ էլ գալիսա, որ քեզ պետք չես:
    Ինչ տխուր տրամադրություն կար գրածիդ մեջ, բայց հասկանում եմ քեզ