Նայել RSS հոսքը

amalya

Բանաստեղծություններ

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Համո Սահյան

Ուղարկել «Բանաստեղծություններ"» Digg-ին Ուղարկել «Բանաստեղծություններ"» del.icio.us-ին Ուղարկել «Բանաստեղծություններ"» StumbleUpon-ին Ուղարկել «Բանաստեղծություններ"» Google-ին

Թարմացել է 10.11.2009, 15:16 ըստ [ARG:5 UNDEFINED] (Վերնագրի հայաֆիկացում)

Պիտակներ: banastexcutyunner Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն