Նայել RSS հոսքը

Trinity

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գնահատական. 4 ձայն, 4.50 ընդհանուր:
Նա՞ է գրում ինձ,
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին,
Ինքս էլ չգիտեմ.
<<Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը...>>

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
<<Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար,
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)>> ...

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
<<Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու...>>...

Ուղարկել «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ"» Digg-ին Ուղարկել «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ"» del.icio.us-ին Ուղարկել «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ"» StumbleUpon-ին Ուղարկել «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Empty`Tears-ի ավատար
    Աշխատի հազվադեպ կարդալ Պ. Սևակ …
  2. Trinity-ի ավատար
    իսկ ինչու՞ … հասկանում եմ, Սևակին հասկանալը դժվար ա բայց պետքա