Հոգու խորքում
Ամեն մարդու հոգու խորքում
Կան գաղտնիքներ թաքնված
Ամեն մարդ էլ իր մտքերում
ՈՒնի հույզեր-երազ պահած:
Մենք հայերս մոմ ենք վառում
ՈՒ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ենք կանչում
Աղոտքն ասես մեր սրտերին
Լույս է վառում, թափանցում...
Մոմի վառվող այն լույսերը
Դեպի վեր են բարձրանում
ՈՒ մեր սրտի այն երազը
Դեպի Աստված են տանում...
Մանուկ օրից սովորել եմ
Ամեն գիշեր մոմ վառել
Ինձ թանկ մարդկանց առողջություն
ՈՒ երկար կյանք Աստծուց խնդրել...
ՈՒ իմ կյանքում ես անընդմեջ
Պետք է շատ մոմեր վառեմ
Որ իմ սրտից բխած սերը
ԻՆձ թանկ մարդկանց նվիրեմ: