Ընկեր
Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես…
Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
Հնարավոր
է՝ Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք
հանդիպել այն ՄԻԱԿԻՆ: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք
երախտապարտ լինենք:
Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր՝ ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի