Նայել RSS հոսքը

Ֆոտոն

Մտքերը գոյություն ունեն

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Ես վաղուց էի համոզվել այն բանում, որ մտքերը գոյություն ունեն: Ինքնին պարզ է, որ մտքերն անտեսանելի են:
Ես ունեմ մտքի՝ իմ մեկնաբանությունը դեռ ենթադրյալ, քանի որ ապացույցը միայն իմ փորձն է:
Միտքը լուսային տիրույթից դուրս գտնվող հաճախականության տատանում է: Ավելի համոզիչ է, երբ տատանումը էլեկտրամագնիսական է, այսինքն՝ այն տարածվում է նաև վակուումում, հետևաբար, տիեզերքը կարող է լցված լինել տեղեկատվության մեծ պաշարով: Միտքը կարող է նկարագրվել ինտենսիվությամբ, որը նկարագրում է այն տիրույթը, որում սահմանափակվում է ալիքի տարածումը: Միգուցե ամեն մարդ որոշակի հաճախականության ալիքի առաքիչ է, իսկ ալիքն էլ կրում է ինֆորմացիա ալիքն առաքող մարդու մասին: Ըստ այդ հատկության էլ ստացողը իրեն հասած բազմաթիվ ալիքներից ընտրում է իրեն ծանոթ մարդկանցը՝ միգուցե երբեմն նման կամ մոտ հաճախականության ալիքներն էլ շփոթելով: Մարդն իր արձակած ալիքով՝ ալիքների դաշտով, ստեղծում է իրեն հատուկ ձևով լիցքավորված միջավայր՝ աորա:
Գիշերը, երբ մարդիկ քնում են, իրենց դաշտերը ևս պասիվ են: Այդ է պատճառը, որ գիշերը ավելի ավարտուն ու հստակ մտքեր են մեզ մոտ «ծնվում»:
Երբ ասում են, որ մարդը հետաքրքություն ունի ինչ-որ բանի նկատմամբ, կամ ընդհակառակը, չի հետաքրքրվում մեկ այլ բանով, նշանակում է, որ «վեցերորդ զգայարանը» զգայուն է տվյալ բանի նկատմամբ, դրա վերաբերյալ ինֆորմացիան է իրեն հասնում: Այսինքն՝ բոլորն էլ հասնում են, բայց ինքը միայն որոշներն է որպես իրեն օգտակար ընդունում: Հենց այդ ընդունակությունը՝ ալիքների ընտրողությունը, որպես օգտակարի և անօգտակարի տարանջատումը, օգտակարի հիշելը ու անօգտակարի մոռացումը կոչվում է հետաքրքրություն մի բանի նկատմամբ:

Երբ մարդը շատ զգայուն, նույնիսկ գերզգայուն է տվյալ թեմայի, իրի վերաբերյալ մտքերի նկատմամբ, նա երբեմն կամ հաճախ ուրիշ նման մտքերն էլ է նմանեցնում և ընդունում նույնի տեղ: Խառնում է ստացած ինֆորմացիան, փաստորեն հստակ չեն լինի իր մտքերը: Այսպիսի մարդիկ հավանաբար կոչվում են շեղված կամ տարված ինչ-որ բանով:

Մարդիկ սովորաբար կարևոր բանը հիշելու կամ չմոռանալու նպատակով տվյալ իրը դնում են աչքի ընկնող տեղում: Որովհետև իրերը անընդհատ ճառագայթում են իրենց մասին ինֆորմացիա: Երեխաները, կույրերը, և ընդհանրապես, մարդիկ շոշափում են առարկաները, որովհետև մատների մաշկը, ձեռքի ափը շատ զգայուն են ճառագայթման նկատմամբ: Ձեռք տալով, շփելով կարելի է ստանալ մեծ տեղեկություն, ինչպես երեխաները տարիներով շոշափում և ծանոթանում են իրերին, իրենց միջավայրին, մարդկանց:

Մտածել նշանակում է փաստորեն կենտրոնանալ և փնտրել, զգայությունը լարել տվյալ թեմային վերաբերող ճառագայթներ՝ մտքեր որոնելու համար: Ավելի ստույգ. մտածել նշանակում է չմտածել, թողնել՝ մտքերը ինքնուրույն ելումուտ անեն, իսկ մարդուն մնում է հետևություններ անելը: Ամեն մարդ չի կարող մտածել, առավել ևս վերլուծել մտքերի հոսքը: Շատերը այնքան զուրկ են մտածողությունից, որ ամբողջ մտքերի ցանցը, որ իրենք են ստացել, մի մասը հիշելով, մի մասն էլ մոռանալով, կցկտուր ենթադրություններ են անում, ստանում են համարյա հորինած շարադրություն՝ չնայած, որ բոլոր օգտագործված բառերն, ըստ էության, իրական միտքը, ամփոփ ինֆորմացիան պարունակում է: Այս մարդիկ էլ այն խառնակիչներն են, որ ինչքան էլ ամփոփ ինֆորմացիա ձեռք բերեն, միևնույն է, չեն կարող ճիշտ փոխանցել:

Գիտնականներն այն մտածողներն են, որոնք ո՛չ միայն ընդունում են ինֆորմացիան և չեն աղավաղում, այլև թերի մասերը տրամաբանորեն կարողանում են վերականգնել ու ամփոփ տեսքի բերել:

Հիշողությունն անմիջական կապ ունի մտքերի հետ: Դա պահեստ է պահեստապետով: Պահեստում պահվում է այն միտքը, որն ըստ պահեստապետի օգտակար է. այսինքն՝ պահեստապետի հետաքրքրությունից է բխում մարդու հիշողության պարունակությունը:

Այն մարդիկ, որ չունեն հետաքրքրություն (այսինքն՝ պահեստապետը չունի), չունեն երևի նաև հիշողություն, կոչվում են նրանք (հասարակության գնահատմամբ) հիմար, բութ, անընդունակ և այլն: Երբեմն էլ հակառակն է. մարդը հետաքրքրվում է բազմաթիվ, նույնիսկ իրար հետ կապ չունեցող առարկաներով: Այն մարդիկ, որոնց հետաքրքրող թեմաները մյուս մարդկանց մեծամասնության համար անհետաքրքիր են, հասարակությունը անվանում է փիլիսոփա կամ ցնդած, իսկ հետագայում, երբ ինչ-որ կիրառություն է գտնվում այդ «փիլիսոփայությունից», որ հասարակությանը դուր է գալիս, համարում են օգտակար, նույն ցնդած կոչվածներին սկսում են գովաբանել ու գիտնական կոչել:

Հ.Գ. Բավականին խուճուճ եմ գրել, հա՛... 6-9.7.2007թ.

Ուղարկել «Մտքերը գոյություն ունեն"» Digg-ին Ուղարկել «Մտքերը գոյություն ունեն"» del.icio.us-ին Ուղարկել «Մտքերը գոյություն ունեն"» StumbleUpon-ին Ուղարկել «Մտքերը գոյություն ունեն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Եվ իմ մտքերն էլ մուտք գործեցին եթեր.

    Համաձայն քո վերլուծության, կարծես թե խորանում ես տիեզերագիտության մեջ. դա լավ բան է. եւ երբ ավելին ուսումնասիրես, օրինակ՝ հենց մեր պառավական գիտությունները, ապա կտեսնես որ նույնիսկ լուսնի նորելը կապ ունի նորածին երեխայի քառասունքի հետ։
  2. Ֆոտոն-ի ավատար
    Տիեզերագիտությունից տեղյակ չեմ, բայց լուսնի ազդեցությանն ամեն օրվա դեպքերի, շատ բաների վրա տեղյակ եմ: Չեմ ուսումնասիրել դա:
  3. VisTolog-ի ավատար
    Իսկ ոնց ստանանք այն միտքը, որն ուզում ենք
  4. Ֆոտոն-ի ավատար
    Պետք է որսաս տվյալ մտքին համապատասխանող հաճախությունը: Սկզբում է դժվար թվում, բայց հեշտ է: Պետք չի ամեն ինչ բառացի հասկանալ:
  5. Ֆոտոն-ի ավատար
    Անաստասիան կարդալով՝ զգում եմ, որ հենց այս վերլուծություն կամ մտքերի գալը լրիվ սովորական բան է, ու ուրախ եմ, որ մեջն ահագին ճիշտ միտք եմ գրել: