Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Կտոր մը երջանկություն

Գնահատել այս գրառումը
Իջնում եմ Նորքով: Հետևում՝ մաշված աշունը, առջևում՝ քաղաքն ափիս մեջ: Ռադիոյով Ջոն Լենոնը երգում է.
Imagine all the people
Living for today
Պիտի թեքվեմ արդեն: Տեսնում եմ մի պստիկ փիսո՝ մոլորված շուրջն է նայում: Մոտենում եմ: Ուզում է փախչել:
- Փը˜ս-փը˜ս:
Կանգնում է: Հասնում եմ նրան, պպզում, սկսում շոյել: Փիսոն դեղինի բոլոր երանգներն ունի, մի քիչ էլ սև: Փիսոն աշունն իր մորթու վրա է վերցրել: Քորում եմ ականջի հետևը: Փիսոն մռռում է: Մեն-մենակ փիսոն՝ շուրջը լիքը չորացած աշուն: Ջոն Լենոնը երգում է.
Imagine all the people
Living life in peace
Աչքերս փակում եմ: Փիսոն մի թաթիկով բարձրանում է ոտքիս, հետո՝ ուսիս: Մռռում է ականջիս տակ: Ու նուրբ քամին խաղում է մազերիս հետ: Ջոն Լենոնը շարունակում է.

You may say I'm a dreamer
But I'm not the only one
I hope some day you'll join us
And the world will be as one

Աշունը, փիսոն, քամին, քաղաքն ափիս մեջ ու Ջոն Լենոնը... Պատկերացնում եմ, երջանիկ եմ:

Ուղարկել «Կտոր մը երջանկություն"» Digg-ին Ուղարկել «Կտոր մը երջանկություն"» del.icio.us-ին Ուղարկել «Կտոր մը երջանկություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Կտոր մը երջանկություն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն