Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Խավարին դատապարտվածը

Գնահատական. 5 ձայն, 4.20 ընդհանուր:
Ընդունարանում նստած սպասում էր բժշկին: Երկու ամիս տևած հետազոտությունների վերջնական արդյունքներն էին հայտնելու: Սպասում էր: Աջ ոտքը նյարդային թրթռում էր: Փորձեց զսպել, զգաց, որ ամբողջ մարմինն է դող ընկնում: Աչքերը փակեց, հետ ընկավ աթոռի թիկնակին ու ժպտաց իր մտքերին: Երկու ժամից Ալեքսին էր տեսնելու: Աննորմալ կարոտել էր…երեկվանից հետո:
- Վիկա:
Բժիշկն էր:
- Լսում եմ, Մարկ Անդրեյիչ,- ուղիղ նստեց:
Ակնաբույժը գունատ էր մի տեսակ: Աչքերին չէր նայում:
-Մեր կասկածները … ճիշտ դուրս եկան, սիրելիս...- ձայնը դողաց ու հանգավ:
Վիկային թվաց, թե իր ներսում ինչ-որ բան կտրվեց ու սկսեց լույսին գերազանցող արագությամբ ներքև գահավիժել` իրեն հետը քարշ տալով: “Չեմ հավատում”, - աղաղակեց…մտքում:
--Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Մարկ Անդրեյիչ: Դուք ինձ շատ եք օգնել, - ձայնը հանգիստ էր:
Կանգնեց:
- Դեռ որքան կարող եմ..դե..
- Մոտ մեկ ամիս, շարունակվող վատթարացումով, - խուլ արձագանքեց բժիշկը,- հետո կսկսես պարզապես լույսը տարբերել մթից…իսկ եվս մեկ ամիս անց..
- Պարզ է:
Ժպտաց` ձեռքը մեկնելով:
- Հուսով եմ դեռ…կտեսնեմ Ձեզ:

Իրենց սիրած կաֆեն տարօրինակ խաղաղ էր: Աչքերը փակ նստած վայելում էր հենց նոր կում արած մուգ բակարդիի համն ու լսում էր: Կաֆեի աղմուկին, կաֆեից դուրս` աղավաղված իրեն հասնող աղմուկին, կողքի սեղանների խոսակցության պատառիկներին ու իր ներսի դատարկությանը: Ոռնացող դատարկությանը:
Մեկ ամիս: Մեկ ամիս…Ու էս խավարը կդառնա հավերժ:
Վախեցած բացեց աչքերը:

Ալեքսի ժպիտը մոտենում էր իրեն:

շարունակելի

Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Digg-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» del.icio.us-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» StumbleUpon-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Google-ին

Թարմացել է 16.05.2009, 13:58 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն