Նայել RSS հոսքը

Անվերջանալի տանգո

Խավարին դատապարտվածը

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
շարունակություն

Ընկերոջ շուրթերի հպումից ինչպես միշտ մարմնով դող անցավ։
- Ի՞նչ ասաց, - Ալեքսը նստեց ու սովորության համեմատ Վիկային աթոռի հետ միասին քաշեց իրեն մոտիկ։
- Ո՞վ, - Վիկան անմարդկային փորձ արեց արցունքները զսպելու։
Ալեքսի տեղավորվելու ընթացքում իր կայացրած որոշումը սեփական մահվան դատավճիռ էր։ Բայց նաև մահվան պես հաստատ ու անխուսափելի։
- Էլ մի, Վիկ, - Ալեքսը տաք ձեռքով բռնեց աղջկա մատները։
Վիկան մյուս ձեռքը բռունցք արած եղունգները խրեց ափի մեջ ու մատուցողին նայելով ասաց.
- Դու ճիշտ էիր, Ալ, ամեն ինչ նորմալ է։ Առաջին արդյունքները սխալ էին։
- Վիկ ...
Ալեքսի ժպիտն ու աչքերի այդ պահի փայլը երբեք չէր մոռանալու..
- Ինչու՞ ես լաց լինում, ջան։
- Ուրախությունից, Ալ։
Ալեքսը ոտքի կանգնեց, Վիկայի ձեռքից բռնած պոկեց նրան աթոռից ու ամուր գրկեց։
Կողքի սեղանի մոտ նստած երկու տղան խորամանկ ժպիտով աչքով-ունքով էին անում։


- Վիկ..ցավդ տանեմ, մի արա..սպանելու ես դրանով Ալեքսին։

Երեկո էր։ Անժելան Վիկայի ձեռքը բռնած դեռ ցնցվում էր քիչ առաջվա հիստերիայից հետո։ Ընկերուհու հայտնած լուրը շանթահար էր արել նրան։
- Համ էլ, չէ որ բժիշկները կարող են սխալվել..
Վիկայի հայացքից կուչ գալով՝ լռեց։
- Նա իրավունք ունի ճիշտն իմանալ...ստորություն ես անում, - առանց հայացքը բարձրացնելու շշնջաց Անժելան։
- Անժ, չեմ կարող։ Հասկացիր։ Ես չեմ կարող Ալին ստիպել, որ կույր ման տա ամբողջ կյանքում։ Դա չէր իր ճակատագիրը։
- Ճակատագիր որոշող ե՞ս, քեզ ու՞մ տեղն ես դրել, - Անժելայի ձայնը գնալով բարձրանում էր։
- Անժ, մի գոռա, խնդրում եմ։
Անժելան ավելի շուտ Վիկայի շուրթերի շարժումից հասկացավ նրա ասածը։ Ձայնը չէր լսվում։ Նա ծնկեց գետնին ու գրկեց բազմոցին անուժ փուլ եկած իր տասներեք տարվա ընկերուհուն։
- Վիկ...ցավդ տանեմ..ցավդ տանեմ.. - ուրիշ բառեր չկային։ Էլ չկային ուրիշ բառեր։

շարունակելի

Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Digg-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» del.icio.us-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» StumbleUpon-ին Ուղարկել «Խավարին դատապարտվածը"» Google-ին

Թարմացել է 13.05.2009, 15:55 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dorian-ի ավատար
    Գալ, հարազատ էր ամեն ինչ... Շուտ արա, շարունակությունն եմ ուզում: Անգամ անուններն էին իմ ճաշակով ընտրած...
    Էլ չեմ ասում էս ոճը, որը ես ԱՅՍՕՐՎԱ գրականություն եմ համարում՝ նկատի ունեմ կարճ-կարճ, չհոգնեցնող, հպանցիկ ու դինամիկ, համարյա կինոյական սթայլը...
    ՍԻՐՈՒՄ ԵՄ...
  2. Լուսաբեր-ի ավատար
    Մի պահ հուզվեցի
    Լիլ, շատ լավն էր, շարունակությունն եմ ուզում