Նորից
30.10.2009, 19:44 (3860 Դիտումներ)
Նորից փորձում եմ հասկանալ քեզ,բայց ավելի եմ խառնվում մտքերիս մեջ...այն որ դու հիմա քո կյանքը ունես ես իմը դա ես հասկացել ու ընդունել եմ,ինչի դու էլ չես ուզում ապրես քո ընտրած կյանքով,կյանքով որտեղ իմ համար տեղ չկա...փորձում ես համատեղել երկուսնել,բայց իզուր,ես համաձայն չեմ,դու կորցրել ես քո հնարավորությունը այն ժամանակ երբ ընտրեցիր նրան...պետք չի պատճառներ հորինել ու արդարանալ,այն ժամանակ դու հստակ ասացիր որ նրան ես նախնտրում...
Ես վերջապես սկսել էի ապրել առանց քեզ ու չէի էլ հիշում քեզ,բայց դու նորից խցկվեցիր իմ կյանք...ուզում եմ հասկանաս որ մենք այլևս չենք կարող ընկերներ լինել...փորձիր հասկանալ որ ես մեղավոր չեմ որ դու նրանես ընտրել,հիմա ոնց ես ինձ մեղադրում,որ ես քեզ չէի սիրում,քանի որ հիմա չեմ ներում,բայց հարցը ներելու մեջ չի,ես քեզ ներել եմ,բայց առաջվանը լինել չեմ կարող,ես ջնջել եմ քեզ իմ կյանքից ու չեմ ուզում նորից քեզ հնարավորություն տամ...
Արի ապրենք այնպես ինչպես կանք դու քեզ համար ես՝ իմ...








