Լինում են...
30.10.2009, 13:12 (4405 Դիտումներ)
Կյանքում շատ հաճախ լինում են պահեր,
Երբ ապրելուց շատ ուզում ես մեռնել,
Երբ էլ չես ուզում աչքերդ բացել,
Ուզում ես միայն լացել ու լացել:
Կյանքում շատ հաճախ լինում են պահեր,
Երբ զգում ես քեզ մենակ ու անտեր,
Տեսնում ես` ինչպես է կյանքդ անցնում,
Ուզում ես ապրել, բայց չես հասցնում:
Կյանքում շատ հաճախ լինում են պահեր,
Երբ արտաշնչում, չես ուզում շնչել,
Ուզում ես գոռալ, բղավել, լացել,
Բայց զգում ես, որ շատ ես ուշացել:
Կյանքում ամեն պահ լինում է մի պահ`
Սեր, ատելություն, խինդ ու տխրություն,
Եվ ինչ էլ անես, չես փոխի ոչինչ.
Ծնվում ենք, ապրում, մեռնում-հեռանում...
Հ.Անի...








