Երևանյան մոտիվներ
Գրվածը պարունակում է ոչ նորմատիվային բառապաշար: Նախապես հայցում եմ ձեր ներողամտությունը
Բաղրամյան փողոցին նայող օպերայի կանգառը, որտեղից երբեմն ուշ ժամերի տուն տանող երթուղային եմ նստում, քաղաքի առևտրային տաք կետերից մեկն է:
Չէ, էնտեղ դրած բանկոմատի պատճառով չէ:
Բանկոմատի կողքի տարածքը, ցերեկային ժամերին ընդամենը կանգառ, գիշերվա 11-ից հետո դառնում է..էլի կանգառ, բայց փոքր-ինչ տարաբնույթ:
Բավականին աշխույժ է առևտուրն այդտեղ: Հավանաբար՝ նաև շնորհիվ հայ նամուսով կանանց, որոնց մի տեղը միայն չիշիկ անելու համար է:
Եվ այրերի հայոց, որոնք ծարավ են վերը նշված տեղի այլօրինակ գործածումներին:
Միշտ ուզեցել եմ իմանալ՝ մարմինը վաճառելուց առաջ ի՞նչ են անում՝ հոգին անսակարկելի պահելու համար: Անսակարկելի, անվաճառելի: Թե՞ հոգին ամենասկսզբում են ծախում, որ հետո իզուր հարցեր չառաջանան... Թե՞ ամեն անգամ մարմինը ծախելիս, հոգին էլ է ծախվում.. բիրիքով...
Եթե ՀԴՄկտրոն պահանջեր հարկայինը, ինչ տեսք կունենար տեսնես, ինչ գրված կլինեիր վրան... էն շահովիներից կլինե՞ր... ամենաշատ կտրոն ունեցողը մեղք կլինե՞ր: Թե՞ շատ մեղք:
Լավ է բայց, որ հիմա մենք մեր աչքով տեսնում ենք՝ ինչ շատ են, որտեղ են կայանում..
Երբ արդեն մեծ լինենք՝ էն հին Երևանցու զարմանքը չենք ապրի, թե "Այ մարդ, մեր վախտոով քաղաքում ընդամերը երեք բոզ կար...թե որտեղից ա էսքան բոզի տղա լցվել..."