Նայել RSS հոսքը

Չուկչանոց

Կերպարանափոխություն

Գնահատել այս գրառումը
Աշխատանքի եմ:

Իմ սեղանի դիմացի սեղանին հաշվապահուհին է նստում, մոտ 40 տարեկան շատ հաճելի մի կին: Առավոտից նստած աշխատում է, լսում եմ թղթերի ձայնը, գրիչի գրելու ձայնը և այլն, բայց դե դեմքը չեմ տեսնում, մոնիտորովս ծածկված է:

Երբ աշխատանքի եկա, արդեն նստած աշխատում էր: Մենակ ես ու ինքն ենք այսօր հիմնարկում, ուրիշ մարդ չկա:

Մի քանի րոպե առաջ մեկ էլ ասեց. «Ներեցեք, որ խնդրեմ ինձ թղթի կտոր չե՞ք տա»: Ցնցվեցի, նախ ձայնն իրանը չի, հետո ինքն ինձ երբևէ «դուք»-ով չի դիմել: Գլուխս հանեցի ու մոնիտորի հետևից նայեցի, ինչ-որ 80 տարեկան պառավ է, նստած գրում է:

Թուղթը տվեցի:

Հիմա ուզում եմ հասկանալ, թե էս պառավն ո՞վ ա: Ախր հիմնարկում մենակ ես ու ինքն ենք...

Ուղարկել «Կերպարանափոխություն"» Digg-ին Ուղարկել «Կերպարանափոխություն"» del.icio.us-ին Ուղարկել «Կերպարանափոխություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Կերպարանափոխություն"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Անկապ օրագրային , ‎ Դեսից-Դենից

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Պառավս նորից խոսեց. «Կարո՞ղ ա խոշորացույց լինի»:

    Մտածում եմ անձնագիրը պահանջեմ
  2. Ձայնալար-ի ավատար
    Աչքիս արդեն կպցնում ա
  3. Yellow Raven-ի ավատար