Կերպարանափոխություն
Աշխատանքի եմ:
Իմ սեղանի դիմացի սեղանին հաշվապահուհին է նստում, մոտ 40 տարեկան շատ հաճելի մի կին: Առավոտից նստած աշխատում է, լսում եմ թղթերի ձայնը, գրիչի գրելու ձայնը և այլն, բայց դե դեմքը չեմ տեսնում, մոնիտորովս ծածկված է:
Երբ աշխատանքի եկա, արդեն նստած աշխատում էր: Մենակ ես ու ինքն ենք այսօր հիմնարկում, ուրիշ մարդ չկա:
Մի քանի րոպե առաջ մեկ էլ ասեց. «Ներեցեք, որ խնդրեմ ինձ թղթի կտոր չե՞ք տա»: Ցնցվեցի, նախ ձայնն իրանը չի, հետո ինքն ինձ երբևէ «դուք»-ով չի դիմել: Գլուխս հանեցի ու մոնիտորի հետևից նայեցի, ինչ-որ 80 տարեկան պառավ է, նստած գրում է:
Թուղթը տվեցի:
Հիմա ուզում եմ հասկանալ, թե էս պառավն ո՞վ ա: Ախր հիմնարկում մենակ ես ու ինքն ենք...