Ուֆ, էլի, նորից...
հիվանդացա, էս վիրուսն աչքիս սիրահարվելա, ու ոչ մի կերպ չի ուզում աջ քթածակս լքել: Հա, հա, հենց տեղակայվել է աջ քթածակումս, ջուր է քաշել ու բազմանում է, փոքր վիրուսիկներն էլ սկսել են նեղվել մենակ քթածակում ապրելուց, քիչ-քիչ կոկորդ են իջնում՝ ուղիղ աջ գլանդիս վրա, որոշներն էլ աջ վերևի ատամնաշարում են տեղակայվել՝ անասելի քորացավ պատճառելով տիրոջը՝ ինձ:
Մի բանա պետք անել, նման սիրով Վիրուսիկը ինձ կսպանի, եթե չսպանի էլ, ապա հաստատ ուժասպառ կանի: Ախր անընդհատ տանջում ա, տաքությունս ինադու բարձրացնում ա 37, որ տանից դուրս չգամ, ուրիշ վիրուսիկների չհանդիպեմ, գլխացավերա առաջացնում, որ դեմքս ծամածռեմ մյուս վիրուսները վախենան փախնեն, մոտիկ չգան: Չէ, հաստատ բաժանվելու եմ նման սիրեկանից, այ հեսա լիմոնը նուռի հետ հյուր կգա ու քեզ նենց ցվիտամինի, որ սաղ կյանք նեղացած մնաս ու հետ գալու միտք էլ չունենաս