27.10.2009, 15:14 (2246 Դիտումներ)
Վատ լուրը լրագրողի համար լավ լուր է:
Այսպես ուրեմն. լսո՞ւմ եք...
Այսինքն` չեք լսում, որովհետև իմ այս մտորման մեջ չկա 79-հարկանոց շենքում կատարված արտակարգ պատահարի, քաղաքական սպանության, հոմոսեքսուալ աստղի մասին: Բայց շարունակեք կարդալ. վստահ եմ, որ ժամանակ ունեք:
Ես գիտեմ, որ լավ են կարդացվում այն գրառումները, որոնք ոչնչի մասին են, ուրեմն եկեք խոսենք ոչնչի մասին:
Ոչինչը ժամանակի մեջ գոյ չէ, բայց մարդիկ Նորին Մեծություն Ոչնչին շատ են հարգում: Ասես իրենց փրկությունը Ոչնչի հայեցողությունից է:
Ի՞նչ է փողը... մտածեցեք հետևյալ միավորների մասին` ԱՄՆ դոլար, դրամ, ֆունտ ստեռլինգ, ռուբլի:
Եկեք մրցույթ հայտարարենք: Երևի .... չէ՜, հաստատ մեր մրցույթի երկրորդ փուլ կանցնեն դոլարը, ֆունտ ստեռլինգը և ռուբլին: Չէ, դրամի դեմ բան չունեմ ասելու, բայց այդ շատ արժեզուրկ է, խոստովանեք:
Երրորդ փուլ կամ եզրափակիչ կանցկացնենք ֆունտ ստեռլինգին և դոլարին. ռուբլին էլ այս երկուսից է էժան:
Հաղթող է ճանաչվում ֆունտ ստեռլինգը: Հա... ինքն է ամենաթանկը:
Եկեք մի քանի տարի առաջ տանենք ժամացույցի սլաքները: 2011 թվական: Դե երևի նույն արդյունքը ստանանք էլի:
Պատկերացրեք 4300 թվականը. մարդիկ ուրիշ են, ուրիշ համակարգեր են:
Ո՞ւր են դոլարը, դրամը, մեր մրցույթի հաղթողը` ֆունտ ստեռլինգը: Չկա՞ն... կամ գուցե կան: Այդ դեպքում մի 3000 տարի էլ ավելացնենք: Հաստատ չեն լինի: Գրազ կգամ` չեն լինի: Եթե չեք հավատում, եկեք ապրենք մինչև 7300 թվականը և տեսնենք:
Դե լավ, կատակ եմ անում. ո՞վ է այդ երկարակյացը: Վա՛յ, մոռացա խոսել կյանքի տևողության մասին:
Եկեք նորից մրցույթ անցկացնենք` այս անգամ երկարակյացների:
Ո՞վ ավելի երկար կապրի: Գիտեմ` ով. անգլիացի մի տիկին` մինչև 130 տարեկան, աֆրիկացի մի նեգրոիդ` 140, ինչ-որ հնդիկ` հարյուր երեսունքանիս....
Լավ, խոստովանեք, որ կյանքը փողից ավելի անարժեք է: Դե փողի արժեքը մի քանի հարյուր տարի ձգվում է, իսկ կյանքը հարյուր քանիսից չի անցում:
Էլի՞ մրցույթ... եկեք մեքենաներին մրցել տանք: Ամենագեղեցիկը, ամենաքիչ ծախսատարը, ամենաթանկը, ամենաչգիտեմինչը:
Լավ, հոգնեցի. ասեմ. թե՜ փողը, թե՜ կյանքը, թե՜ այս կյանքի բոլոր արժեքները արժեքներ չեն. անցողիկ են: ԱՆՑԱԾ ԵՆ: ՈՉԻՆՉ ԵՆ:
Ես...
Լավ է հնչում չէ՞` ԵՍ, ԵՍ ԵՍ, ԵՍ:
Դու ո՞վ ես, մա՜րդ, կա՞ս, թե՞ չկաս: Երբ ես ծնվել: Օրինակ` 1599 թվին, 1875 թվին, 1976, 2010 ու չգիտեմ` երբ: Եթե ծննդյան թվական ունես, ապա պետք է ունենաս նաև մահվան թվական, չէ՞: Օրինակ`
1599-1640 (Աստված հոգիդ լուսավորի), 1875-1925 (Աստված հոգիդ լուսավորի), 1976-2009 (քոնն էլ), դե սպասում ենք 2010 թվականին, որ մեկը ծնվի: Ու մեռնի, օրինակ, 2080 թվին: Քի՞չ է... թող մեռնի 2088 թվին` ինչ-որ երկրաշարժից: Ո՞վ մնաց:
Ոչինչ: Կներեք` ՈՉԻՆՉԸ: ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՈՉԻՆՉԸ:
Հիմա եթե ասենք, թե ինչ-որ մեկը կա, ապա չենք կարող ապացուցել: Եթե ծնվելուց առաջ չկայինք, մեռնելուց հետո չպիտի լինենք, ապա ինչպե՞ս պիտի ասենք, թե մենք կա՜նք, գոյություն ունենք, գոյ ենք: Եթե մի բան կա, ապա միշտ պետք է լինի: Պետք է լինի: Հակառակ դեպքում չկա: Մի վիճեք. Չկա: ՉԿԱ: ՉԿԱ:
Ես էլ չկամ, դու էլ չկաս, սիրելի ընթերցող: Եթե չես համաձայնվի, ապա կասեմ` արի ստուգենք: Քո կերածը, քո հագածը ոչինչ է, քո ունեցածը, քո կուտակածը ոչինչ է:
Քո հոգին է, որ միայն կա, մեռնելուցդ հետո կգնա Աստծու մոտ: Եթե արդար ես: Եթե ոչ` դժոխք: ԴԸ-ԺՈ՜ԽՔ:
Դե արի ու ասա, թե այս կյանքում քո արժեքները ամեն ինչ են: Սպանությունը, կուտակումները, դրամը, գեղեցկությունը և սրանց նմանները ոչինչ են: Մենք ու Ավստրիան էլ չենք լինի: