Նայել RSS հոսքը

Ձեռի հետ

Իմ ամենամեծ նվերները

Գնահատել այս գրառումը
Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:
- Հեսա կլացեմ,- ասաց Իննան:
Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի.
- Ձեր կենացը:

Ափսո˜ս էդ պահին Լիլյան արդեն գնացել էր, իսկ Աննաներիցս մեկը չկար:

Մինչ այդ, երբ Իննան եկավ (իսկ նա վերջինը ժամանեց), մի ծաղկեփունջ տվեց մորս:
- Գուցե իրա՞ն պիտի տաս,- ու մայրս ցույց տվեց ինձ:
- Չէ, Ձեզ համար ա...
Իսկ հետո, երբ մայրս արդեն ծաղիկներով էր զբաղվում, Իննան բացատրեց.
- Ինչու՞ են ծնունդներին մենակ էրեխեքին շնորհավորում: Բա ծնողնե՞րը՝ նրանց նախատեսողներն ու ստեղծողները:

Ընդհանրապես, այս ծննդյանս օրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե ինձ ուշադրության կենտրոնում զգացի, ինչպես սովորաբար, այլ զգացի, թե որքան շատ եմ սիրում համալսարանիս տված ընկերներիս: Ձևականությունների հետևից չընկա: Օրս անցկացրի միայն նրանց հետ, ում ուզում էի տեսնել:

Իսկ ես արտասվում եմ... երջանկությունից:

Ուղարկել «Իմ ամենամեծ նվերները"» Digg-ին Ուղարկել «Իմ ամենամեծ նվերները"» del.icio.us-ին Ուղարկել «Իմ ամենամեծ նվերները"» StumbleUpon-ին Ուղարկել «Իմ ամենամեծ նվերները"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Հետաքրքիր ա, ես էլ եմ քո ծննդյան օրերը սիրում: Դու իմ ճանաչած միակ մարդն ես, ով պատմում է այդ օրվա մանրամասներ, ով ինչ-որ չափով սիրում ու սպասում է այդ օրվան:
  2. StrangeLittleGirl-ի ավատար
    Դայ, ախր ծննդյան օրը էնքան լիքը բաներ ունի իրա մեջ, էնքան բան ես իմանում քո և ուրիշների մասին էդ օրը, էնքան խելառ բաներ կարող են լինել, որ չեն լինում... Ո՞նց կարելի ա չսպասել:
  3. Dayana-ի ավատար
    Եսիմ: Ես միշտ փորձում եմ իմ ծննդյան օրը շրջանցել: Նենց չի, որ վախենում եմ մեծանալ, էդ ախմախ մտքերից դեռ գլուխս չեմ լցրել, բայց որ էդ օրը մի տեսակ արհեստական ա, չեմ կարող չընդունել: Էդ բոլոր խենթությունների կոնկրետ օրից կախված լինելը թվացյալ է, էդ բոլոր մաղթանքների մեծ մասն արհեստական է...
  4. StrangeLittleGirl-ի ավատար
    Դայ, այ հենց էդ ա հետաքրքիրը, էդ արհեստականություն-բնականությունն ես ուսումնասիրում: Օրինակ անցյալ տարի, նախանցյալ տարի, դրանից առաջ լի˜քը բռնացնում էի արհեստական շնորհավորանքներ, իսկ էս տարի, որքան էլ տարօրինակ լինի, չնայած մի քանի անգամ ավելի շատ մարդ էր հիշել, շնորհավորել, դրանց մեջ արհեստականները բավական փոքր տոկոս էին կազմում... Արհեստականը չես կարող չզգալ, միանգամից երևում է: Ու մեկ էլ պիտի տեսնեիր՝ էսօր ինչ էր կատարվում մեր տանը: Էդ բառերով նկարագրելու չի, զգալ ա պետք: Ու գիտե՞ս ինչ ա նշանակում գիտակցելը, որ դու մենակ համալսարանում ամբողջ ութ մտերիմ ընկերուհի ունես: Մարդիկ սկի մեկը չունեն, իսկ ես ութն ունեմ: Ու եթե ծննդյանս օրը չլիներ, ես երբեք չէի իմանալու այդ մասին: Էնպես չի, որ նոր որոշեցի, որ մտերիմ են: Առանձին-առանձին նրանք միշտ էլ եղել են, միշտ էլ թանկ են եղել, բայց երբ հավաքվում են մի սեղանի շուրջ, էդ ժամանակ հասկանում ես, թե ինչքան հարուստ ես:
    Թարմացել է 26.10.2009, 01:39 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Chuk-ի ավատար
    Բյուր, մարդը հաճախ տեսնում ա ոչ թե էն, ինչը կա, այլ էն, ինչն ուզում ա տեսնի, կամ ինչը իրա հոգեվիճակն ա թելադրում

    Երբեմն շատ դժվար ա քեզ շրջապատող սերն ու երջանկությունը տեսնելը, իսկ երբեմն էլ էդ տեսնում ես, երբ որ չկա
  6. StrangeLittleGirl-ի ավատար
    Արտ, ի՞նչ ես ուզում դրանով ասել: Հիմա դու կպդնես, որ էս ամեն ինչը չկա՞: Հիմարություն: Սրանք էրեկ-էսօր կառուցված հարաբերություններ չեն, սրանք մեռնող հարաբերություններ չեն: Սրանք սկսվել են վեց տարի առաջվանից ու շարունակվում են մինչև հիմա: Ոչ թե մարում են, ինչպես հաճախ լինում է, այլ գնալով ավելի ու ավելի ամուր դառնում: Իսկ սա հրաշք ա, գիտե՞ս: Բացառիկ դեպք: Հատկապես ակումբցիների համար: Չէ՞ որ էստեղ ես persona non grada եմ... Դժվար ա պատկերացնել, որ կարող են ինձ մարդիկ սիրել: Ու սիրում են:
  7. Chuk-ի ավատար
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    Արտ, ի՞նչ ես ուզում դրանով ասել: Հիմա դու կպդնես, որ էս ամեն ինչը չկա՞: Հիմարություն: Սրանք էրեկ-էսօր կառուցված հարաբերություններ չեն, սրանք մեռնող հարաբերություններ չեն: Սրանք սկսվել են վեց տարի առաջվանից ու շարունակվում են մինչև հիմա: Ոչ թե մարում են, ինչպես հաճախ լինում է, այլ գնալով ավելի ու ավելի ամուր դառնում: Իսկ սա հրաշք ա, գիտե՞ս: Բացառիկ դեպք: Հատկապես ակումբցիների համար: Չէ՞ որ էստեղ ես persona non grada եմ... Դժվար ա պատկերացնել, որ կարող են ինձ մարդիկ սիրել: Ու սիրում են:
    Պնդե՞լ, որ դա չկա
    Այ նաև սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ մարդ տեսնում ա էն, ինչ ուզում ա տեսնի:

    Ոչ, Բյուր, կա դա: Ու կա վաղուց, իմ կարծիքով, ու ցավոք դու ուշ ես նկատել: Ու ցավոք չես նկատել, որ ակումբում էլ պերսոն նոն գրադա չես, որ էստեղ ճիշտ է, շատերի հետ կոնֆլիկտ ունես, բայց շատերն էլ քեզ սիրում են: Բայց քեզ ձեռք է տալիս (ենթագիտակցորեն) համարել, որ պերսոնա նոն գրադա ես:

    Ափսոսում եմ դրա համար, որտև ակամա չես նկատում ու անցնում ես մի շարք մարդկանց վրայով, ովքեր քեզ համար հարազատ են եղել ու իմ խորին համոզմամբ՝ ԵՆ:

    Մեկը՝ խոնարհ ծառադ

    հ.գ. Մի՛ փնտրիր թշնամի այնտեղ, որտեղ չունես:
  8. StrangeLittleGirl-ի ավատար
    Արտ, դու էլ ուշադիր չես: «Պնդել» բառը հարցականով էի դրել ու պատասխան էի ակնկալում: Ինչ վերաբերում է Ակումբին, ապա էնքան շատերի հետ կոնֆլիկտ չունեմ, ինչքան շատերն ինձ չեն սիրում: Իսկ սիրողները, ցավոք սրտի, չափից դուրս քիչ են... Դրանց մեծ մասն էլ այլևս Ակումբ չի մտնում: Ինչու՞ պիտի ինձ ձեռք տա, որ համարեմ՝ persona non grada եմ: Ես քաջ գիտակցում եմ, թե ով կա Ակումբում, որ ինձ սիրում է, ով՝ ոչ: Գիտակցում եմ ու էդ մարդկանց համար մեկ-մեկ գալիս եմ հանդիպումների, բայց մեծ մասամբ չեմ կարողանում երկար մնալ... Իսկ թե ինչու, չեմ ուզում բարձրաձայնել:

    Ես ոչ մեկի վրայով չեմ քայլում էս պահին: Ժամանակին լավ ֆիլտրել եմ ինձ համար, թե Ակումբից ովքեր են իմ ընկերները, ովքեր՝ ոչ: Ու արդեն մեկուկես տարի է, ինչ էդ ցուցակը փոփոխման չի ենթարկվում:

    Մեկը դու ես, բայց միայն քեզ ու էլի մի երկուսին տեսնելու համար, ցավոք սրտի, չեմ կարող մարսել որոշ երևույթներ:

    Հ.Գ. Թշնամիներ չեմ փնտրում: Ինձ համար վաղուց արդեն պարզ է, թե ով ով է, ով ով է եղել ինձ համար ու ով է հիմա: Ու իմ խորին համոզմամբ հիմա ամեն ինչ իր տեղում է, հավասարակշռված: Իմ ընտրությամբ է, ու ես գոհ եմ դրանից:
  9. Chuk-ի ավատար
    Արտ, դու էլ ուշադիր չես: «Պնդել» բառը հարցականով էի դրել ու պատասխան էի ակնկալում:
    Բյուր, ես այնքան ուշադիր եմ, չես պատկերացնի
    Հուշեմ որ գրառումներս ավելի շուտ ոչ թե երկխոսության տարրեր են պարունակում, այլ վերլուծական են, ու գրառումս հենց հարցիդ պատասխանն էր...

    Մնացածում.. թույլ տուր հետդ չհամաձայնվել
    Ես վերևում արդեն ամենը գրել եմ:

    Գիտե՞ս: Երկար էի մտածում, քեզ ինչպես շնորհավորել.. չէ... ծնունդիդ օրը բնականաբար չէի հիշում, ես ոչ մեկի ծնունդի օրը չեմ հիշում, իմ մեծ թերություններից է: Բայց այ Կիտայի թեման բացելուց հետո երկար մտածում էի գրել էդ թեմայում, թե այնուամենայնիվ ուրիշ ձև գտնել... գիտե՞ս ինչու: Վախենում էի: Վախենում էի պիտակվելուց, մի տեղ, ԼՋ-ում կամ այլուր կեղծ անվանվելուց, որտև գիտեի, որ տենց մի տեղ մի բան գրվելու է:

    Բյուր, ես քեզ շատ եմ սիրում: Ավելի քիչ՝ չեմ սիրում Տարօրինակ բան չկա, ես ինքս ինձ չեմ հակասում: Դու հակասական մարդ ես, դու էլ դա գիտես, հետևաբար քո նկատմամբ զգացմունքներն էլ պիտի հակասական լինեն: Բայց դու լավ մարդ ես, հետևաբար չէր կարող սիրելս չգերազանցել չսիրելուս: Ուղղակի ես շատ կուզեի, որ դու միշտ դիմացինի մեջ պատճառը փնտրելու փոխարեն քո մեջ էլ լավ փնտրեիր: Ու այս ցանկությունը քեզ սիրող Արտակինն է, ոչ թե չսիրող Արտակինը:
  10. StrangeLittleGirl-ի ավատար
    Արտ, նոր հասկացա, թե ինչ է կատարվում: Ըստ երևույթին, գրառումս քեզ վրա ես վերցրել: Քանի շատ ուշ չէ, շտապեմ ասել, որ էստեղ ոչ մի ակումբցի չի ակնարկվել, անգամ հատուկ նշել եմ համալսարանի մտերիմ ընկերների մասին, որովհետև ես էնտեղից դուրս էլ ընկերներ ունեմ, իսկ «ամեն տարվա ձևականությունը» հենց համալսարանական ընկերներին է վերաբերում, որոնց հետ ամեն տարի ձևի հետևից ընկնելու պատճառով ծնունդ եմ նշում ու բաց թողնում որոշ ավելի մտերիմների: Հա, գրառումս էլ ակումբում դնելու պատճառը հենց էն որ, որ ուզում էի ցույց տալ՝ երջանիկ եմ, կարող եմ սիրող մտերիմ ընկերներ ունենալ, ընդ որում՝ ոչ մեկ-երկուսը, որովհետև ակումբցիներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է, թե ես հավերժ կյանքից դժգոհ մարդ եմ, թե շատերը խուսափում են ինձ հետ շփվելուց:

    Իսկ ես քեզ երբևէ կեղծ անվանե՞լ եմ: Ու ընդհանրապես, երբևէ ինձ շնորհավորողներին անձնապես կպե՞լ եմ: Փառք Աստծո, էս տարի նույնիսկ Ակումբում կեղծ շնորհավորանքներ չեղան:

    Ինչի՞ պատճառը իմ մեջ փնտրեմ: Իմ երջանկությա՞ն, խաղաղությա՞ն, հանգստությա՞ն, թե՞ նրա, որ էսքան շատ մարդիկ ինձ սիրում են (ակումբից դուրս): Հա, փնտրեմ, ինչքան ուզես
  11. Chuk-ի ավատար
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    Արտ, նոր հասկացա, թե ինչ է կատարվում: Ըստ երևույթին, գրառումս քեզ վրա ես վերցրել:
    Չէ, Բյուր ջան
    Հուշեմ, որ այս անգամ դու պետք է ոչ թե հոգեբանական պատճառներ փնտրեիր, հասկանալու ասելիքիս պատճառը, այլ պետք է ասելիքս փորձեիր ըմբռնել:

    Անկախ ամեն ինչից, ինչպես նախորդ գրառմանս մեջ ասացի, ես եկել էի ոչ թե երկխոսելու այլ որոշակի վերլուծություններ բարձրաձայնելու: Դրանց մասին մտորել կամ չմտորելը որոշելու ես դու, իսկ ես քո թույլտվությամբ դուրս գամ այս էջից

    Նորից շնորհավորում եմ ծնունդդ:
    Պարզապես իմացիր, որ քո երջանկությունն ինձ ուրախացնում է:

    Ու մեկ էլ նորից ուզում եմ կրկնել, որ պետք չէ փնտրել թշնամի այնտեղ, որտեղ չունես: Եվ մեկ էլ մի բան. ակումբը (հավաքական հասկացությունը) երբևէ չի եղել քո թշնամին
  12. StrangeLittleGirl-ի ավատար
    Շնորհակալ եմ նորից շնորհավորելու համար:

    Նորից կրկնեմ, որ թշնամիներ չեմ փնտրում: Ավելացնեմ, որ թշնամիներ չունեմ: Կան մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, իսկ դա այլ հարց է: Ես ասե՞լ եմ, որ Ակումբն իմ թշնամին եղել է: Իմ կյանքի որոշակի ժամանակահատվածում ես եմ եղել իմ սեփական թշնամին՝ Ակումբին հատկացնելով մի այնպիսի դեր, որը երբեք չի ունեցել, Ակումբն ընկալելով որպես հավաքական կառույց: Հիմա արդեն, բարեբախտաբար, որպես հավաքական չեմ ընկալում: Դրա համար ամեն ինչ շատ ուրիշ կերպ է: