Նայել RSS հոսքը

Apsara

Հայ կանայք, որոնք <ամուսնացած> են/ կամ հայ կանանց ևս մեկ դժբախտություններից

Գնահատական. 4 ձայն, 5.00 ընդհանուր:
Այս երևույթի ականատեսն ենք հայերս արդեն վաղուց, այնքան վաղուց, որ նույնիսկ սովորականի նման է հնչում, երբ տեսնմում ես կին մի քանի երեխաներով, իսկ ամուսինը արդեն միքանի տարի արտերկրում էև այնտեղ գումար վաստակալեով ապահովում է նրանց ֆիզիկական գոյությունը Հայաստանում:
Իսկ ինձ այս երևույթը անչափ անհանգստացնում է, քանզի առանց հայր մեծացած երեխաները մի տեսակ ոչ լրիվ ներքին աշխարհ են ունենում, նրանց մոտ կյանքի մասին պատկերացումը միակողմանի է, տրված միայն մոր կողմից: Երբ երեխան հոր և մոր կողմից է դաստիարակվում, նա արդեն փոքրուց տեսնում է, որ կան 2 մարդ և արդեն 2 կարծիք և 2 աշխարհայացք, իսկ մայրիկի հետ տեսնում են մեկը, իսկ մնացածը/ինչպես ասում է մայրիկը/ սխալ է:
Նեղ աշխարհայացքով մարդկանց հետ դժվար է շփվել, նրանք խոսում են իրերի և երևույթների մասին, որոնք երբեք չեն տեսել կամ փորձել, բայց խոսում են կտրուկ, արտահայտում կարծր կարծիք, դեռ մի բան էլ քո կարծիքի հետ չհամընկնելու հետ միանգամից պիտակավորում քեզ: Այստեղ ոչ թե դժվար, այլ տհաճ է լինում շփումը: Նաև նկատել եմ, որ նման ընտանիքում մեծացած մարդիկ մի տեսակ առանձնացված են, չունեն ընկերներ կամ եղածներն էլ ոչ թե իսկապես սրտակիցներ են, այլ ինչ-որ սովորության համաձայն կամ ձևական, երբ ընկերության մեջ միայն կոնկուրենցիա է, ով սիրուն, ով շատ, այլ ոչ թե ազնվություն, վստահություն:

Իհարկե այս երևույթի մեղավորը մեր պետությունն է, որը չի կարողանում ապահովել գոնե միջին կյանք վարելու համար աշխատատեղեր, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ միայն պետությունն է մեղավոր: Ինչու է տղամարդը նախընտրում լքել տնեցիներին ու երկար տարիներ անց կացնել օտար երկրներում, ուրիշ երկրների համար բանվորությունից մինչև հավաքարարություն անել, բայց փող աշխատել: Ինչու տղամարդը չի գերադասում այդ նույն բանվոր, տաքսի կամ թեկուզ հավաքարարը այստեղ աշխատել, կնոջն էլ խնդրել կողքից օգնել, բայց մնում իր ընտանիքի, իսկ ամենակարևորը երեխաների մոտ: Ախր ոչ մի հաշվեհամար չի փոխարինի այն բացը, որ լինում է մեկ ծնողի չլինելու ժամանակ, այն էլ կամավոր չլինելու:

Բացի դրանից այդ կանայք մի տեսակ աբիժնիկոտ են լինում, կյանքից նեղացած, կամ էլ ամուսնուց նեղացած, ախր ինչի համաձայնվեցիր տանը պարապ նստել օդից փող ստանալ, բայց առանց ամուսին մնալ, չթողնեիր, ոտքերն ընկնեիր, ասեիր որտեղ դու այնտեղ էլ ես
Ես այդպես կվարվեի, գուցե սխալ եմ, չգիտեմ, գուցե կան շատ նրբություններ, որոնց մասին չգիտեմ, քանզի նման ընտանիքի ներսում չեմ մեծացել, բայց կողքից ականատես եմ, իսկ կողքից ոչ ամեն ինչ է երևում, բայց շատ բաներ էլ երևում են, որ նման ընտանիքը չի նկատում;

Մեծ հետաքրքրությքամբ սպասում եմ ձեր կարծիքներին և պատմություններին;

Ուղարկել «Հայ կանայք, որոնք <ամուսնացած> են/ կամ հայ կանանց ևս մեկ դժբախտություններից"» Digg-ին Ուղարկել «Հայ կանայք, որոնք <ամուսնացած> են/ կամ հայ կանանց ևս մեկ դժբախտություններից"» del.icio.us-ին Ուղարկել «Հայ կանայք, որոնք <ամուսնացած> են/ կամ հայ կանանց ևս մեկ դժբախտություններից"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայ կանայք, որոնք <ամուսնացած> են/ կամ հայ կանանց ևս մեկ դժբախտություններից"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. enan-ի ավատար
    Հիրավի մեծ դժբախտություն է, հավելենք դրան որ արտերկրում աշխատելիս որոշ ծնողներ օտարի երեխաներ են դաստիարակում:
  2. Dayana-ի ավատար
    Վարդ, նենց նուրբ թեմա ես բացել: Էստեղ միանշանակ տեսակետներ ասելը դժվար կլինի: Կարծում եմ, որ ոտքերն ընկնելու ու խնդրելու կարիք չպիտի լինի, ուղղակի եթե ապրելը Հայաստանում դժվար է, ամուսինները պիտի գնան միասին` անկախ նրանից ունեն երեխաներ թե ոչ, բայց դե շատ հաճախ տղամարդիկ գնում են փորձելու, կստացվի արդյոք աշխատել դրսում, իսկ երբ ստացվում է կամ ուղղակի սկսում են գոյատևել, կնոջը, առավել ևս երեխաներին չեն ցանկանում իրենց մոտ տանել, ու մեկ էլ մի ընդունված միտք կա, որ քանի դեռ էստեղ ընտանիք ունեն, հույս է լինում, որ մի օր հետ են գալու: Մի խոսքով բարդ բաների մասին ես մտածում, հայերը սիրում են "խոպան" ասվածն ու էդ երևի թե միշտ էլ կլինի, մենք արտագնա աշխատանքի համար լավագույն տարբերակներից ենք:
  3. Շինարար-ի ավատար
    Թեմայում արծարծված մենակ մի հարցին անդրադառնամ, ծնողների կարծիքի ազդեցությանը երեխաների վրա: Տեսել եմ մարդիկ, որոնք մի կողմի կարծիք լսել են սովորել, իմ ասած դեպքում՝ հոր, որովհետև տվյալ ընտանիքում մայրը կարծիք չի ունեցել, և արդեն երեսուն տարեկան երեխաների համար միանշանակ գոյություն ունի մի կարծիք՝ հոր կարծիքը, որովհետև նրանց տանը երբեք վիճաբանություն կամ քննարկում ինչ-որ թեմայով՝ քաղաքական, արվեստի կամ կենցաղի չի եղել, եղել է մի ճիշտ, չեն տեսել, որ հայրը մի օր էլ սխալ լինի, մյուս հարցում էլ մայրը սխալ լինի: Մեծացել են մարդիկ, որոնք անընդունակ են ընկալելու իրենցինից տարբեր այլ տեսակետ: Սա վատ է, վերջ, ոչ ոքի այն չի կարող դուր գալ, սա լավ է, նորից վերջ, ոչ ոքի դա դուր չի կարող չգալ…
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Վարդ, նենց նուրբ թեմա ես բացել: Էստեղ միանշանակ տեսակետներ ասելը դժվար կլինի: Կարծում եմ, որ ոտքերն ընկնելու ու խնդրելու կարիք չպիտի լինի, ուղղակի եթե ապրելը Հայաստանում դժվար է, ամուսինները պիտի գնան միասին` անկախ նրանից ունեն երեխաներ թե ոչ, բայց դե շատ հաճախ տղամարդիկ գնում են փորձելու, կստացվի արդյոք աշխատել դրսում, իսկ երբ ստացվում է կամ ուղղակի սկսում են գոյատևել, կնոջը, առավել ևս երեխաներին չեն ցանկանում իրենց մոտ տանել, ու մեկ էլ մի ընդունված միտք կա, որ քանի դեռ էստեղ ընտանիք ունեն, հույս է լինում, որ մի օր հետ են գալու: Մի խոսքով բարդ բաների մասին ես մտածում, հայերը սիրում են "խոպան" ասվածն ու էդ երևի թե միշտ էլ կլինի, մենք արտագնա աշխատանքի համար լավագույն տարբերակներից ենք:
    Գիտեմ, Արմին ջան, որ շատ նուրբ թեմա է, բայց այն քննարկման ենթակա է, քանզի անապահովության հարցը միայն նման կերպ չի լուծվում,

    կարելի էր թեմա բացել, հետաքրքիր կլիներ
  5. Apsara-ի ավատար
    Մեջբերում enan-ի խոսքերից
    Հիրավի մեծ դժբախտություն է, հավելենք դրան որ արտերկրում աշխատելիս որոշ ծնողներ օտարի երեխաներ են դաստիարակում:
    գիտեմ շաատ դեպքեր գիտեմ, որ կան տղամարդիկ, որոնք 2 ընտանիք ունեն, մեկը Հայստանում, մյուսը Ռուսաստանում կամ էլի մի տեղ:
    Դա նրանից է, որ տղամարդը առանց կնոջ չի կարող երկար ապրել, չմանրամասնենք պատճառները, այլ նշենք այս փաստը: Եթե ընտանիք էլ չկազմեն ապա որոշ ծառայությունների դիմում են,

    ահավոր է, ահա ինչու սա դժբախտություն է առաջին հերթին նման կանանց համար
  6. cold skin-ի ավատար
    Վարդ հետաքրքիր հարց ես առաջ քաշել…
    Սկսեմ պատմությունս… Ես արդեն 9 տարի է ապրում եմ քրոջս հետ՝ մենակ: Ծնողներս ապրում են Մոսկվայում: Սոցիալական ծանր վիճակն է ստիպել, ու նպատակը՝ երեխաներին բարձրագույն կրթություն ապահովելը: Ասեմ որ սկզբում հայրս գնաց, մեկ տարի հետո էլ մայրս: Մենք այստեղ մնացինք մենակ, մերոնք ՝ այնտեղ: Համաձայն եմ քո հետ, իրոք որոշակի հոգեբանական երևույթներ են սկսում գլուխ բարձրացնել… Մեկ-մեկ մտածում եմ, որ եթե մենք միասին լինեինք գուցե ուրիշ կենցաղ, ուրիշ «կյանք» ես կունենայի: Մարդը սովորում ա մենակությանը ու երբ, հանկարծ, մեկն ուզւոմ ա խախտի էդ մենակության օրենքները, մի հատ ահավոր ռեզոնանս, դիսկոմֆորտա սկսում գլուխ բարձրացնել… մի խոսքով լավ բան չի պառակտումը, ու մեծ հաճույքով մեղադրում եմ պետությանը… Հիմա ես համ ինքնավստահ եմ, համ չէ, մի տեսակ կիսատ եմ… Համ ուրախ եմ որ մայրս ու հայրս միասին են, համ չէ՝… բա մեն՞ք…
    Հ.Գ. Լավագույնի համար են ապրում մարդիկ…
  7. Apsara-ի ավատար
    Մեջբերում cold skin-ի խոսքերից

    Հարգանքներս հայրիկիդ և մայրիկիդ, որ իրար հետ են, եթե քույրերով մենակ եք մնացել բարձրագույնի շեմին, ապա դրա միջով անցնում են շատ շատերը, ինչ-որ տեղ այդ տարիքում մարդ պատրաստ է և կարող է ինքնուրույն ապրել: Օրինակ ես ձեր ընտանիքը կիսատ չեմ համարի, այն ամբողջական է:

    Ի դեպ ըստ իս երեխան ծնված օրվանից ինքնուրույն և առանձին էակ է, իր իրավունքներով, ցանկություններով և հնարավորություններով, որին 15, 16 տարեկանում ազատություն տալը նորմալ է:
    Իսկ այր ու կին մեկ մարմին ինչպես նաև մեկ մարդ և մեկ հոգի, նրանք իրարից բաժանումը հանուն ինչի էլ որ լինի սխալ է