Նայել RSS հոսքը

Apsara

Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ

Գնահատել այս գրառումը
Առաջին անգամ մետրոյով առաջինից մինչև վերջին կանգառը գնացին, և պարզվեց, որ վերջին կանգառում Թատրոն կա. մի հետաքրքիր բացահայտություն էր փոքրիկ քույրերի համար;
_Մամ, իսկ ի՞նչ ներկայացում ենք նայելու,- հարցրեց նրանցից մեկը:
_Այ այն պաստառի վրա տեսնում եք վերնագիր է գրված, հենց այդ ներկայացումն էլ կդիտենք:
_<Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ>,- կարդաց քույրերից մեծը և մի քիչ մտածելուց հետո ասաց,- քուր, պիտի որ ուրախ ու ահավոր հետաքրքիր լինի, տես ինչ ուրախ է գրված վերնագիրը:
_Չգիտեմ, կնայենք կտեսնենք, մենակ չձանձրանանք,- պատասխանեց փոքր քույրը:
Իսկ պաստառը իսկապես, որ բավականին ուրախ էր` երեք անունները զբաղեցնում էին պաստառի վերևի ամբողջ մասը և
սպիտակ ֆոնի վրա պատկերված էին վառ կարմիր գույնով, կլորավուն տառերով և ուրախ կորեր էին գծում: Վերնագրի մյուս մասը սովորակն ուղիղ տառերով նրանց ներքևում էր պատկերված, նույն կարմիր գույնով: Մեկ հայացքն էլ բավական էր, որ նման պաստառը ասոցացվեր ուրախ-զվար, նույնիսկ մանկական ներկայացման հետ:
Եվ իսկապես ներկայացումը սկսվեց շատ ուրախ նոտայով.

Վիլին թափառաշրջիկ էր, բայց դա նրան չէր խանգարում լինել շատ ուրախ զվարթ մի աղջնակ, որը շաատ էր սիրում գնացքներ, նա համարյա ամբողջ իր ժամանակը ծախսում էր գնացքների գծերի վրա քայլելով կամ հաշվելով, թե այդ օրը քանի գնացք անցավ: Դա մի հեռավոր գյուղ էր, որտեղ գնացքի կայարանի մոտ մի բար կար, ահա այնտեղ էլ շուտով որպես սպասուհի սկսեց աշխատել Վիլին, չէ կներեք, արդեն Թիթին: Նա նույն կենսուրախ աղջնակն էր և ահա մի օր այդ գյուղաքաղաք է գալիս մի նոր երիտասարդ, նրանք ծանոթանում են, սիրահարվում, ապագայի և ամուսնության պլաններ կազմում, Թիթին հղիանում է և երբ այդ մասին տեղեկացնում է իր սիրելիին, նրանց մեջ անհասկացության նոտա է անցնում: Տղան ասում է, որ նրանք դեռ այնքան գումար չունեն, որ կարողանան երեխա մեծացնեն, որ նա պիտի մեկնի այստեղից, գումար հավաքի և հետ կգա Թիթիի հետևից:
Հիմա այդ բարում մի կին է նստած, նրանից միշտ խմիչքի տհաճ հոտ է գալիս, հազվագյուտ է ժպտում, տղամարդկանց համար հասանելի մի շունիկ է դառել: Նրա անունը Ջիգ է, նա չունի ոչ մի երազանք, ոչ մի նպատակ, բայց դեռ սպասում է: Հավանաբար տարուց շատ է անցել, քանի որ Թիթին Ջիգ դառնալուց հետո շաատ է փոխվել: Բայց գալիս է նա, գալիս օֆիցերի հագուստով, կոկիկ հագնված, սանրված, մաքուր, իսկ Ջիգը սեղանի տակ է թաքցնում բաժակը, բայց նա նկատում է, որ Ջիգը հարբած է:
Խոսակցություն, մեղադրանքներ մեկը մյուսի հասցեին, անիմաստ և ուշացած արդարացում, խոստումին տեր կանգնելու համոզմունք...
Ներկայացման վերջը`
Ջիգը քայլում է գնացքի ռելսերի վրայով, և երգում կամ ասում, որ ինքը գնացքներ շատ է սիորում, նրանք գալիս են այնտեղից և գնում հեռու, տեղեր, որտեղ նա երբեք չի լինի, երանի ինքն էլ գնացք լիներ և գնար հեռու; Գնացքի ձայն, Ջիգը հարբած է, չի լսում կամ գիտակցում, գնացքի ձայնը ուժեղանում է, իսկ Ջիգը անհայտանում:


Տարիներ են անցնում, քույրերըը մեծանում են, բայց ներկայացումը չեն մոռանում, այն մինչև նրանց նուրբ սրտի խորքը հետք է թողնում; Եվ ահա մեծ քույրը իր ամուսնու հետ նորից մետրոյով գնում է մինչև վերջին կանգառ, հիշողությունը զարմանալիորեն մանրամասն ճշգրտությամբ վերականգնվում է: Թատրոնը կարծես թե մինչ այժմ էլ գործում է, սակայն չկար այդ ներկայացման պաստառը: Հիմա նա փնտրում է այն վիպակը, որի հիման վրա բեմադրվել էր ներկայացումը և ոչ մի կերպ չի կարողանում գտնել, քանզի հիշողության մեջ պահպանվել է միայն ներկայացման վերնագիրը
Օգնեք նրան

Ուղարկել «Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ"» Digg-ին Ուղարկել «Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ"» del.icio.us-ին Ուղարկել «Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ"» StumbleUpon-ին Ուղարկել «Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Dayana-ի ավատար
    Վերջին տողը լուրջ էր, թե ես եմ շատ խմել?
  2. Apsara-ի ավատար
    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    Վերջին տողը լուրջ էր, թե ես եմ շատ խմել?
    Դայ կեֆիրից վաբշե չեն հարբում
    բայց չհավատալու մոմենտը չջոգեցի, կարողաես էլ ջուր եմ շատ խմել