Նայել RSS հոսքը

Ֆոտոն

Կյանք կամ հրաշք

Գնահատական. 7 ձայն, 5.00 ընդհանուր:
Կյանք կամ հրաշք, մի՞թե հոմանիշներ չեն այս բառերը: Ծնվել, ապրել, ..., բայց այսքանն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հարցն ավելի բարդ է երջանկության, սիրո և մյուս իդեալականացված գաղափարների հետ: Երբ մարդ գոհ է, ուրախ է միայն այն փաստի համար, որ ծնվել է իր մայրիկին տեսնելու համար, իրեն երջանիկ է զգում, ոչ մի պահ ավելորդ չի համարում վայելել, զգալ համը կյանքի, հենց այսպիսին են երջանկության դրսևորումները: Տեսնել սիրելիին, հարազատին և չկարողանալ զսպել ուրախությունն ու ցնծությունը նրան տեսնելիս, չկշտանալ նրա գեղեցկությունները դիտելուց, անընդհատ նկատել և չալարել ասել հաճելի բառեր ու պաչիկներ սիրով նվիրել:
Երջանկությունն ինքնուրույն երևույթ չի: Այն հոգու պես է. ամեն մեկի մեջ էլ կա: Ուղղակի ցանկություն է պետք այն զգալու համար: Եվ ո՛չ միայն, ցանկությունն էլ բավարար չէ: Պետք է նաև տիրապետել երջանիկ, ուրախ լինելու արվեստին, գիտությանը: Դա մասնագիտություններից առաջինն է, որ անհրաժեշտ է կյանքը սիրով ապրելու, կերտելու, վայելելու համար, նաև շրջապատին երջանկացնելու համար:
Մարդը ինքնուրույն չի կարող երջանիկ լինել, քանի որ մարդու մեջ սերն անսահման չէ: Սիրելը մեծ էներգիա է պահանջում: Բայց իրեն պահում է այնպես, անվերջ է կարծես, երբ կա ևս մեկը կամ ուղղակի շրջապատ: Դրա պատճառը սիրո այն հատկության մեջ է, որ սերը փոխադարձ է, այսինքն՝ այն անդրադառնում է ճիշտ այնպես, ինչպես լուսային ճառագայթը հայելիներով շրջապատված միջավայրում անդրադառնում, բեկվում, կլանվում է: Իսկ այդ հայելիները մարդիկ են: Այստեղ երևի մի տարբերություն կա հայելիներից: Ենթադրում եմ, որ մարդիկ ունեն շատ-շատ տարբեր կլանման, անդրադարձման և այլ գործակիցներ: Նաև սեռերի միջև ավելի ակնհայտ տարբերություն կա:

Ես հակված եմ մարդուն նկարագրել ֆիզիկայի բոլոր տերմիններով միաժամանակ, այսինքն՝ մադուն վերագրում եմ այն բոլոր հատկությունները, որ ընդհանրապես ունեն երկրի վրա եղած մարմինները, նյութերը և կենդանիները: Եվ այդ մեծ հատկությանն էլ վերագրում եմ մարդու այդքան բազմազան ու հետաքրքիր էությունը:

2.5.2006թ.

Ուղարկել «Կյանք կամ հրաշք"» Digg-ին Ուղարկել «Կյանք կամ հրաշք"» del.icio.us-ին Ուղարկել «Կյանք կամ հրաշք"» StumbleUpon-ին Ուղարկել «Կյանք կամ հրաշք"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Ապրե՛ս Ֆոտոն ջան. անուշահոտ խոսքեր ես գրել. բրավա՛։
  2. enan-ի ավատար
    Մարդը ինքնուրույն չի կարող երջանիկ լինել
    Լավ է ասված