Ի՞նչ է փշաքաղվելը
Երբ մարդու մոտ առաջանում է զգացմունք ինչ-որ ազդակի ազդեցությամբ, նորմալ վիճակի՝ ադրենալինի համասեռ բաշխվածությունը խախտվում է: Հետևաբար, փոխվում է նաև օրգանիզմում ջեմաստիճանի բաշխվածությունը: Արդյունքում առաջանում է էներգիայի հոսք ամբողջ ծավալով:
Իմ օրինակով:
Երբ ես փշաքաղվում եմ, զգում եմ հոսք վերից վար այն ժամանակ, երբ իմ գլուխը, դեմքը համեմատաբար ավելի տաք են քան ձեռքերը և ոտքերը, և ընդհանրապես ներքևի մասերը: Էներգիայի բաշխվածությունը մոտավորապես կարելի է ցույց տալ բերված նկարով:
Ընդ որում, էներգիայի հոսքը տեղի է ունենում ոչ թե ակնթարթորեն, այլ dt = 1...6 վայրկյանի ընթացքում: Քանի որ էներգակիրները մոլեկուլի մեջ էլեկտրոններն են, որոնք նաև կարող են տեղաշարժվել կամ շեղվել, ապա հոսքը ուղղված է հոսանքի ուղղությամբ՝ էլեկտրոնների շարժման հակառակ ուղղությամբ:
Այսպիսով, առանց տարակույսի, փշաքաղվելը զգացմունքի հետևանքով առաջացած էլեկտրոնների անհամասեռ բաշխվածության անցումն է հանգիստ՝ էլեկտրաչեզոք վիճակի:
Օրգանիզմի ընդհանուր լիցքը չի փոխվում, ուղղակի ներքին ուժերի ազդեցությամբ առաջանում են երկբևեռներ, որոնց բևեռացման մոմենտի վեկտորը ցույց կտա զգացմունքի ուժգնությունը, իսկ ավելի ուժեղ զգացմունքին կհամապատասխանի փշաքաղման ավելի երկար ժամանակ:
Հաճախ առաջանում են փշաքաղման տատանումներ: Այսինքն՝ վերը նկարագրվածը կրկնվում է մի քանի անգամ: Դա նշանակում է, որ ազդակը ներգործում է պարբերաբար (կամ անդադար, որի դեպքում լիցքավորվածությունը հագենալով պարպվում ու նորից լիցքավորված վիճակի է անցնում):
Հետևանքներ: Անհամասեռ բաշխվածությունից առաջանում է օրգանիզմի մի մասում շոգելու, մյուսում մրսելու երևույթը:
Ընդհանուր մեկնաբանություն: Փաստորեն, զգացմունքի ազդեցությամբ, որը այստեղ էլեկտրաշարժ ուժն է, առաջանում է լիցքավորված օրգանիզմ, այսինքն՝ հոսանքի աղբյուր: Երբ արտաքին ուժը դադարում է, առաջանում է հոսանք, որն անցնում է օրգանիզմով վերջավոր արագությամբ, որով էլ պայմանավորված է փշաքաղման տևողությունը:
20.12.2005թ.