Նայել RSS հոսքը

Անուկապատում

«Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»

Գնահատական. 3 ձայն, 3.33 ընդհանուր:
Բարբարոսը չգիտեմ, բայց ճկունության առումով Չարենցի էս խոսքերը խիստ դիպուկ են բնութագրում մեր լեզուն։ Ո՞վ չգիտի, որ ճկունությունն ընդհանրապես դրական հատկանիշ է, դե, մեր հայերենն էլ, ինչպես գիտեք, ճկունություն ունի՝ աշխարհը չունի։ Առաջին հայացքից ուղղակի հրաշալի հատկանիշ է. ճկուն է, ուրեմն արտահայտչաձևերն էլ համապատասխանաբար ավելի շատ են, նրբերանգներով հարուստ։ Նույն միտքը բազում ձևերով կարելի է արտահայտել՝ ամենատարբեր նրբերանգներ հաղորդելով ասածիդ։ Մի խոսքով՝ թվում է, թե ոնց ուզես՝ կարող ես ճկել։ Բայց արի ու տես, որ մեր լեզվի էս բացառիկ հատկանիշը մենք՝ լեզվակիրներս, հաճախ էնքան ենք չարաշահում, որ որոշ գերճկումների հետևանքով մեր լեզուն բառացիորեն ձևախախտվում է՝ նմանվելով բոլոր կողմերից լոճած (դե, անհաջող կերպով ճկած, էլի) ռետինե զանգվածի... Ուրիշ լեզուներում, ելնելով դրանց կառուցվածքային առանձնահատկություններից, էդպիսի ճկումներ սկզբունքորեն հնարավոր չեն. կարծր զանգված են, մի թեթև էլ որ քաշես, կկոտրվեն կամ կպատռվեն։ Իսկ մերն ինչքան ուզում ես՝ քաշի, չի պատռվի, փոխարենը կլոճվի, դրա համար էլ մենք, էսքան հարուստ, սիրուն ու ճկուն լեզու ունենալով հանդերձ, գրագետ չենք խոսում, ու մեր գրականի ու խոսակցականի միջև անդունդը սարսափելիորեն խորն է։ Համենայնդեպս, իմ իմացած ոչ մի լեզվում դրանց միջև անդունդն էդքան խորը չէ, որքան հայերենում։ Ինչու՞, որովհետև հայերենն էնքան ճկուն է, որ ճկելիս չենք զգում, թե երբ ենք անցնում թույլատրելիի սահմանը...
Այսինքն՝ բարբարոսն էլ գուցե մենք ենք, ոչ թե մեր լեզուն...

Ուղարկել ««Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»"» Digg-ին Ուղարկել ««Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»"» del.icio.us-ին Ուղարկել ««Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»"» StumbleUpon-ին Ուղարկել ««Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»"» Google-ին

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    մենք են բառ–բառ–ոս, իսկ մեր լեզուն մեր զենքը. ՀԱՅՈՑ ԼԵԶՎՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ։