Նայել RSS հոսքը

Բլթանոց

Ճամպրուկ

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Մի հատ մեծ ճամպրուկ ունեմ, շատաա~տ մեծ ու հին ու քռչոտ... Ինքը միշտ չի մեծ եղել, ժամանակին ինքը ընդհանրապես չի եղել, իսկ հետո` սկսել ա մեծանալ ու մեծանալ ու մեծնալ...
Ճամպրուկիս մեջ մի քանի իրեր կան, որ մեջը դրած ամեն տեղ հետս տնում բերում եմ: Մեկ-մեկ շատ ծանր ա դառնում ճամպրուկս, ճանապարհին խանգարում ա ահավոր, ուզում եմ շպռտեմ-գնա, բայց չեմ կարողանում; Տանում ամենաբարձր կամուրջի վրայից ներքև եմ գցում ու որոշ ժամանակ թվում ա, թե ազատվել եմ դրանից, բայց հենց տուն եմ հասնում, նայում եմ մահճակալի տակ. տեղում ա;
Ճամպրուկիս մեջ մի քանի իրեր կան: Դրանցից մեկը մի զույգ խոշոր, փոշոտ, տանջված բածինկեք են, կյաժ գույնի: Դրանցով շատ են սար բարձրացել ու քարքարոտ տեղերով անցել, դրա համար շատ են մաշված: Մեկ-մեկ հանում եմ բածինկեքը, դնում եմ առաջս, ու համոզում եմ ինքս ինձ, որ այդքան էլ վատը չեն, կարելի է պահել դրանք, չէ որ ինչ էլ լինի, դրանք էն բածինկեքն են, որ կյանքի տարբեր փուլեր ենք անցել միասին, ամենադժվար ու անհասանելի տեղերով ենք մագլցել: ՈՒ հենց էն ժամանակ, երբ արդեն քիչ ա մնում նորից հագնեմ էտ բածինկեքս, դրանք կատաղում են, սկսում են վայրենավարի քայլել ամեն ինչի վրայով, ու կարևորը` դեմքիս են թռնում ու ճամպրուկի մյուս բնակիչների վրայով են անցնում` ոտից գլուխ ցեխ անելով: Նորից հավաքում եմ, դնում եմ տեղը, մինչև նորից չկարոտեմ:
Մյուս իրը մի հատ մեծ, չաղ, տրաքած պակռիշկա ա: Էտ պակռիշկեն ռեզինա թողում ու փշրվում ա լրիվ: Ինչքան ինձ հիշում եմ, միշտ էլ տենց սատկած պակշիռկա ա եղել, որ երազում ա մի օր կամազի ակին հագնի: Բայց ասա, ա~յ ճաքած, դու' ուր, կամազն ուր?
Շա~տ ա ծանր, շա~տ.... մեկմեկ չեմ կարողանում էլ քարշ տամ, քիչ ա մնում շպրտեմ, ու էլի չեմ կարողանում; Ցավացնում ա, խեղդում ա, մեկմեկ չի թողնում առաջ նայեմ, բայց պահում եմ;
Երբ որ բացում եմ ճամպրուկս մեկմեկ, էնքան փոշի ու աղբ ա մեջից թափվում: Ակամայից մտածում եմ` ինչքան ուզում ես աղբ ու զիբիլից հեռու մնաս, փոշի չհավաքես, մեկա դրանց մասնիկները գալիս կպնում են շորերիդ, կոշիկներիդ, լցվում են ճամպրուկդ: Ժամանակ առ ժամանակ ինչ էլ անես, պետք ա գոնե հետքերը դրանց մաքերս:
Մի հատ տրաքած պեռաշկի ունեմ ճամպրուկիս մեջ: Արդեն վաղուց սառել ա: Տենց էլ չիմացա` մեջը ինչով էր, որտև դրսից ` քարից էր: Ինչքան փորձեցի ջարդեմ, կծեմ, տաքացնեմ, չստացվեց: Տենց էլ մնաց քարից պեռաշկի` սեփական հոգնած ձեթի մեջ տապակած:

հետո...

Ուղարկել «Ճամպրուկ"» Digg-ին Ուղարկել «Ճամպրուկ"» del.icio.us-ին Ուղարկել «Ճամպրուկ"» StumbleUpon-ին Ուղարկել «Ճամպրուկ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Հայկօ-ի ավատար
    ...
  2. Chuk-ի ավատար
    Մի հատ տենց ճամպրուկ էլ ես ունեմ: Մի քանի տարի առաջ, որոշեցի խելքս էլ էդ ճամպրուկում պահել, հանեցի, խնամքով հարդարեցի, ու թաքցրի ճամպրուկիս մեջ, բայց մեջն էնքան շատ բան կա, որ արդեն քանի տարի ա, փնտրում ու չեմ գտնում: Մեկ մեկ փնտրելուց հիշողությանս հյուսերից եմ գտնում, բայց դե առանց խելք ինչի՞ս ա պետք, ու տենց նորից գցում եմ ճամպրուկի մեջ ու թողնում, որ փոշոտվեն...
  3. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Իսկ փորձե՞լ ես այն պահել քո սեփական պադվալում։
  4. Ֆրեյա-ի ավատար
    Ճամպրուկիս հաջորդ էքսպոնատը կաշվից գոտիներ են, հատուկ այն չափի, որ հարմար լինի կապել պարանոցից; Միայն դրանց տեսքը ու հիշողությունը , որ ճամպրուկումս այդ կաշվե գոտիները ունեմ ինձ խեղդում են այն չափ, եթե մեկը վզիս կապեր դրանք ու սկսեր քիչ-քիչ ձքել գոտիները, ամեն անգամ անցքը մի հատով էլ մոտիկացնելով;
    Ճամպրուկի մեջ մի անկյուն կա` ահավոր մութ ու ահավոր խորը, որ ինչքան էլ նայում եմ մեջը, փորձում եմ տեսնել այդ անկյունի պարունակությունը` չի հաջողվում; Այդ անկյունն ինձ շատ է վախեցնում, որովհետև չգիտեմ` ինչ կարող է այնտեղից դուրս գալ; Մի քանի անգամ վատ բաներ են դուրս եկել, շաաատ վատ բաներ; Ճիշտ է, դրանք նպատակակետին չեն հասել ու չեն կարողացել որևէ մեկին վնաս պատճառել, բայց վախենում եմ. գուցե հաջորդ անգմամ հաջողվեն, որովհետև երբ դրանք դուրս են գալիս ես անզոր եմ լինում դեմն առնել, կամ էլ` հակառակը, ուրախանում եմ դրանց ու ինքնավստահություն ձեռք բերած` սպասում եմ, թե երբ են իրենց գործն ավարտին հասցնելու; Ինչ լավ է, որ չի ստացվում, ինչ լավ է, որ դրանք չեն վերածվում ճամպրուկում ևս մեկ "բնակչի":
    Ճամպրուկում մի հատ սատկած կռիս կա, սատկած` փոխաբերական իմաստով, չնայած` դրանից եկող սատկած կռիսի հոտը նույնիսկ փակած ճամպրուկի դեպքում է գալիս; Էտ կռիսը սատկած չի իրականում, բայց որ նայում ես վրան, միանգամից չես հասկանում; Դա ուղղակի կուչ եկած, սմկած, խղճացած, վախեցած ու մեղկ կռիս ա; Թաթիկները` ճմրթված ու նիհաար, սեղմել ա դունչին ու աչքերը փակել ա, որ չխփեն: Ասում են` ընկերություն մի արա անկյուն ընկած կռիսի հետ, ես էլ` չեմ անում, փորձում եմ մենակ օծանելիքով դրա սատկած հոտը թաքցնել;

    հետո...
    Թարմացել է 06.10.2009, 21:03 ըստ [ARG:5 UNDEFINED]
  5. Բարեկամ-ի ավատար
    կայֆ էր
    կարելի ա մրցույթ հայտարարել. "իսկ ինչպիսի՞ն է ձեր ճամպրուկը"
  6. Ֆրեյա-ի ավատար
    Ահավոր ա ճնշում ճամպրուկի մեջի քարերից մեկը... զզվել եմ արդեն, բայց ազատվել չեմ կարողանում: Ու էն որ ամերիկացիները ասում են, է, էվրի դեյ, էվրի սինգլը դեյ, հիշացնում ա, որ ինքը իմ ճամպրուկի մեջ ա....
    Տարբերակները երկուսն են. կամ բոլոր ուժերս լարում եմ, հանում եմ էտ քարը ու շպրտում եմ դեն, կամ շարունակում եմ հետս քարշ տալ ու անընդհատ հիշել, տանջվել, թողնում եմ որ խանգարի ինձ ապրել ու խանգարի լինել "Ես":
    Մութ անկյունից էլի սկսել են կենդանիներ դուրս գալ: Նորից ինձ չեն թողնում անել այն, ինչ ճիշտ է, այլ ստիպում են անել սխալ բաներ: Իսկ ես՝ չեմ դիմադրում: Այն պահերին, որ զգւմ եմ կենդանիների առկայությունը, կամքիս ուժը զրոյանում է ու սկսում եմ շարժվել նրանց թելադրանքով:
    ՈՒժերս լքում են ինձ, մի քիչ էլ... ու նորից կվերածվեմ էն ճահճի ջրիմուռախառը գորտի… Մի քանի ժամ տևացած պայծառացումը սպառվում է: Ես եմ մեղավոր, թե ներվերիս ազդողները՞
    Երևի՝ ես, որ թողնում եմ ներվերիս ազդել:
    Լավ... կարևոր չի....
    Ամեն ինչից կա ելք, ոչ թե ուղղակի ելք, այլ լավագույն ելքը, ուղղակի դրան պետք է հասնել:
    Ես կհասնեմ... խոսք եմ տալիս... կհասնեմ... հանուն երջանիկ օրերի, հանուն երազանքների...
  7. Հայկօ-ի ավատար
    Հմմ... Դու ե՞ս ճամպրուկը քարշ տալիս, թե՞ ճամպրուկդ անիվներ ունի, ինքն է քեզ տանում : Փորձիր վրան կանգնել, ավելի հեռուն կտեսնես :