Նայել RSS հոսքը

Apsara

Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը

Գնահատել այս գրառումը
Копия поста с сайта LiveJournal
Пользователь lavi_na писал:

Очень часто от рядовых обывателей приходится слышать про то что мол японская кухня лучшая в мире, что она мол самая полезная...
Итак вашему вниманию предлагается небольшая статейка в который описывается реальный случай из жизни одного японца. После прочтения задумайтесь чья же все-таки кухня полезнее всего.

Мистер Шота Фудживара из японской префектуры Гифу очень любил суши и сушими. Он любил их настолько, что всегда старался потреблять их максимально "живыми и свежими". Последние 3 года его стали мучать тяжелые головные боли, которые он поначалу списал на мигрень и стресс от работы. Лишь только тогда, когда начали нарушаться психомоторные функции, он решил обратиться к врачу. Сканирование мозга и рентген мало что показали. Однако, внимательно обследовав скальп, доктор заприметил небольшие движения под кожей. Во время же проведения локальной анестезии, врачом были замечены маленькие червячки, выползающие наружу. Сразу же было произведено серьезное хирургическое вмешательство. Масштабы заражения привели врачей в ужас:
http://i017.radikal.ru/0711/0d/9a258e648bad.jpg
http://i033.radikal.ru/0711/3e/9213b0b3a379.jpg
Նկարները թեմայի շուրջ հատուկ պինդ նյարթեր ունեցողների համար

Ուղարկել «Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը"» Digg-ին Ուղարկել «Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը"» del.icio.us-ին Ուղարկել «Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը"» StumbleUpon-ին Ուղարկել «Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը"» Google-ին

Թարմացել է 02.10.2009, 00:18 ըստ [ARG:5 UNDEFINED] (Չուկի խնդրանք)

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Չէ բայց ուղեղի պահն էլ էտքան անհասկանալի ու դժվար չի, վերցնենք Հայստանում շատ տարածված էխինակոկ տեսակը, որը թե սրտում, թե թոքերում, թե լյարդում և թե գլխուղեղում տեղակայվում է, քիչ-քիչ է նվաճում օրգանիզմը, բայց հենց էխինակոկի դեմ ոչինչ չկա, միայն վիրահատություն:
    Վարդ, քո ասած սցենարով (ես կրկնում եմ, մասնագետ չեմ, լոկ տրամաբանությանս վրա հիմնվելով վերլուծում եմ), իրանք սկսում են զարգանալ աղիքային համակարգում, հետո տեղը նեղանալուց հետո ճեղքում, դուրս գալիս ու աստիճանաբար ընդլայնվում, ի վերջո հասնելով նաև գլխին:

    Շատ լավ, այդ դեմքում մարդը պիտի ուժեղ ցավեր ունենար ոչ միայն գլխում, այլև այդ ողջ «ճանապարհահատվածում», ճիճուները պիտի էդքան շատ լինեին ոչ միայն ուղեղի մոտ, այլ տարբեր օրգաններում, քայքայեին, ուտեին, հասցնեին կատաստրոօֆիկ վատ վիճակի:

    Մինչդեռ տեքստում այլ տեղերի ցավերի մասին ոչ մի խոսք չկա, չկա խոսք այլ հատվածների, օրգանների ճիճվոտած լինելու մասին: Էլ չեմ ասում, որ նման մաշտաբային հարձակման ու տարածման դեպքում չեմ կարծում, որ մարդն ապրեր:

    Ու էլի գալիս եմ նրան, որ միայն մի տեղով պայմանավորված բացատրությունը (կապված քաղցկեղի հետ) անձամբ ինձ համար ավելի համոզիչ է:

    Սուշիի վարկածի առաջացումն էլ հակված եմ համարել որոշակի սննդատեսակների դեմ հակագովազդի համար օգտագործված հնարք: Կրկնում եմ. հավանական են համարում սուշիից ճիճվի առաջանալը, բայց չեմ կարծում, որ այս զարգացումով:
  2. Հայկօ-ի ավատար
    Իսկ ինչու՞ մյուս սուշիակերների մոտ սենց բան չկա: Նկատի ունեմ՝ սա եղակի դեպք ա, չէ՞:

    Տենց որ լինի՝ պահածոներից էլ բրուցելիոզ են հիվանդանում, հարիսայի մեջ էլ կարող ա ջարդված ապակի լինի, ստամոքսդ ծակի:
  3. Apsara-ի ավատար
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից
    Իսկ ինչու՞ մյուս սուշիակերների մոտ սենց բան չկա: Նկատի ունեմ՝ սա եղակի դեպք ա, չէ՞:

    Տենց որ լինի՝ պահածոներից էլ բրուցելիոզ են հիվանդանում, հարիսայի մեջ էլ կարող ա ջարդված ապակի լինի, ստամոքսդ ծակի:
    Պատասխանեմ առաջին հարցին՝ եթե սուշին ուտում ես նորմալ ռեստորանում, ապա հում ձուկը սառեցված է լինում, իսկ պարազիտների մեծամասնությունը մինուս քսանից/կարծեմ/ հետո ոչնչանում է, նույն ազդեցությունն ունի, ինչ եփելը, հետո միսը ստուգվում է և այլն, տեքստում նշված է որ մարդը սիրում էր թարմ ուտել այդ ամենը, ով գգիտի նաև ինքնապատրաստման եղանակով:
    Պահածոներից թունավորումներն էլ քիչ չեն, ակումբում դրան նվիրված թեմա կա, բայց ինչպես միշտ ՝ ս գլազ դօլօյ իզ սեռդցա վոն Հիվանդանոցում աշխատողներից հարցրեք՝ պաղպաղակ, պահածո, առաջ ձու, ինչքան մարդ էր լինում թունավորված, բայց միշտ էլ զլմները լռում են տենց բաների մասին:
  4. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Վարդ, քո ասած սցենարով (ես կրկնում եմ, մասնագետ չեմ, լոկ տրամաբանությանս վրա հիմնվելով վերլուծում եմ), իրանք սկսում են զարգանալ աղիքային համակարգում, հետո տեղը նեղանալուց հետո ճեղքում, դուրս գալիս ու աստիճանաբար ընդլայնվում, ի վերջո հասնելով նաև գլխին:

    Շատ լավ, այդ դեմքում մարդը պիտի ուժեղ ցավեր ունենար ոչ միայն գլխում, այլև այդ ողջ «ճանապարհահատվածում», ճիճուները պիտի էդքան շատ լինեին ոչ միայն ուղեղի մոտ, այլ տարբեր օրգաններում, քայքայեին, ուտեին, հասցնեին կատաստրոօֆիկ վատ վիճակի:

    Մինչդեռ տեքստում այլ տեղերի ցավերի մասին ոչ մի խոսք չկա, չկա խոսք այլ հատվածների, օրգանների ճիճվոտած լինելու մասին: Էլ չեմ ասում, որ նման մաշտաբային հարձակման ու տարածման դեպքում չեմ կարծում, որ մարդն ապրեր:

    Ու էլի գալիս եմ նրան, որ միայն մի տեղով պայմանավորված բացատրությունը (կապված քաղցկեղի հետ) անձամբ ինձ համար ավելի համոզիչ է:

    Սուշիի վարկածի առաջացումն էլ հակված եմ համարել որոշակի սննդատեսակների դեմ հակագովազդի համար օգտագործված հնարք: Կրկնում եմ. հավանական են համարում սուշիից ճիճվի առաջանալը, բայց չեմ կարծում, որ այս զարգացումով:
    Չուկ, ես չեմ ալարել, այսքանը կարդացել եմ, ցավոք միանգամից անգիր անել չգիտեմ, թե չէ քո բոլոր կասկածները կցրեի, http://gatchina3000.ru/brockhaus-and.../029/29077.htm
    Բացի դրանից, հո սովետական բժշկական էնցիկլոպեդիային չհավատալչես կարող, մեր տանը կա, արի բաց, կարդա, հետո կասկածի
  5. Chuk-ի ավատար

    Մի օր չեմ ալարի, կկարդամ, հետաքրքիր է, շնորհակալություն

    Սակայն ամեն դեպքում չկա որևէ հիմք պնդելու, որ այդպես է եղել, հաշվի առնելով, որ ինտերնետում նույն դեպքը լրիվ այլ կերպ էլ է մեկնաբանվել:
  6. Grieg-ի ավատար
    Աըը դաժան նկարներ են, իսկ Էխինակոկը իրոք որ հեռու չի հայերի համար...
  7. Apsara-ի ավատար
    Մեջբերում Grieg-ի խոսքերից
    Աըը դաժան նկարներ են, իսկ Էխինակոկը իրոք որ հեռու չի հայերի համար...
    Ուսումնասիրություններս ավելի ընդլայննելու համար երեկ գնացի և զրուցեցի բժիշկի հետ /ոչ իմ ծնողների, այլ անծանոթ/, որը զբաղվում է պարազիտների հայտնաբերմամբ և նրանցից օրգանիզմի մաքրմամբ, նա համոզվածությամբ ասում է, որ բնակչության մոտ իննսուն տոկոսը վարակված է այս կամ այն տեսակի պարազիտով, մարդիկ չեն էլ կասկածում այդ մասին և միայն շատ թույլ օրգանիզմ և իմունիտետ ունենալու դեպքում սիմպտոմները ուժեղանում են և մարդիկ դիմում են բժշկի, բայց նույնիսկ դիմելու դեպքում շատ քիչ բժիշկներ են խորհուրդ տալիս ստուգվել պարազիտների առկայության համար: Հիմնականում կատարվում է սխալ բուժում, որոշժամանակ սիմպտոմները անցնում են, իսկ հետո էլ ավելի ուժեղ են ի հայտ գալիս: Մարդ դառնում է խրոնիկ հիվանդ:

    Բացի այդ ասաց, որ այդ ճիճուները և պարազիտները ժամանակին ջրային միջավայրում ապրող են եղել, բայց հետո գերադասել են մարդուօրգանիզմը և քիչ-քիչ այնպես են ադապտացվել, որ հաճախ նրանցից ազատվելու համար երկարատև բուժումներ են հարկավոր: Նրանք նույնիսկ սովորել են թաքնվել, երբ մարդ համապատասխան դեղորայք է խմում որևէ տեսակը ոչնչացնելու համար, այդ տեսակը թաքնվում է մեկուրիշի մեջ, որի վրա տվյալ դեղը չի ազդում: Մատրյոշկեքի պես իրար մեջ մի քանի տեսակի պարազիտներկարող են հավաքվել, այդ դեպքում պայքարը նրանց դեմ շատ դժվար է լինում:
  8. Chuk-ի ավատար
    Վարդ, էս ամբողջ ասածներդ պարազիտների մասին ճիշտ է:
    Մենակ թե կրկնեմ, որ առաջին գրառումդ նվիրված էր կոնկրետ դեպքի ու որպես մահացու սարսափ էր ներկայացվել սուշին: Բոլորովտի չհերքելով Սուշիի բացասական կողմերը հարցնում եմ. ու՞ր ա ապացույց, որ կոնկրետ այդ դեպքը Սուշիի հետևանք է:
  9. Ռուֆուս-ի ավատար
    Վարդ ջան, ճիշտ ես, որ մարդու ուղեղը կարող է որդերի բաժին դառնալ, բայց քո դրած նկարները սրա հետ ոչ մի կապ չունեն:

    http://urbanlegends.about.com/library/bl-brainworms.htm այ էստեղ բավականին մանրամասն բացատրված է, որ հիվանդը իրականում տառապել է գլխուղեղի քաղցկեղից
  10. Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Մի բան տարօրինակ է այստեղ.

    Ընդհանրապես գլխի վիրահատության ժամանակ, կամ որեւէ այլ մազոտ մասերի վիրահատության ժամանակ սափրում են մարմինը եւ նոր սկսում վիրահատությունը։
  11. Ռուֆուս-ի ավատար
    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից
    Մի բան տարօրինակ է այստեղ.

    Ընդհանրապես գլխի վիրահատության ժամանակ, կամ որեւէ այլ մազոտ մասերի վիրահատության ժամանակ սափրում են մարմինը եւ նոր սկսում վիրահատությունը։
    Վիրահատության նկարները իսկական են, կատարվել են Ստենֆորդի համալսարանում: Մնացած ամեն ինչը սկսած սուշիից վերջացրած էդ մարդու անունից հորինված են: