Նայել RSS հոսքը

Լեռնցի

Ազգային պարերի երեկոն

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում երեկոյան ժամը 7-ին տեղի է ունենում անկրկնելի մի միջոցառում: Կարին խումբը, որի հմինադիր ղեկավարը Գագիկ Գինոսյանն է, բոլորին ներկայացնում և սովորեցնում է Հայկական ազգային պարեր:
Այդ միջոցառման շնորհիվ արդեն բազմաթիվ հայեր վերադարձել են իրենց ակունքներին, նրանց վերադարձվել է իրենց պարը, երգը…
Ինչևէ, Նարեկացու գողտրիկ սրահում հավաքվում են 200-300 մարդ և անտանելի տոթի, նեղության պայմաններում, մարդիկ համառորեն պարում են, փորձելով սովորել, հմտացնել իրենց շարժումները… և ահա հնչում է Գյովնդի զուռնան ու բոլորն իրար խառնվելով բռնում են ձեռք ձեռքից, մի կես րոպե իրար խանգարելով մինչ ստացվում է մի քանի շրջաններ, իրար մեջ ներդրված (սա հին հայկական մոտեցում է, երբ պարահրապարակը նեղ է լինում, մեկի փոխարեն պարում են մի քանի շրջաններով, որպեսզի չխանգարեն միմյանց):
Տարբեր կողմերից լսվում են պարային կոչեր, բացականչություններ և ահա պարի տեմպն ավելի է արագանում, և սկսում են պարել արդեն Վերվելի… պար, որտեղ մարդիկ թև թևի տված թռչկոտում են, ձգտելով ավելի հասնել երկնքին… Պարի ավարտից հետո, պարոն Գինոսյանը աղմուկ աղաղակի մեջ, որը կամաց կամաց մարում է երբ նա սկսում է խոսել, բացատրում է պարի շարրժումները, յուրքանչյուր շարժման իմաստը, պարի պատմությունը և այն շրջանները, որտեղ սովորաբար պարում էին տվյալ պարը…
Այնուհետև Կարինի տղաները խնդրում են սրահում տեղ ազատել, և արդեն միջոցառման հին մասնակիցները հասկանում են, որ պատրաստվում են Յարխուշտա պարել….
Յարխուշտա~ Քաջերի պար…. Սա հիմնականում Սասունում տարածված պար է, որն հայկական հազվագյուտ պարերից է, որտեղ պարում են զույգերով… կռվու’մ են զույգերով…
Պար, որ մեր պապերը պարում էին պատերազմից առաջ, հոգեպնդելով միմյանց… պար, որ արգելված էր պարել դավաճաններին, տկարներին, կռիվներին չմասնակցող տղամարդկանց…
Ահա զարկում են միմյանց և փոխանակում դրական լիցքերը… ու վայ նրան, ով թույլ զարկի...
Պարի ընթացքում այլոք պարում են ևս մեկ այլ քաջերի պար` Մշոխըռ…. Սա այն պարն է, որ պարվել է Բեռլինում, պարվել է Շուշիում… ու կպարվի դեռ Ստամբուլում… Էներգետիկ այս պարը պարզապես շուրջը թնդացնում է: Պարաշարքի տատանումները կարծես դրական ալիքներ է արձակում իր շուրջն ու ոգեշնչում բոլորին: Այն դիտել է պետք, այն պարել է պետք…
Ստորև տեղադրված է համապատասխան լինկ, Արցախյան կռվի տարիներից:
Բայց սա բոլորը չէր, այս անգամվա օրը յուրահատուկ էր… այդ օրը բոլորին հաճելիորն անակնկալ մատուցվեց` հյուր էին եկել Սահակ Սահակյանը, այնուհետև պատերազմի ֆիդայիներ Ապարանցի Պավլիկը, Թալինցի Աբրահամը և այլոք…. Նրանց ներկայությունը ոգեևչնչեց բոլորին:
Սահակ Սահակյանը կարծես նշեց իր երգի պրեմիերան և նրա նոր ձայնագրության տակ մենք պարեցինք Գյովնդ և Մայրոքե… Նա նշեց, որ ժամանակն է դուրս գալ ընդհատակից…. Ժամանակն է շպրտել ասպարեզից կեղտոտներին և ժողովուրդին մատուցել իրենը… կարծես թե վախենում են հեռարձակել այսպիսպ երգեր, մտավախությամբ, որ մի հայորդի կվերածնվի հոգեպես, նրա Հայկական Հոգին Հարություն կառնի և այդպես էր…
Նրա կատարմամվ հնչեց Հիմի էլ Լռենք եղբայրք, Հիմի էլ… բոլորը միասին երգում էին այդ երգը… մթնոլորտը եռում էր, երգին կրկին հաջորդեց Յարխուշտա… շուրջբոլորը զարկեր էին… կարծես կռվի տեսարաններ… այնուհետև խոսեց Ապարանցի Պավլիկը… նա խոսեց այսպես` Արվեստը հոգու կաթն է, շնորհակալ եմ Գագիկից, որ Ձեզ կերակրում է: Այսօր Ճապոնիայում աղջկա օժիտի հետ դնում են Նարեկի ճապոներեն թարգմանված տեսակը, իսկ մենք կարծես մոռացել ենք, որ Նարեկ ունենք…
Եվ հնչեց Մշոխըռը ու Ֆիդայինները ձուլվելով շարքերին, միասին պարեցինք… աննկարագրելի մթնոլորտ էր տիրում…
Որ մի հայ, ով չի հասկանում ազգային, հայրենիք բառերի իմաստը, լիներ այդ երեկոյին, անշուշտ, կըմբռներ, կզգար իր մաշկի վրա այդ ամենը…

Ուղարկել «Ազգային պարերի երեկոն"» Digg-ին Ուղարկել «Ազգային պարերի երեկոն"» del.icio.us-ին Ուղարկել «Ազգային պարերի երեկոն"» StumbleUpon-ին Ուղարկել «Ազգային պարերի երեկոն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Արիացի-ի ավատար
    Թալինցի Պավլիկ, արցախյան պատերազմի միակ ֆիդային, որ սովետական համազգեստ չի հագել, այլ հագել է իր պապի համազգեստով է կռվել, որով պապն էլ թուրքի դեմ է կռվել: Երբ նայում ես էս մարդուն` ֆիդայու բեղերով ու համետ ժպիտը դեմքին, աչքիդ առաջ են գալիս Աղբյուր Սերոբը, Գևորգ Չաուշը, Սեբաստացի Մուրադը և մնացածները:
    Պավլիկից բացի էնտեղ են Թալինցի Աբրահամը, Ջավախեցի Գագիկը ու մնացածները` յուրաքանչյուրը մի լեգենդ: Ու այս մարդիկ ձեռք ձեռքի են տալիս, միանում են մեզ ու միասին պարում ենք քոչարի: Մի անմոռանալի երևույթ:
    Սահակ Սահակյանը: Այս մարդու մասին մի բան կարող եմ ասել. Նրա ձայնը հերիք է, որ թուրքերը փախնեն: Նա երգում է <<Հիմի էլ լռենք եղբայր>> ու դահլիճը դղրդում է:
    Ես տեսա այդ մարդկանց և ասեցի իմ մեջ. հուսահատվել չկա, երբեք ու ոչ մի դեպքում: Պայքարելու ենք մինչև վերջ ու հաղթելու ենք:

    Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
    Հազա՛-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
    Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
    Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
    Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
    Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
    Իմ նո՛ր հայրենիք,
    Հըզո՛ր հայրենիք...


    Եվ դեռ պիտի պարենք Արարատի փեշերին...
  2. Apsara-ի ավատար
    Լեռնցի ջան /նոր մականունդ շատ լավն է/ շատ լավ ես նկարագրել Նարեկացիում տիրող մթնոլորտը, վերջերս հաճախ չեմ այցելում, բայց ամենասիրելի միջոցառումներից մեկն է:
    Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ շատ արագ սովորում և ընդօրինակում են մարդիկ ու բոլորը բոլորին օգնում են, սովորեցնում հենց պարի ընթացքում. շատ ջերմ միջավայր է տիրում, հենց հնչում է երաժշտությունը ծանոթ անծանոթ իրար թևթևի տված կամ ուսուսի տված ընկղմվում են պարի կախարդիչ ընթացքի մեջ
  3. Արիացի-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Լեռնցի ջան /նոր մականունդ շատ լավն է/ շատ լավ ես նկարագրել Նարեկացիում տիրող մթնոլորտը, վերջերս հաճախ չեմ այցելում, բայց ամենասիրելի միջոցառումներից մեկն է:
    Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ շատ արագ սովորում և ընդօրինակում են մարդիկ ու բոլորը բոլորին օգնում են, սովորեցնում հենց պարի ընթացքում. շատ ջերմ միջավայր է տիրում, հենց հնչում է երաժշտությունը ծանոթ անծանոթ իրար թևթևի տված կամ ուսուսի տված ընկղմվում են պարի կախարդիչ ընթացքի մեջ
    Այս վերջինը շատ ուժեղ էր: Ցավում եմ, որ ներկա չեք եղել: Սահակ Սահակյանի ձայնը ամեն ինչ արժեր:
  4. Լուսաբեր-ի ավատար
    Այդ օրվա հանդիպումից
    Գագիկ Գինոսյան և ապարանցի Պավլիկ
    Թարմացել է 28.09.2009, 18:03 ըստ [ARG:5 UNDEFINED]