Նայել RSS հոսքը

ministr

Քամելեոնիզմ...

Գնահատական. 4 ձայն, 5.00 ընդհանուր:
Ուրիշ ավելի դիպուկ բառ ուղղակի չգտա: Երբ գնում ենք Հայաստանից դուրս, ծանոթանում ենք այլ կենցաղավարության կանոնների, աշխատում ենք վարվել այնպես, ինչպես ընդունված է այդ երկրում: Ու եթե այնտեղ ծանոթ հայ է լինում, ապա իր սրբազան պարտքն է համարում մեկ առ մեկ ծանոթացնել տեղի սովորություններին, պահելաձևերին, ընդունված և շատ դեպքերում չգրված կանոններին: Եվ սկսում ենք շարժվել իրենց օրենքներով: Լավ, սա հասկանալի է, գնացել ես հյուր պետք է հյուրընկալող տան օրենքներով շարժվես...
Բայց այս օրենքը գլխիվայր շուռ է գալիս, եթե արտասահմանցին է գալիս Հայաստան... Օրինակ եթե ավստրիացի է, ապա չգիտես ինչու նորմալ համարենք որ սեղանի շուրջ նստած, կներեք արտահայտությանս, պետք է ԽՆՉԻ...Կամ կարող է կոշիկները պարբերաբար հանել հագնել: Իսկ մենք չգիտես ինչու դա նորմալ ընդունում ենք, քանի որ իրենց մոտ այդպես է: Ստացվում է, որ ցանկացած դեպքում հարմարվում ենք արտասահմանցուն: ԻՍԿ ԻՆՉՈՒ? Ինչու չենք ասում հարգելիս ՄԵԶ ՄՈՏ ընդունված չէ սեղանի մոտ քիթը մաքրել, զբաղվել կոշիկների հանել-հագնելով և այլն? Դրսից եկածին ինչու համար ենք սարքում կիսակուռք? Մեզ նման մարդ է ընդամենը, Քարահունջից լրիվ անտեղյակ և մի քանի դար առաջ ծառերից նոր իջած` ինչպես սիրում ենք բնութագրել մյուս ազգերին: Հետևաբար ինչու ենք մեզ դնում ծառից դեռ չիջածի տեղ և զբաղվում ՔԱՄԵԼԵՈՆԻԶՄՈՎ???

Ուղարկել «Քամելեոնիզմ..."» Digg-ին Ուղարկել «Քամելեոնիզմ..."» del.icio.us-ին Ուղարկել «Քամելեոնիզմ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Քամելեոնիզմ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Chuk-ի ավատար
    Դու ինքդ ասեցիր, թե ինչու, կրկնեմ. «Քարահունջից լրիվ անտեղյակ և մի քանի դար առաջ ծառերից նոր իջած` ինչպես սիրում ենք բնութագրել մյուս ազգերին»:

    Իսկ ինչու՞ ենք սիրում այդպես բնութագրել, որովհետև այդպե՞ս է, թե՞ որովհետև կոմպլեքսավորված ենք: Իհարկե երկրորդը: Որովհետև կոմպլեքսավորված ենք, որովհետև ինքնահաստատման խնդիր ունենք: Ու այդ նույն կոմպլեքսներն են, որ «մեզ» ստիպում են միշտ ու ամենուրեք հարմարվել:
  2. ministr-ի ավատար
    Համաձայն եմ, կոմպլեքսների մեջ խեղդված ենք ու փորձում ենք ինքնահաստատվել.... միմյանց հաշվին: Hammer-ով մարդկանց կիսավրաերթ անել, Vertu-ն շպրտել սեղանին, ցանկացած առիթով վիճել` պատրաստ լինելով կոկորդը կրծել... սա մեր ինքնահաստատումն է: Ազգային ՄԵՆԹալիտետ: Բայց էդ նույն երևույթը գնում է ուրիշ երկիր և դառնում կուռկուռի ձագ: Փաստորեն նման ենք այն մարդուն, որ տանը վագր է իսկ դուրսը ոչխար...
    Այս հոգեբանության ելքը չեմ տեսնում, ստրուկի հոգեբանության.... համենայն դեպս ԴԵՌ չեմ տեսնում:
  3. Apsara-ի ավատար
    Մեջբերում ministr-ի խոսքերից

    Կարգին պատասխան քո իսկ հարցին, այն, որ մեր մեջ ստրուկի մեկ էլ փայհավաքողի հոգեբանություն է սերմանված, ժխտել չենք կարող, գուցե ոչ բոլորի մոտ է այդ սերմը ծիլեր տվել, բայց ընդհանուր հասարակությանը վնաս է հասցրել: Դա այն մութ տարիներին դրսից հոտած օգնություններն էին, որ շատերը ոչինչ չեին անում, այլ սպասում էին, որ մի տեղից էլի մի բան կուղարկեն ու որդնած ալյուրից մի բան կսարքեն: Կամ դպրոցներում կաթ ու տախտապեչենի էին բաժանում, մնացուկների համար էլ երեխեքը իրար կոկորդ էին կրծում ևայլն և այլն....
    Էդ ժամանակից էլ մնաց, որ արտասահմանցին լավն ա, ճիշտ ա, մենք վատն ենք, մեկ էլ, եթե արտասահմանցիա, ուրեմն հարուստա, եթեթ աղջիկ ես ու արտասահմանցի ես կպցրել, ուրեմն քեզ հալալ ա, լավ կյանքդ ապահովածա:

    Եիտասարդության մեջ այս հոգեբանությունը մեծամասամբ դուրս ա եկել, բայց մի քիչ մեծ տարիքի մարդիկ դեռ հակված են այդպես մտածել:
  4. Հայկօ-ի ավատար
    Մասնավոր դեպք ա: Ընդհանրացնել արժի: Բոլոր ազգերն էլ ունեն իրենց դեբիլաֆոնդը :
  5. ministr-ի ավատար
    Վարդ ջան ապրես!!! Իրավացի ես: Էդ ուղղությամբ չէի մտածել:
  6. ministr-ի ավատար
    Հայկ ջան ստեղ դեբիլաֆոնդը "նեպրիչեմ":Ստեղ ազգային մտածելակերպի գծի քննարկումնա:
  7. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Կարգին պատասխան քո իսկ հարցին, այն, որ մեր մեջ ստրուկի մեկ էլ փայհավաքողի հոգեբանություն է սերմանված, ժխտել չենք կարող, գուցե ոչ բոլորի մոտ է այդ սերմը ծիլեր տվել, բայց ընդհանուր հասարակությանը վնաս է հասցրել: Դա այն մութ տարիներին դրսից հոտած օգնություններն էին, որ շատերը ոչինչ չեին անում, այլ սպասում էին, որ մի տեղից էլի մի բան կուղարկեն ու որդնած ալյուրից մի բան կսարքեն: Կամ դպրոցներում կաթ ու տախտապեչենի էին բաժանում, մնացուկների համար էլ երեխեքը իրար կոկորդ էին կրծում ևայլն և այլն....
    Էդ ժամանակից էլ մնաց, որ արտասահմանցին լավն ա, ճիշտ ա, մենք վատն ենք, մեկ էլ, եթե արտասահմանցիա, ուրեմն հարուստա, եթեթ աղջիկ ես ու արտասահմանցի ես կպցրել, ուրեմն քեզ հալալ ա, լավ կյանքդ ապահովածա:

    Եիտասարդության մեջ այս հոգեբանությունը մեծամասամբ դուրս ա եկել, բայց մի քիչ մեծ տարիքի մարդիկ դեռ հակված են այդպես մտածել:
    Չափից ավելի ես լոկալացրել խնդիրը՝ իրականությունից հեռացնելով: Մասնավորապես էս երևույթը որոշակի պայմանների ու տարիների հետ կապելդ: Խնդիրն էն ա, որ արտասահմանցիների մասին էդ հիացական արտահայտությունը եղել ա, ու շատ խորը, դեռ ԽՍՀՄ տարիներին: Ու եթե քո նշած տարիներին նշածդ պայմանները անգամ նպաստել են այդ երևույթի չվերանալուն, ապա միևնույն է դրանք չեն եղել ծնունդի պատճառը: Քո գրածը ընդամենը իդեավ ֆիքսի արդյունք է
  8. Apsara-ի ավատար
    Մեջբերում Chuk-ի խոսքերից
    Չափից ավելի ես լոկալացրել խնդիրը՝ իրականությունից հեռացնելով: Մասնավորապես էս երևույթը որոշակի պայմանների ու տարիների հետ կապելդ: Խնդիրն էն ա, որ արտասահմանցիների մասին էդ հիացական արտահայտությունը եղել ա, ու շատ խորը, դեռ ԽՍՀՄ տարիներին: Ու եթե քո նշած տարիներին նշածդ պայմանները անգամ նպաստել են այդ երևույթի չվերանալուն, ապա միևնույն է դրանք չեն եղել ծնունդի պատճառը: Քո գրածը ընդամենը իդեավ ֆիքսի արդյունք է
    Էհ, Չուկ ջան, պատասխանիդ տողատակինը ասումա, որ եթե ես մութուցուրտ տարիներն եմ նկարագրել բողոքելով, ապա նաև կպել եմ Լևոնին ու որ դա սխալ է, որ ա իմ հակակրանքն է այդ մարդու նկատմամբ և այլն, բայց իրականում ես նկարագրել եմ այն ինչ տեսելեմ, ու հետո վերլուծելով հասկացել եմ, թե իչու են շատերը մինչև հիմա անճար նստած սպասում, թե երբ ա ամերիկայում գտնվող իրանց քեռու տղու քավորի տղեն պասիլկա ուղարկելու մեջն էլ մի հարյուր դոլլար: Իսկ ինչ վերաբերվում է ԽՍՀՄ-ին, ապա ես ցավոք շատ փոքր եմ եղել, նրանց իդեոլոգիաները անձամբ չեմ լսել ու այդ ոգով չեմ ապրել, բայց մտերմներիս պատմելով , ինչպես նաև այդ թվերին թարգմանած արտասահմանյան գրականությունը կարդալով /ի նկատի ունեմ թարգմանություններ, որոնց հեղինակները հանրահայտ չեն, թարգմանությունները անվորակ են/արտասահմանը նկարագրվել է ինչպես մի ... էհ բառեր էլ չեմ գտնում, որ ասեմ, բայց երեխեքի ասած՝ ՎԱՏ ՏԵՂ: Նրանց ապրելակերպը, բարքերը և այլն, չեմ կարծում, որ ԽՍՀՄ-ը այդքան թույլ քարոզչություն է ունեցել ու մարդկանց վրա հակառակ ազդեցությունն է թողել:
  9. Մարկիզ-ի ավատար
    Երբ գնում ենք Հայաստանից դուրս, ծանոթանում ենք այլ կենցաղավարության կանոնների, աշխատում ենք վարվել այնպես, ինչպես ընդունված է այդ երկրում:
    Բայց ինչու՞ միայն դուրս: Այս երևույթը հանդիպում է ամեն քայլափոխի՝ կյանքի բոլոր բնագավառներում, աշխատանքի վայրում, ծառայության վայրում, մեծ կամ փոքր շրջապատում, քուչում, թաղում, պաձյեզդում… ամեն տեղ: Մարդիկ, որոնք ինչ-որ լուրջ պատճառներ ունեն լռելու, դեռ ինչ-որ տեղ հասկանալի են: Իսկ այն մարդիկ, ովքեր լռում են պարզապես զա կայֆ կամ նի զա շտո, անհասկանալի են ու մեկ ա, հա էլ լռելու են մինչև իրենց ոտքը չտրորեն:

    Մեր մեջ սա վաղուց է նստած, երևի դարերի խորքից է գալիս: Զանազան երևույթների մասին մենք սիրում ենք մեր կարծիքը, գիտեցածը մեր մեջ պահել, նեխացնել, ձեն չհանել, անարդարություն ու տականքություն տեսնելիս, չտենալու տալ:

    Ձենդ կտրի վեր ընգի, քանի քո ոտը չեն տրորել: Հարմարվի: Դարձիր ջայլամ, գլուխդ էլ կոխի հողի տակ, որ իբր չտեսնես՝ ինչ է կատարվում շուրջդ: Ընդհանուր առմամբ այսպես է ամեն տեղ՝ խանութում, շուկայում, չաստում, մարշրուտկում, հիվանդանոցում, օպեռայի դեմը, պառլամենտում, պռեզիձենտսկիում, ինտեռնետում ու նաև այստեղ:

    Կարևորը, մենք հիմա լավ ենք, մեր «փորը հիմի կուշտ ա» () մնացածը՝ հեչ, չէ՞…
  10. Մարկիզ-ի ավատար
    Հա, մի բան էլ: Այս երևույթի պատճառը ոչ Լևոնն ա, ոչ էլ Սերժը: Պատճառը երևի այն է, որ մենք հազարամյակների պատմություն... չէ, կներեք, պարզապես հազարամյակների պատմություն չէ, այլ ուրիշ ազգերի, պետությունների ու ժողովուրդների աշխարհագրական մասը կազմելու հազարամյակների պատմություն ունեցող զտարյուն արիացի ենք:
  11. Chuk-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    Էհ, Չուկ ջան, պատասխանիդ տողատակինը ասումա, որ եթե ես մութուցուրտ տարիներն եմ նկարագրել բողոքելով, ապա նաև կպել եմ Լևոնին ու որ դա սխալ է, որ ա իմ հակակրանքն է այդ մարդու նկատմամբ և այլն, բայց իրականում ես նկարագրել եմ այն ինչ տեսելեմ, ու հետո վերլուծելով հասկացել եմ, թե իչու են շատերը մինչև հիմա անճար նստած սպասում, թե երբ ա ամերիկայում գտնվող իրանց քեռու տղու քավորի տղեն պասիլկա ուղարկելու մեջն էլ մի հարյուր դոլլար: Իսկ ինչ վերաբերվում է ԽՍՀՄ-ին, ապա ես ցավոք շատ փոքր եմ եղել, նրանց իդեոլոգիաները անձամբ չեմ լսել ու այդ ոգով չեմ ապրել, բայց մտերմներիս պատմելով , ինչպես նաև այդ թվերին թարգմանած արտասահմանյան գրականությունը կարդալով /ի նկատի ունեմ թարգմանություններ, որոնց հեղինակները հանրահայտ չեն, թարգմանությունները անվորակ են/արտասահմանը նկարագրվել է ինչպես մի ... էհ բառեր էլ չեմ գտնում, որ ասեմ, բայց երեխեքի ասած՝ ՎԱՏ ՏԵՂ: Նրանց ապրելակերպը, բարքերը և այլն, չեմ կարծում, որ ԽՍՀՄ-ը այդքան թույլ քարոզչություն է ունեցել ու մարդկանց վրա հակառակ ազդեցությունն է թողել:
    Ոչ, Վարդ ջան, գրածիս տողատակերը կապ ուներ միայն ու միայն նրա հետ, որ այդ տարիների հետ կապելը մոլորություն է, քանի որ իրականությանը չի համապատասխանում: Ու իմ գրածի հետ Լևոն պապին կապ չուներ բոլորովին:

    Այդ երևույթը միանշանակ եղել է սովետի տարիներին, դրանով են ապրել Բիթլզի հայ երկրպագուներն օրինակ, արտասահմանյան գրականություն՝ լավ գրականություն կարդացողները (ես չգիտեմ թե դու ում ինչ ես հարցրել, բայց տեղեկացնեմ, որ մեր մոտ կարդում էին անգամ արտասահմանյան արգելված գրքերը): Ցանկը շարունակելու կարիք չեմ տեսնում, բայց կարող ես ինքդ էլ ավագ սերնդին հարցնել, թե ինչպես էին մասնավորապես ԱՄՆ-ի մասին վարդագույն «երազներով» ապրում, նույնը Ֆրանսիա, Անգլիա:

    Որ ԽՍՀՄ իշխանությունները ջանքեր չեն խնայել համոզմունք ստեղծելու, որ այդ երկրներում ահավոր է, դա փաստ է: Բայց հենց դա էլ նպաստել է այդ երկրների պատկերացումներում իդելականացմանը:

    Կրկնում եմ, 90-ականների դժվար պայմանները (ինչպես և հիմիկվա) գուցե նպաստել են, որ մեր այդ երկրներին ներքևից վերև նայելու պատկերացումը չփոխվի, բայց դրանք չեն եղել ստեղծողը: Ստեղծումը շատ ավելի հին է: Անգամ ոչ ԽՍՀՄ տարիներին: Ես ասում եմ ուղղակի, որ այդ տարիներին էլ է եղել:

    Իսկ համոզվելու համար կարելի է անգամ հայ գրականություն կարդալ