Նայել RSS հոսքը

HARD - AYIN

Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է...

Գնահատել այս գրառումը
13 Հմմմ.... էրեկ իմացել եմ, որ մենահամերգիս լիքը կարևոր մարդիկ են գալու... Շատ ուրախ եմ էտ առիթով, մնում ա լավ պարապեմ, ինչը շատ հեռույա ինձանից... Մենակ ասա չհուզվեմ.... (չնայած չեմ հիշում, թե վերջին անգամ էտ որ համերգին էի հուզվել (պադոշ էրես եմ դարձել)): Հուսամ ամեն ինչ լավ կլինի:

14 Էրեկ առաջին անգամ գիշերով մետրո նստեցի: 1641 անգամ մետրո էի նստել, բայց ոչ մի անգամ գիշերով չէի նստել: Մի տեսակ անսովոր էր... ոնց, որ ավելի վախենալու էր: Երբ «էսկալացիայից» իջա, նկատեցի, որ գնացքը կանգնած ա, ու շուտով կգնա: Վազելով հասա դռների մոտ, ու դռները քթիս փակվեցին: Ու էտ ժամանակ աշխատողն ասեց, որ մյուս կողմից ա: Ու էտ ժամանակ ես հասկացա, որ դա ախր վերջին կանգառն էր... մտքումս վրես լաաավ «ղժժացի»: Ու մի պահ պատկերացրեցի, թե ես հասցնում եմ նստել, ու ինչ ա լինում...

Լավ, անցանք:

Էսօր, որ համերգիս էկողներին ենք հաշվում, դուրս ա գալիս, որ էտ դահլիճը փոքր ա դուրս գալու... կարող եմ մեծ դահլիճը վերցնել, բայց այդ դեպքում այն կլինի կիսադատարկ... հիմա չեմ կարողանում կողմնորոշվել » ԼԻՔԸ ԼՑՎԱԾ, ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ, ԹԵ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ???

15 Էսօր մենահամերգս ա: Չգիտեմ, ինչ զգամ... մի 2 ժամ հլը կա, բայց սրանք տարիներ են թվում... չգիտեմ ինչ անեմ... պարապությունից մեռնում եմ... գոնե հուզվեի...

16 Ամեն ինչ շատ լավ անցավ, ահավոր հոգնած եմ: 10 րոպեանոցը լավ նվագեցի: Կաին թերություններ, բայց դրանք կզգաին միայն մասնագետները: Վերցրեցի փոքր, լիքը դահլիճը, որովհետև դա ճիշետ համարեցի: Բալոր հարցերին պատասխանեցի հատ - հատ, ու հստակ: Հիշելով, որ ամեն խոսք կարող էր հանդես գալ իմ դեմ: (փոքրիկ պրակտիկա երկուսիս համար(սա դեռ մեզ շատ ա պետք գալու))

Իսկ հիմա ավելի ազատ... շատ ուրախ եմ, որ համերգը լավ անցավ (իհարկե եղան իմ ավանդական չեպեները), ես իմ գործն արեցի (ես այդ համերգով ուզում էի մի քանի մարդկանց ցույց տալ, որ ես իրանց իմացած դիշովի նվագողներից չեմ): Չեպեն պատմեմ: Ուրեմն առաջին 2 գործերը պետք էր նվագեի շվիով: Նստած էի կողքի դասարանում, ու սպասում էի, որ բոլորը հավաքվեին, ու ես դուրս գաի բեմ: Ինձ ասեցին, որ կարող եմ սկսել, գնացի առաջին 2 գործերը նվագեցի, ու հաղորդավարը հայտարարեց հաջորդ գործի անունը: Ես հիշեցի, որ դա կլարնետով էր... իսկ որտեղ էր կլարնետը? Ես մոռացել էի կլարնետը կողքի դասարանում: Իջա բեմից, գնացի էտ դասարան, դուռը փակ էր, իսկ բանալին դաշնակահարի մոտ, որը նստած էր դաշնամուրի մոտ: Հիմա ես չգիտեմ ինչ կապիկությամբ պիտի կանչեի դաշնակահարին, որ դուռը բացեր: Մի կերպ հասկացրեցի, եկավ, դուռը բացեց, գործիքը վերցրեցի:

ՄԻ չեպե էլ եղավ, բայց ալարում եմ գրել...

Մենակ նշեմ, որ վերջում, դուրս գալուց մտա դասարան գործիքս հավաքելու, ու հասկացա, որ ես էլի կլարնետս մոռացել եմ այս անգամ բեմի վրա...

17 Վերջին օրերին (3 օր) իրարհետևից, ամեն օր մի բան ստացա:
Առաջին օր - Անձնագիր
Երկրորդ օր - Երաժշտականի ավարտական վկայական
Երրորդ օր - Դպրոցի ատեստատ

Ոնց որ թե ավարտեցի կյանքի մի փուլ, ու սկսում եմ նոր փուլ: (վաղն էլ վիպուսկնոյս ա (էտ էլ անեմ, ու... ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ))

18 Էսօր, մի քանի ժամից ընդունելության քննության եմ: Բոլորովին չեմ հուզվում, վստահաբար գնում եմ 19 ստանալու:
Վռալյախ
Արզաս Ոսկանյան - Ժյուրի
Նունե Օհանյան - Դաշնամուր
Մնացական Չալիկյան - Դասախոս
Հարություն Քոթանջյան - Չուժոյ Պախմել

19 ԷԷԷԷԷԷԷԷ դե փողներդ էր պակաս??? Ես քննությանս էսօր նվագեցի, շատ լավ, ինձ լիքը մարդիկ երաշխավորել էին, որ ես 20 - ի նվագում եմ, բայց դե ասել էին, որ մի 2 աչոկ ցածր կդնեն: Դե ես էլ 18 էի սպասում, բայց պարզվեց, որ 16 - են դրել... տխուր եմ, ջղայնացած, բորբոքված:

20 Անհավանական տեղեկություն Կոնսերվատորիայից: Վերջապես գնահատվեցին իմ ջանքերը::: Էրեկ քննության էի, գրեցի, էսօր իմացա, որ 19 - եմ ստացել: Չէի հավատում:

21 Երեկ տվեցի վերջին, Հարմոնիայի վերջին քննությունս: Ստացա 16, որն իմ կարծիքով արդար էր, ուղղակի ես լավ չէի գրել (սխալների հարցում չէ, ուղղակի պարզ էի գրել, որովհետև վախեցա բարդ գրել, որ չսխալվեմ): Ընդհանուր միավորներով (71) առաջին տեղում եմ ամբողջ բաժնում: Ընդունվել եմ, ուրախացել եմ, գլուխս չեմ կորցրել, որովհետև գիտեի, որ պիտի ընդունվեմ: Դե ինչ ասեմ...
Կո՛նս, բռնվի գալիս եմ:

22 Նշեցի, որ ամբողջ բաժնում 71 միավորով առաջին տեղում եմ: Հենց նոր իմացա, որ ինձանից հետո 2 - րդ տեղը ընդամենը ունի 60 միավոր...ԱՆՎՃԱՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ...

23 Կարոտել էի բլոգս... Լավ սկսեմ լեկցիաս:

Ուրեմն հանգիստս արտակարգ լավ էր, ծովը հրաշալի: Շատ գեղեցիկ տեղերում եղա, ուղղակի դեռ նկարները չեմ կարողանում ներբեռնել...

Իսկ հարցին, թե ճիշտ ա, որ ստեղից Քոբուլեթի մետրոյով եմ գնացել՝ ես այդպես էլ չպատասխանեցի: Ու թող ոչ ոք երբեք չիմանա, թե արդյոք ես մետրոյով եմ գնացել, թե չե

24 Էհ, բլոգումս գրելու բան չկա, որովհետև դեռ արձակուրդներ են, բայց մի քանի օր ա մնացել, հետաքրքիր բաներ չեն պատահում, ձեռքբերումներս ժամանակավոր հանգստի մեջ են, բայց կխոսեմ մի ձեռքբերումից, որը ճիշտ ա, էնքան էլ նոր չի, բայց ստեղ մոռացել էի գրել:
Իմ դասախոսը, որի մոտ շվի եմ պարապել ընդունելության համար, վաղուց իր մոտ ուներ մի երաժշտության նոտաներ, որի կատարումը լինելու էր պրեմիերա, այո, հենց պրեմիերա շվիի համար: Տարիներով հարմար առիթ չէր եղել նվագելու, ներկայացնելու, բայց երբ ինձ հետ մի քանի ամիս պարապեց, ինձ էնքան հավանեց, որ ասեց էտ նոտաների մասին ու ասեց որ էտ հնարավորությունն ինձ ա ընձեռելու: Ու տվեց, սովորեցի, և արդեն վաղուց եղել ա պրեմիերան, շատ անգամներ կատարել եմ էտ երաժշտությունը: Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր, որովհետև Հայաստանի լավագույն, վիրտուոզ (Սրանք լոկ խոսքեր չեն) շվիահարն ինձ ա վստահում այդ բանը: Ու մի քանի խոսք արդեն նախկին (կոնսում ինքը չի լինելու) դասախոսի մասին: Ինքը իրականում վիրտուոզ երաժիշտ ա, ու ինձ վեց ամսում ահագին բան սովորեցրեց: Իրա տաղանդն արդեն հայտնի ա դառնում աշխարհով մեկ: Ինտերնետում հայտարարություն էր տված, թե էս ինչ երաժշտությունը ով վոր էս արագությամբ նվագի, իրան կկանչենք ձայնագրության, 10 000 դոլլար էլ կտանք: Ու ամբողջ աշխարհի լավագույն երաժիշտներից ոչ մեկը չկարողացավ, մենակ իմ դասախոսը կարողացավ...էս, ինչ ասում եմ, շատ լուրջ ա: Ու հիմա ինքը սպասում ա պատասխանին:

Ուղարկել «Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է..."» Digg-ին Ուղարկել «Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է..."» del.icio.us-ին Ուղարկել «Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է..."» StumbleUpon-ին Ուղարկել «Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Yellow Raven-ի ավատար
    Փահ չէ, նաստայաշի շիլաշփոթ
  2. Հարդ-ի ավատար
    Շիլաշփոթ ա, որովհետև մի քանի մի կես տարվա բան եմ տեղավորել…
  3. ՆանՍ-ի ավատար
    Հարութ ջան նոր գրածներդ կարդացի: Չէի պատկերացնում, որ էդքան շնորհալի ես, մենակ քեզ լսելն ա պակասում, որ ասածս 100 %-ով ճիշտ դառնա: Բայց մի օր հաստատ կլսեմ, գիտեմ
  4. Հարդ-ի ավատար
    տեսնենք: